Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 03.10.2024 - 21.10.2024

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 10-Ի N 786-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել` Խորհրդի գործունեության արդյունավետությունը, Խորհրդի աշխատանքների առավել արդյունավետ կազմակերպումը, Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ոլորտում Խորհրդի ակտիվ և գործուն դերակատարումը «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքով` Խորհրդի առջև դրված գործառույթների պատշաճ իրականացումը:    
0 741

Քննարկվել է 19.02.2024 - 05.03.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի N 1698-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման նպատակն է ստեղծել հավասար պայմաններ առողջապահության բնագավառում մասնագիտական գործունեություն իրականացնող բոլոր բուժաշխատողների համար` հիմք ընդունելով նոր տեխնոլոգիաների և ստանդարտների ներդրումը, վերանայել ծանր, վնասակար արտադրությունների, աշխատանքների, մասնագիտությունների և պաշտոնների ցանկը` հիմք ընդունելով նաև աշխատակցի փաստացի ներգրավվածությունը նմանատիպ աշխատանքներում, ինչպես նաև նպաստել աշխատավայրում անվտանգ միջավայրի ձևավորմանը: Որոշման ընդունման արդյունքում, ներկայում գործող կարգավորումները կհամապատասխանեցվեն միջազգային ժամանակակից միտումներին։
0 2128

Քննարկվել է 15.12.2021 - 30.12.2021

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ    Նախագծով նախատեսվող իրավակարգավորումների արդյունքում հնարավոր կլինի հանրային աշխատանքը նախատեսել որպես վարչական տույժի տեսակ, ինչի հետևանքով վարչական տույժերի կիրառման մեխանիզմը կդառնա ավելի ճկուն և կնպաստի վարչական տույժի կիրառման նպատակների իրագործմանը:  
0 6168

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 16.02.2017 - 20.03.2017

« Ավելացված արժեքի հարկից ազատվող գիտահետազոտական աշխատանքների չափանիշները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագիծն ուղղված է ավելացված արժեքի հարկից ազատ­վող գիտահետազոտական աշխատանքների չափորոշիչների սահմանմանը:
0 9459