Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 13.03.2024 - 28.03.2024

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N2323-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի N1601-Ն ՈՐՈՇՄԱՄԲ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ 2024 ԹՎԱԿԱՆԻՆ ԿԱՏԱՐՎԵԼԻՔ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի կարգավորման նպատակն է հստակեցնել աղետի գոտու բնակավայրերի պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը երկրաշարժից հետո տեղադրված կամ կառուցված ոչ հիմնական շինություններից ազատելու գործընթացի շրջանակներում 2024 թվականին կատարվելիք աշխատանքները: Մասնավորապես, նախագծով բնակարանային պայմանների բարելավման հնարավորություն կընձեռվի ՀՀ Լոռու և Շիրակի մարզի բնակավայրերի 181 ընտանիքի (ք.Գյումրի՝ 150, Սպիտակ՝ 30, Ստեփանավան՝ 1), որոնցից 69 ընտանիքին՝ (ք.Գյումրի՝ 49, Սպիտակ՝ 19, Ստեփանավան՝ 1)՝ բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու համար բնակարանի գնման վկայագրի տրամադրման միջոցով ֆինանսական աջակցության տրամադրման, իսկ 112 ընտանիքին (ք.Գյումրի՝ 101, Սպիտակ՝ 11)՝ բնակարանային պայմանների բարելավման նպատակով մեկսենյականոց բնակարանի արժեքի չափով ֆինանսական աջակցության տրամադրման համար:
1 2094

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 09.10.2023 - 24.10.2023

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ի N432, 2008 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի N1024-Ն, 2008 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 13-Ի N1337- Ն, 2009 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 26-Ի N1402-Ն, 2011 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15-Ի N1329-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային հարցերը կարգավորող մի շարք իրավական ակտերում լիազորող նորմերի մասով կատարել լրացում, ինչպես նաև պետական կառավարման մարմինների անվանումները համապատասխանեցնել ներկայիս անվանումներին:
0 2039

Քննարկվել է 06.03.2023 - 22.03.2023

««ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» «ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է՝  1)         լրացում կատարել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի հոդված 19-րդ հոդվածում, ինչը հնարավորություն կընձեռի սնանկության գործընթացում գտնվող կազմակերպություններում, պատշաճ կերպով իրականացնել տեխնիկական և հրդեհային անվտանգության, ինչպես նաև բնապահպանության ոլորտներում  վերահսկողություն, 2)        սահմանել, որ Կարգադրագրերի, եզրակացությունների և կայացվող որոշումների՝ դրանցով սահմանված ժամկետներում չկատարման դեպքում և այն պարագայում, երբ դրա արդյունքում առկա է քաղաքացիների կյանքին, առողջությանը, պետության օրինական շահերին, ինչպես նաև բնական կամ տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակի առաջացման վտանգ՝ Տեսչական մարմինը՝ Կարգադրագրերի, եզրակացությունների և կայացվող որոշումների չկատարման փաստը արձանագրելու պահից եռօրյա ժամկետում դիմում է լիազոր մարմնին՝ վերջինիս ներկայացնելով առաջարկություն Տեսչական մարմնի կողմից իրականացված վերահսկողական գործողությունների  արդյունքում արձանագրված և սահմանված ժամկետում չվերացված խախտումները վերացնելու վերաբերյալ, 3)        ամրագրել, որ Լիազոր մարմինը առաջարկությունը ստանալու պահից՝ եռօրյա ժամկետում  Տեսչական մարմնին պետք է ներկայացնի տեղեկություն՝ Տեսչական մարմնի կողմից իրականացված վերահսկողական գործողությունների  արդյունքում արձանագրված և սահմանված ժամկետում չվերացված խախտումները իր կողմից վերացնելու հնարավորության կամ անհնարինության վերաբերյալ՝ հնարավորության պարագայում ներկայացնելով համապատասխան գործողությունների կատարման համար անհրաժեշտ ժամկետների, իսկ անհնարինության պարագայում՝ անհնարինությունը հիմնավորող փաստերի վերաբերյալ տեղեկություններ: 4)        սահմանել, որ Լիազոր մարմինը գործողությունների կատարման ավարտից հետո՝ եռօրյա ժամկետում Տեսչական մարմնին պետք է ներկայացնի տեղեկություն՝ կատարված գործողությունների արդյունքների վերաբերյալ, իսկ ստուգվող սուբյեկտին՝ արձանագրված խախտումների վերացման արդյունքում կատարված ֆինանսական ծախսերի փոխհատուցման պահանջ, որի՝ մեկամսյա ժամկետում չկատարվելու դեպքում գանձումն իրականացվելու է դատական կարգով:                                                                                                                                        Ընդ որում, հարկ է նշել, որ վերոգրյալ կարգավորումները վերաբերելու են միայն այն դեպքերին, երբ ստուգվող սուբյեկտի՝ սնանկ ճանաչվելու մասին վճիռն օրինական ուժի մեջ է մտել կամ սկսվել է վերջինիս լուծարման գործընթաց և առկա են դրա արդյունքում քաղաքացիների կյանքին, առողջությանը սպառնացող անմիջական վտանգ, ինչպես նաև բնական կամ տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակի առաջացման վտանգ:  
0 2929

Քննարկվել է 19.09.2022 - 04.10.2022

««Lիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», ««Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»» ՀՀ օրենքների նախագծեր Ներկայումս հրագործական նյութերի արտադրությունը, ներմուծումը և առևտուրն իրականացվում են «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքով սահմանված ծանուցման ենթակա գործունեության իրականացման պարզ ընթացակարգով, սակայն  հաշվի առնելով, որ այդ գործառույթներն իրենց մեջ պարունակում են անվտանգության, առողջապահական և այլ բաղադրիչներ, ուստի անհրաժեշտություն է առաջացել գործընթացը բերել լիցենզավորման դաշտ, ինչը հնարավորություն կտա վերահսկողության ավելի գործուն միջոցներ ձեռնարկելու և լիցենզիաների տրամադրման  ելակետային չափորոշիչներ և պարտադիր պահանջներ սահմանելու համար: Միաժամանակ նախագծով նախատեսվում է նաև Արտակարգ իրավիճակների նախարարությանը վերապահված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների ընդլայնում:
0 4070

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 02.09.2022 - 18.09.2022

«ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ և ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ԵՐԿՐԱՇԱՐԺԻՑ ՀԵՏՈ ՏԵՂԱԴՐՎԱԾ ԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՈՉ ՀԻՄՆԱԿԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Խնդրի կանոնակարգումը հնարավորություն կտա աղետի գոտու բնակավայրերն ազատել քաղաքաշինական տեսանկյունից ոչ անվտանգ և քաղաքաշինական նորմատիվ պահանջներին չհամապատասխանող օբյեկտներից, անհարիր շինություններից՝ վերականգնելով տվյալ տարածքների քաղաքաշինական միջավայրը:
0 3235

Քննարկվել է 08.11.2021 - 23.11.2021

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՅՍՄԱԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ (ԵՐԿՐԱՇԱՐԺԱԴԻՄԱՑԿՈՒՆՈՒԹՅԱՆ) ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ  Ռազմավարությունը հանդիսանալու է շենքերի և շինությունների սեյսմակայունության բարձրացման հիմնական ռազմավարական փաստաթուղթ`ապահովելով ռազմավարական ուղենիշեր հանրապետական գործադիր մարմինների, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրենց կառավարման ոլորտնում գտնվող շենքերի մասով միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրային փաստաթղթերի մշակման համար: Որոշման նախագծի ընդունմամբ կկարգավորվի տարբեր նշանակության շենքերի և շինությունների սեյսմակայունության (երկրաշարժադիմացկունության) բարձրացման ուղղությամբ ոլորտային նպատակային ծրագրերի համակարգված իրականացումը, որի արդյունքում նվազեցնելով առկա սեյսմիկ ռիսկը՝ կապահովվեն շենքերի բնականոն և հուսալի շահագործումն ու բնակչության անվտանգությունը:  
0 4228

Քննարկվել է 11.10.2021 - 26.10.2021

«ԱՂԵՏՆԵՐԻ ՌԻՍԿԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Աղետների ռիսկի կառավարման ազգային ռազմավարության իրականացումից սպասվելիք արդյունքները կլինեն աղետների կանխումն ու կանխարգելումը, աղետների ռիսկի նվազեցումը, աղետներին արդյունավետ արձագանքումը, հետաղետային վերականգնման կարողությունների հզորացումը, դիմակայունության մշակույթի ձևավորումը և այլն: Նախագծի ընդունմամբ ակնկալվող արդյունքն է` Հայաստանը դարձնել աղետներին դիմակայուն երկիր՝ նվազեցնելով աղետներից մարդկանց կյանքին և առողջությանը, երկրի տնտեսությանը և համայնքներին սպառնացող կորուստներն ու վնասները` ձևավորելով ամուր հիմքեր երկրի կայուն զարգացման համար:  
1 8762

Քննարկվել է 29.10.2020 - 13.11.2020

ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՐՁԱՆԱԳՐՎԱԾ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ՝ ՆԵՐԱՌՅԱԼ ՎԹԱՐՆԵՐԻ ԵՎ ԱՂԵՏՆԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի նպատակն է կանոնակարգել տիեզերական գործունեության իրականացման ընթացքում արձանագրված պատահարների՝ ներառյալ վթարների և աղետների քննության հետ կապված հարաբերությունները:
0 5964

Քննարկվել է 03.12.2018 - 18.12.2018

«ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի սեպտեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018-2022 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N1030-Լ որոշման հավելվածի 77-րդ կետի կատարման ապահովման նպատակով Արտակարգ իրավիճակների նախարարության կողմից մշակվել է «Արտակարգ իրավիճակ­նե­րի կառավարման մասին» ՀՀ օրենքի նախագիծը՝ արտակարգ իրավիճակների ոլորտը կարգավորող իրավա­կան դաշտի կատարելա­գոր­ծման նպատակով:
0 12408