Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 12.08.2019 - 27.08.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման դեպքում կսահմանվի կառուցապատման նպատակով հողային ֆոնդի բնակավայրերի խառը կառուցապատման, ընդհանուր օգտագործման և այլ հողերից հատկացվող հողամասերում ծառահատումների արգելք, կկանոնակարգվեն քաղաքացիներին և իրավաբանական անձանց ծառապատ տարածքների օտարման/օգտագործման տրամադրման իրավահարաբերությունները, ինչը կնպաստի բնակավայրերում շրջակամ միջավայրի վիճակի բարելավմանը:
1 6565

Քննարկվել է 11.02.2019 - 26.02.2019

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1918-Ն և 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1920-Ն որոշումների մեջ լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ         Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1918-Ն որոշման հավելվածի 5-րդ կետը և 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1920-Ն որոշման հավելվածի 62-րդ կետը լրացնել դրույթով, որը կսահմանի բնության հատուկ պահպանվող տարածքների և անտառային հողերի նպատակային նշանակությունները փոխելու դեպքում դրական փորձաքննական եզրակացության առկայության պահանջ, ինչպես նաև հնարավորություն կստեղծի այդ տարածքներում հողերի նպատակային նշանակությունների փոփոխությունն իրականացնել շրջակա միջավայրի վրա ազդեցության և գնահատման փորձաքննություն անցկացնելուց հետո, ապահովելով այդ հողերի վրա սահմանված ռեժիմին հակասող ցանկացած գործունեության բացառում:
0 8563