Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

20.04.2026 14.05.2026
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հոկտեմբերի 6-ի № 1569-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է փոփոխություններ և լրացումներ կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հոկտեմբերի 6-ի N 1569-Ն որոշման N 3 հավելվածում՝ անտառների և բնության հատուկ պահպանվող տարածքների թեմատիկ տարածական տվյալների շերտերի և դրանց հատկանիշների լրամշակման նպատակով։ Մասնավորապես՝ ընդլայնվում են անտառներին և ԲՀՊՏ-ներին վերաբերող շերտերի պարտադիր տվյալները, ամրագրվում են թույլատրելի և սահմանափակված կամ արգելված գործունեության տեսակները, կիրառվող իրավական հիմքերը, կառավարման մարմնի, էլեկտրոնային հղումների և թարմացման ամսաթվի վերաբերյալ տվյալները, ինչպես նաև ազգային պարկերի տարածքագործառնական գոտիները ներկայացվում են որպես առանձին տարածական շերտ։ Նախագծի ընդունման արդյունքում կբարձրանա ազգային գեոպորտալի գործնական կիրառելիությունը, կբարելավվի ներդրումային միջավայրի նախնական գնահատման հնարավորությունը, կուժեղանա տվյալների թափանցիկությունը և կանխատեսելիությունը՝ միաժամանակ ապահովելով բնապահպանական ռեժիմների ավելի հստակ տեսանելիությունը և պահպանումը։
Մնաց {days} օր
0 345

16.04.2026 01.05.2026
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-Ի 589 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է պետական անտառներում և բնության հատուկ պահպանվող տարածքներում հրդեհային անվտանգության նկատմամբ հսկողության իրականացումը վերապահել էկոպարեկային ծառայությանը՝ համապատասխանեցնելով «Էկոպարեկային ծառայության մասին» օրենքի դրույթների պահանջներին։
Մնաց {days} օր
0 689

Քննարկվել է 09.07.2025 - 30.07.2025

«Որպես նվիրատվություն հողամաս ընդունելու և ամրացնելու մասին» Կառավարության որոշման նախագիծ       ՀՀ կառավարության որոշման նախագծով նախատեսվում է Հայաստանի Հանրապետությանը փոխանցել Լոռու մարզի Տաշիր համայնքի Լեռնահովիտ և Մեծավան գյուղերի վարչական տարածքներում գտնվող N06-039-0172-0074 և N06-074-0374-0049 կադաստրային ծածկագրերով, անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման N20032025-06-0013, N19032025-06-0094 վկայականներով 13.84832 հա և 3.464 հա մակերեսներով համայնքային սեփականություն հանդիսացող անտառային հողամասերը, որից հետո կատարել նոր իրավունքի պետական գրանցում և անժամկետ անհատույց օգտագործման (կառավարման) իրավունքով ամրացնել շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը։
Մնաց {days} օր
0 2442

Քննարկվել է 19.11.2024 - 09.12.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 30-Ի N 1045-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ      Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 30-ի N 1045-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) հավելվածի 1-ին կետով սահմանվում է պետական անտառային հողերում անտառային տնտեսության վարման և անտառօգտագործման հետ չկապված շինարարական ու պայթեցման աշխատանքների, օգտակար հանածոների արդյունահանման, մալուխների, խողովակաշարերի և այլ հաղորդակցուղիների անցկացման, հորատման և այլ աշխատանքների (այսուհետ` աշխատանքներ) իրականացման կարգը:      Ներկայումս գործող իրավական ակտում առկա են մի շարք հակասություններ ինչպես գործընթացների կարգավորման առումով, այնպես էլ՝ այլ իրավական ակտերի հետ համադրման մասով:
Մնաց {days} օր
0 3290

Քննարկվել է 08.08.2024 - 29.08.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 13-Ի N 523-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ    «Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 634-Լ որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվել Կառավարության 2009 թվականի ապրիլի 2-ի «Էլեկտրակայան ցանցերի անվտանգության գոտիների վերաբերյալ տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 363-Ն որոշումը։     Միաժամանակ ղեկավարվելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5.1-ին հոդվածի 2-րդ մասի «բ» ենթակետով հաստատվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի ապրիլի 13-ի «Էլեկտրահաղորդման գծերի անվտանգության գոտիների կանոնները հաստատելու մասին» N 523-Ն որոշումը։    Կառավարության 2009 թվականի ապրիլի 2-ի N 363-L որոշման 41.1. կետով սահմանված է եղել, որ «Սույն կանոնակարգի 41-րդ կետի 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ ենթակետերում նշված միջոցառումներն իրականացվում են գծերը տնօրինողի կողմից տրամադրված ֆինանսական միջոցների հաշվին», սակայն N 523-Ն որոշման մեջ տվյալ նորմը բացակայում է և առաջ են գալիս մի շարք խնդիրներ կապված վերոնշյալ աշխատանքների կատարման ծախսերի նկատմամբ։   Կառավարության համապատասխան որոշման մեջ տնօրինող կազմակերպության կողմից տրամադրվող ֆինանսական միջոցների վերաբերյալ դրույթի բացակայությունը խոչընդոտ է հանդիսանում վերոնշյալ գործընթացների սահուն կազմակերպման համար։
Մնաց {days} օր
0 3852

Քննարկվել է 19.02.2024 - 05.03.2024

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի N 897-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 7-ի N 1412-Ն որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 15-ի N 1546-N որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ     Կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի N 897-Ն, 2006 թվականի սեպտեմբերի 7-ի N 1412-Ն և 2005 թվականի սեպտեմբերի 15-ի N 1546-Ն որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է Վարչապետի 2022 թվականի հուլիսի 22-ի N 861-Ա որոշման հավելվածի 1-ին կետի պահանջից։    Կառավարության որոշման նախագծով վերնշված որոշումները համապատասխանեցվում են Հայաստանի Հանրապետության անտառային օրենգրքի լիազորող նորմերին, իսկ Կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 7-ի N 1412-Ն որոշման մեջ կատարվում են նաև որոշ տեխնիկական բնույթի շտկումներ:  
Մնաց {days} օր
0 4337

Քննարկվել է 12.10.2023 - 02.11.2023

Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 30-ի N 1045-Ն և 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1072-Ն որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Կառավարության որոշման նախագիծ   «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 30-ի N 1045-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1072-Ն որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է վերոգրյալից, Վարչապետի 2022 թվականի հուլիսի 22-ի N 861-Ա որոշման հավելվածի 2-րդ կետի պահանջից, ինչպես նաև անհրաժեշտություն է առաջացել կարգավորել բնության հատուկ պահպանվող տարածքների ռեկրեացիոն և տնտեսական գոտիների անտառներում հատատեղերի հատկացման (խնամքի և սանիտարական հատումներ իրականացնելու նպատակով) գործընթացը։    Նախագծով առաջարկվում է հատատեղերի հատկացման կարգը սահմանել նոր հավելվածով, ինչը պայմանավորված է կարգի փոփոխությունների ծավալով և մի շարք հստակեցումներով, այդ թվում բնության հատուկ պահպանվող տարածքներում գտնվող անտառներից բնափայտի մթերման աշխատանքների կազմակերպման անհրաժեշտությամբ։
Մնաց {days} օր
0 4272

Քննարկվել է 28.04.2023 - 13.05.2023

«Հայաստանի Հանրապետության անտառային քաղաքականությունը, ռազմավարությունը և գործողությունների ազգային ծրագիրը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագիծ     Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 30-ի N 38 արձանագրային որոշմամբ հաստատվել էր «Անտառի ազգային քաղաքականության և ռազմավարության» փաստաթուղթը, ինչի հիմնական նպատակն անտառների կայուն կառավարման ապահովումն էր, ինչպես նաև բնապահպանական և հասարակայնության շահերի հավասարակշռումը: Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հոկտեմբերի 21-ի N 1728-Ն որոշման համաձայն փաստաթուղթն անվավեր է ճանաչվել, հետևաբար անհրաժեշտություն առաջացել է մշակել անտառային քաղաքականության և ռազմավարության նոր փաստաթուղթ։    Վերջինիս հիման վրա մշակված ՀՀ անտառի ազգային ծրագիրը, ինչը հաստատվել էր ՀՀ կառավարության 2005 թվականի հուլիսի 21-ի N 1232-Ն որոշմամբ, միտված էր օրենսդրության վերանայմանը, անտառային տարածքների վերականգնմանը, անտառների  պահպանման ու ոլորտի զարգացման բազմաբնույթ հիմնախնդիրների հաղթահարմանը։ Ծրագիրը սահմանում էր առաջնային կարևորության միջոցառումները և դրանց իրականացման 10-ամյա ժամանակացույցը, ինչը գործել է մինչև 2015 թվականը ներառյալ և   անհրաժեշտություն է առաջացել հաստատելու անտառային ոլորտի նոր գործողությունների ազգային ծրագիրը առ 2030 թվականը։   «Հայաստանի Հանրապետության անտառային քաղաքականության, ռազմավարության և գործողությունների ազգային ծրագիրը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է վերոգրյալից և Վարչապետի 2022 թվականի հուլիսի 22-ի N 861-Ա որոշման հավելվածի 4-րդ կետի պահանջից։
Մնաց {days} օր
1 7213

Քննարկվել է 24.03.2023 - 10.04.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 27-Ի N 684-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ             Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքի 57-րդ հոդվածի 1-ին մասով պետական անտառների պահպանության, պաշտպանության, վերականգնման և անտառապատման, առանձին աշխատանքների կատարման ծախսերի նորմատիվները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:         Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հունիսի 27-ի N 684-Ն որոշմամբ հաստատված աշխատանքների կատարման ծախսերի նորմատիվների համար հիմք են ընդունվել այդ ժամանակաշրջանում գործող աշխատանքային և ֆինանսական համապատասխան չափորոշիչները: Նախորդ 10 տարիների ընթացքում վերոհիշյալ նորմատիվները որևիցե փոփոխությունների չեն ենթարկվել, մինչդեռ 66.7 %-ով ավելացել է նվազագույն աշխատավարձը 45000 դրամից դառնալով 75000 դրամ, իսկ դիզելային վառելիքի գները համաձայն Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի 2013-2022 թվականների համեմատությամբ բարձրացել են 28.9%-ով:         Ելնելով վերոգրյալից անհրաժեշտություն է առաջացել վերանայելու պետական անտառների պահպանության, պաշտպանության, վերականգնման և անտառապատման աշխատանքների կատարման ծախսերի նորմատիվները, որոնք դարձել են անհամատեղելի ներկայիս պայմաններում: Վերջինս հանգեցրել է սեզոնային բանվորների հավաքագրման լուրջ դժվարությունների, մարդկանց չի գրավում աշխատանքային նորմատիվներով սահմանված ցածր վարձատրության չափը, իսկ անտառների վերականգնման և անտառապատման բնագավառում բանվորական ուժի պակասը կարող է էապես ազդել ոչ միայն կատարվող աշխատանքների ծավալների, այլ նաև որակի վրա:        Աշխատանքային շուկայում վարձատրության գները մոտավորապես օրական 7-10 հազար դրամ են կազմում և «Հայանտառ» ՊՈԱԿ-ը որպես գործատու, դուրս է մնում մրցակցությունից:
Մնաց {days} օր
0 5267
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: