Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

20.03.2026 04.04.2026
«Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող անձնական օգտագործման ապրանքների՝ առանց մաքսատուրքերի և հարկերի վճարման ներմուծման բնաիրային չափաքանակներ սահմանելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի փետրվարի 13-ի N 171-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների նախագծեր Նախագծի մշակման նպատակն է սահմանել անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող անձնական օգտագործման ապրանքների՝ առանց մաքսատուրքի և հարկերի վճարման ներմուծման բնաիրային չափաքանակներ, ինչը որոշակի հստակություն կմտցնի ֆիզիկական անձանց կողմից ՀՀ սահմանով անձնական օգտագործման ապրանքներ տեղափոխելու և մաքսային մարմնի կողմից վարչարարություն իրականացնելու հարաբերություններում։
Մնաց {days} օր
0 16

Քննարկվել է 13.03.2026 - 29.03.2026

«ԽԱՂԱՍՐԱՀ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼ ՑԱՆԿԱՑՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻ ԱՆՁՆԱԳԻՐԸ ԿԱՄ ԱՆՁԸ ՀԱՍՏԱՏՈՂ ԱՅԼ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ ՍՏՈՒԳԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿՅԱԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունումը պայմանավորված է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքով հաստատված հավելվածի 15-րդ կետով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի  2019 թվականի հունիսի 1-ի N 658-Լ որոշմամբ հաստատված հավելվածի  11-րդ կետի 49․1-րդ և 18-րդ կետի 21-րդ ենթակետերով և «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի դ1) կետով, որոնց համաձայն խաղային բնագավառի գործունեության կարգավորման և կազմակերպման գործառույթները վերապահված են ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը: Նախագծի ընդունմամբ Օրենքներով  սահմանված կարգավորումներին համապատասխն ՀՀ էկոնոմիկայի նախարարի  հրամանով կսահմանվի խաղասրահ մուտք գործել ցանկացող ֆիզիկական անձի անձնագիրը կամ անձը հաստատող այլ փաստաթուղթը ստուգելու կարգը:
Մնաց {days} օր
0 292

Քննարկվել է 19.01.2026 - 03.02.2026

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունիսի 1-ի N 864-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է սահմանել, որ անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց դեպքում՝ գումարների վերադարձն իրականացվում է վերջիններիս անձնագրային տվյալներով բացված բանկային հաշիվներին, բացառությամբ Հայաստանի Հանրապետության քաղա­քա­ցիական օրենսգրքի 928.1-ին հոդվածի 1-ին մասով սահմանված հատուկ բանկային հաշիվ­ների։
Մնաց {days} օր
0 783

Քննարկվել է 01.04.2024 - 16.04.2024

«ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՆՁՆԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ՝ ԱՌԱՆՑ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ ԵՎ ՀԱՐԿԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԲՆԱԻՐԱՅԻՆ ԵՎ ԱՐԺԵՔԱՅԻՆ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ » Նախագծի ընդունման արդյունքում նախատեսվում է հետիոտնային եղանակով ներմուծվող անձնական օգտագործման ապրանքների համար սահմանել առանց մաքսատուրքի և հարկերի վճարման ներմուծման՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից սահմանված նորմերից առավել խիստ նորմեր, որի արդյունքում ակնկալվում է կարգավորել ներկայումս ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների ներմուծման հետ կապված առկա չարաշահումները։
Մնաց {days} օր
1 5221

Քննարկվել է 26.08.2022 - 12.09.2022

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ ՀՀ հարկային օրենսգրքով ապրանքների էլեկտրոնային առևտրի հասկացության սահմանում, ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից գնորդին` անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձին (ապրանքների վերջնական սպառողին) էլեկտրոնային առևտրի հարթակի միջոցով ապրանքների հեռավար վաճառքի մասով ԱԱՀ-ի հաշվարկելու և վճարելու կարգավորումների նախատեսում
Մնաց {days} օր
2 6581

Քննարկվել է 04.03.2022 - 19.03.2022

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 3-ի N 1125-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ     «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 3-ի  N 1125-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու  մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է վարձավճարի փոխհատուցման նպատակով եկամտային հարկի գումարների վերադարձման գործընթացում առաջացած խնդիրներից:
Մնաց {days} օր
0 10680
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: