Քննարկվել է 31.08.2022 - 15.09.2022 «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ Նախագծի նպատակը ակցիզային հարկով հարկվող ապրանքների՝ Հայաստանի Հանրապետություն ներմուծման և հետագայում արտահանման դեպքերում ներմուծման ժամանակ վճարված ակցիզային հարկի գումարները տնտեսավարող սուբյեկտների հետ վերադարձնելն է: 3 4 2 4270
Քննարկվել է 23.06.2022 - 08.07.2022 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի փետրվարի 13-ի թիվ 171-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է՝ ԱՏԳ ԱԱ 2404 11 000 9, 2404 12 000 0, 2404 19 000 և 8543 40 000 0 ծածկագրերին դասվող՝ ծխախոտային արտադրանքի գլանակների, հեղուկ քարթրիջների, էլեկտրոնային սիգարետների և համանման անհատական էլեկտրոնային գոլորշիացնող սարքավորումների՝ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ներմուծելու դեպքում սահմանել առևտրային չափաքանակներ: Նախագծի կարգավորման առարկան անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ԱՏԳ ԱԱ 2404 11 000 9, 2404 12 000 0, 2404 19 000 և 8543 40 000 0 ծածկագրերին դասվող՝ ծխախոտային արտադրանքի գլանակների, հեղուկ քարթրիջների, էլեկտրոնային սիգարետների և համանման անհատական էլեկտրոնային գոլորշիացնող սարքավորումների առևտրային չափաքանակներեն են: 0 0 0 4989
Քննարկվել է 22.03.2022 - 06.04.2022 «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ Նախագծի նպատակը ԱՏԳ ԱԱ 2404 12 000 0 և 2404 19 000 ծածկագրերին դասվող՝ էլեկտրոնային ծխախոտի արտադրանքի՝ ակցիզային հարկով հարկումը, ինչպես նաև այն դրոշմապիտակներով դրոշմավորման ենթակա ապրանք սահմանելն ու IQOS տեխնոլոգիայով ծխախոտի արտադրանքի ակցիզային հարկի դրույքաչափերի բարձրացումն է: Միաժամանակ, ԵՏՀ խորհրդի 2021 թվականի սեպտեմբերի 14-ի «Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկը և միասնական մաքսային սակագինը հաստատելու, ինչպես նաև ԵՏՀ խորհրդի որոշ որոշումները փոփոխելու և ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ» թիվ 80 որոշմամբ հաստատվել է ապրանքային նոր անվանացանկը՝ հիմնված ապրանքների նկարագրման և ծածկագրման Ներդաշնակ Համակարգի 7-րդ հրատարակության վրա, որի արդյունքում անհրաժեշտություն է առաջացել ՀՀ հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) ԱՏԳ ԱԱ ծածկագրերը ներդաշնակեցնել ԵՏՀ խորհրդի որոշմամբ սահմանված նոր անվանացանկի հետ: 1 1 0 5417