Լրամշակման փուլում է Քննարկվել է 08.07.2022 - 25.07.2022 «ԱԴԱՊՏԻՎ ՍՊՈՐՏԻ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետությունը 2010 թ. վավերացրել է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիան` ստանձնելով պարտավորություն ՀՀ օրենսդրությունը և պետական քաղաքականությունը համապատասխանեցնել կոնվենցիայի պահանջներին: Ներկայումս հաշվանդամություն ունեցող անձանց համար Հայաստանի Հանրապետությունում պետական ադապտիվ սպորտի կառույց չի գործում, սակայն հաշվի առնելով վերջին ռազմական իրադարձությունները Հայաստանի Հանրապետությունում և դրա հևանքով հաշմանդամություն ձեռք բերած անձանց քանակի ավելացումը և նրանց շրջանում սպորտի և հոգեբանական աջակցության միջոցով վերականգնողական աշխատանքներ տանելու անհրաժեշտությունը և հետագայում նրանց ադապտիվ սպորտ ընդգրկելու հնարավորությունը՝ խիստ կարևոր ենք համարում ադապտիվ սպորտի կենտրոնի ստեղծումը։ 2 1 2 3562
Քննարկվել է 23.01.2018 - 07.02.2018 «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամային սպորտի զարգացման 2018-2024 թվականների ծրագրին և ծրագրի իրականացման միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշման նախագիծ Հաշմանդամություն ունեցող անձանց համար հասարակական կյանքի մարզական ոլորտում հավասար իրավունքների և հնարավորությունների ապահովումն է:Առաջիկա յոթ տարիների համար ադապտիվ ֆիզիկական կուլտուրայով և ընտրովի մարզաձևերով զբաղվող առավելագույն թվով հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավման ապահովում: 4 0 0 8297