31.03.2025 30.04.2025 Հայաստանի Հանրապետության սնանկության օրենսգրքի և հարակից օրենքների նախագծեր Սնանկության օրենսդրության բարեփոխման հայեցակարգի հիման վրա վեր հանված կարիքների և ուրվագծված խնդիրների համատեքստում մշակվել է սնանկության մասին օրենսդրության մեկ միասնական իրավական ակտի՝ Հայաստանի Հանրապետության սնանկության օրենսգրքի նախագիծը: Սնանկության նոր օրենսգրքով անդրադարձ է կատարվել ոլորտի մի շարք առանցքային հարցերի, ինչպես օրինակ. 1) լուծարման և առողջացման գործընթացների հարաբերակցությունը ու բովանդակությունը. 2) պարտապանին սնանկ ճանաչելու հատկանիշները, հիմքերը, չափանիշները ու պայմանները. 3) սնանկությունը կանխարգելող ընթացակարգերը. 4) սնանկության կառավարիչների կարգավիճակը, դերն ու լիազորությունների ծավալը. 5) պարտապանի գույքը, գույքագրման, գնահատման, իրացման և գույքի նվազեցումը բացառող կառուցակարգերը. 6) դատավարական ընթացակարգերն ու դատարանի դերը. 7) սնանկության հատուկ ընթացակարգերը և օտարերկրյա տարրի մասնակցությամբ վարույթը: 5 15 2 1331
Քննարկվել է 29.12.2023 - 13.01.2024 ՀԱՅԵՑԱԿԱՐԳ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵՓՈԽՄԱՆ Հայեցակարգի հիմնական նպատակն է․ վերլուծել սնանկության ոլորտում առկա իրավիճակը. բացահայտել ոլորտում առկա խնդիրները և վերհանել կարիքները․ միջազգային փորձի հաշվառմամբ ներկայացնել սնանկության օրենսդրության բարեփոխման հայեցակարգային ուղղությունները և առաջարկվող լուծումները․ ուրվագծել սնանկության նոր օրենսդրության կիրարկման ճանապարհային քարտեզը․ համակարգային, համապարփակ և լիարժեք օրենսդրություն ապահովելու համար հանդես գալ որպես սնանկության վարույթին առնչվող բոլոր ընթացակարգային և նյութական ասպեկտները ներառող մեկ միասնական օրենսդրական ակտի նախագծի մշակման հիմք։ Հայեցակարգը նպատակ ունի հանդես գալ նաև որպես անհրաժեշտ և արժեքավոր աղբյուր. Սնանկության օրենսգրքի ընդունման անհրաժեշտության հիմնավորման մշակման. Սնանկության օրենսգրքի կիրառման ընթացքում դրա դրույթների մեկնաբանման․ գիտագործնական նյութերի մշակման համար։ 0 3527
Նախագիծը ընդունվել է Քննարկվել է 31.03.2020 - 16.04.2020 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 2-ի N 190 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 2-ի N 190 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծով նախատեսվել է՝ ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 2-ի N 190 որոշումը: 5 0 0 6774