Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 06.06.2023 - 21.06.2023

«Հայաստանի Հանրապետությունում ԱՏԳ ԱԱ 2204, 2205, 2206 00, 2207 և 2208 ծածկագրերին դասվող ապրանքների՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նույնականացման միջոցներով դրոշմավորման կանոնները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է սահմանել, որ Հայաստանի Հանրապետությունում 2023 թվականի հուլիսի 1-ից Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 389-րդ հոդվածով սահմանված ակցիզային դրոշմանիշներով դրոշմավորման ենթակա ալկոհոլային ապրանքների դրոշմավորումը իրականացվում է համաձայն Եվրասիական տնտեսական խորհրդի կողմից 05․03․2021թ․ հաստատված Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման համակարգի հիմնական տեխնոլոգիական կազմակերպչական մոդելի։
1 3615

Քննարկվել է 22.02.2023 - 09.03.2023

«Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող՝ ԱՏԳ ԱԱ 2204, 2205, 2206, 2207, 2208, 2402 ծածկագրերին դասվող ապրանքների փաստաթղթավորման կարգն ու արտահանման ժամկետները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է սահմանել ՀՀ տարածք ներմուծվող՝ ԱՏԳ ԱԱ 2204, 2205, 2206, 2207, 2208, 2402 ծածկագրերին դասվող ապրանքների փաստաթղթավորման կարգն ու արտահանման ժամկետները։ Նախատեսվում է սահմանել, որ ՀՀ ներմուծվող ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորման ենթակա ապրանքները մինչև ՀՀ տարածք ներմուծելը ակցիզային դրոշմանիշերով չեն դրոշմավորվում, եթե այդ ապրանքները ներմուծմանը հաջորդող 30 օրվա ընթացքում ներմուծողի կողմից արտահանվելու են ՀՀ-ից։
0 2797

Քննարկվել է 24.02.2022 - 11.03.2022

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՏԳ ԱԱ 2204, 2205, 2206, 2207, 2208 ԵՎ 2402 ԾԱԾԿԱԳՐԵՐԻՆ ԴԱՍՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ՊԻԼՈՏԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Համապատասխանեցնելով ՀՀ օրենսդրությունը ԵԱՏՄ Համաձայնագրի նոր պահանջներին՝ հնարավորություն կընձեռվի ընդունել նոր իրավական ակտեր, որոնցով կսահմանվեն դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկը, կփոփոխվեն դրոշմավորման կանոնները, կսահմանվեն դրոշմավորման կոդի ձևավորման կարգը, դրոշմապիտակների ստացման կարգը, յուրաքանչյուր ապրանքատեսակի համար դրոշմապիտակների փակցման կարգը և դրոշմավորված ապրանքների շրջանառությունից դուրս գալու կարգը։
0 4313