Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 11.03.2025 - 31.03.2025

««ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» Ի կատարումն ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի «Ծառայությունների ոլորտների (ենթաոլորտների) ցանկը, որոնցում Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գործում է ծառայությունների միասնական շուկան» N 110 որոշման 54-րդ կետի պահանջների՝ գնահատման գործունեության շրջանակներում ծառայությունների մատուցման միասնական շուկան ԵԱՏՄ անդամ երկրների համար գործում է 2025 թվականի հունվարի 1-ից Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրությունում ընդհանուր մոտեցումներին համապատասխան փոփոխություններ մտցնելուց հետո, անհրաժեշտություն է առաջացել «Գնահատման գործունեության մասին»օրենքում կատարել համապատասխան փոփոխություններ և լրացումներ՝ համապատասխանեցնելով Ընդհանուր մոտեցումների դրույթներին։ Նախագծով նախատեսվում է սահմանել «օտարերկյա գնահատող» հասկացությունը, օտարերկյա գնահատողների իրավունքներն ու պարտականությունները, վերջիններիս կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում գնահատման գործունեության իրականացման իրավունքի ծագման, ինչպես նաև գնահատման գործունեության իրականացման սահմանափակման դեպքերը և կարգը։ Նախագծի ընդունմամբ ակնկալվում է գնահատողներին և գնահատման կազմակերպություններին համապատասխան ծանուցմներն իրականացնել գործող հաշվառման ծրագրի միջոցով՝ նպատակ ունենալով խուսափել հիշյալ իրավահարաբերություններում առկա խնդիրներից և ծանուցումը դարձնել առավել դյուրին։ Բացի այդ նախատեսվում է նաև, որ պարտադիր դեպքերով գնահատման հաշվետվությունների վերաբերյալ տվյալներից բացի հաշվառման ծրագիր պետք է մուտքագրվեն նաև գնահատման հաշվետվությունները, ինչը թույլ կտա բացառել Կադաստրի կոմիտեին և շահառուներին ներկայացվող իրարամերժ գնահատման հաշվետվությունների հետ կապված ռիսկերը։ Բացի այդ Նախագծով սահմանվում է նաև, որ անշարժ գույքերի գնահատման բոլոր հաշվետվությունները պետք է մուտքագրվեն Հաշվառման ծրագիր՝ միայն անշարժ գույքի հասցեի նույնականացման տվյալներով, ինչի արդյունքում գեներացվող ծածկագիրը պետք է պարտադիր արտացոլվի համապատասխան գնահատման հաշվետվությունում։ Նշված փոփոխությունները նպատակ են հետապնդում Հաշվառման ծրագրի հասանելությունը սահմանափակելու միջոցով բացառել գնահատման գործունեություն իրականացնելու իրավասություն չունեցող անձանց կողմից համապատասխան գործունեությամբ զբաղվելու հնարավոր դեպքերը։ Նախագծով Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասը լրացվում է նոր 9-րդ կետով, գնահատման պարտադիր դեպքերի շարքին ավելացնելով նաև «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքով սահմանված տարածքներում անշարժ գույքի օտարման դեպքերը, բացի այդ, Նախագծով սահմանվում է նաև, որ վերոնշյալ դեպքերով կազմված գնահատման հաշվետվությունների իրավաչափության վերաբերյալ հարցերը դուրս են մասնագիտական հանձնաժողովի իրավասությունների շրջանակից։ Նախագծով Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասով գնահատման կազմակերպություններին ներկայացվող պարտադիր պահանջը հանվել է, որի արդյունքում Նախագծով սահմանվել է գնահատման կազմակերպություններին լիազոր մարմնում հաշվառելու առավել դյուրին ընթացակարգ, որն է իր հերթին կնպաստի ոլորտի զարգացմանը։    Նախագծով իրականացվող փոփոխություններով, ի թիվս այլնի, նախատեսվում է նաև գնահատողների համար սահմանել նոր պատասխանատվության միջոց՝ ներդնելով որակավորման վկայականի կասեցման ինստիտուտը՝ հստակեցնելով որակավորման վկայականների կասեցման և դադարեցման դեպքերն ու պայմանները։
11 648

Քննարկվել է 07.01.2025 - 22.01.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1699-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունումը պայմանավորված է «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) կիրարկումն ապահովելու անհրաժեշտությամբ՝ ՀՀ վարչապետի 2024 թվականի սեպտեմբերի 23-ի «Խաղային գործունեության կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումները հաստատելու մասին N 859-Ա որոշմամբ հաստատված Հավելվածի 7-րդ կետով։
0 757

Քննարկվել է 07.01.2025 - 22.01.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 23-Ի N 761-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունումը պայմանավորված է «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) կիրարկումն ապահովելու անհրաժեշտությամբ՝ ՀՀ վարչապետի 2024 թվականի սեպտեմբերի 23-ի «Խաղային գործունեության կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումները հաստատելու մասին N 859-Ա որոշմամբ հաստատված Հավելվածի 30-րդ կետով։
0 849

Քննարկվել է 15.07.2024 - 31.07.2024

«Օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական հաստատություններում միջպետական համաձայնագրերով սահմանված կրթաթոշակային տեղերի մրցույթի անցկացման (բակալավրի, դիպլոմավորված մասնագետի, մագիստրոսի, ասպիրանտուրայի (ինտերնատուրա, օրդինատուրա) և դոկտորանտուրայի կրթական ծրագրերով) կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2011 թվականի հոկտեմբերի 31-ի N 1205-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» հրամանի նախագիծ Նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների օտարերկրյա բուհերում ուսումնառություն ստանալու նպատակով հայտարարված մրցույթների ընթացակարգերի, անհրաժեշտ պայմանների ապահովման, չափանիշների անհամապատասխանության փոփոխման առկայությամբ:
0 1524

Քննարկվել է 01.07.2024 - 16.07.2024

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 4-ի N 1132-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ Օրենքում 2024թ. մայիսի 22-ի ՀO-239-Ն oրենքով կատարված լրացումների և փոփոխությունների համաձայն հստակեցվել են շարքային և սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի կազմակերպման և անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաև քաղաքացու կողմից դրանց ստացումը հաստատող փաստաթղթերի և հանգամանքների շրջանակը: Մասնավորապես, քաղաքացուն պատշաճ ծանուցման մասին փաստը հաստատող փաստաթուղթ կամ հանգամանք են համարվում` 1) ծանուցագիրն առձեռն հանձնելու դեպքում՝ ծանուցագիրը ստանալու մասին քաղաքացու ստորագրությամբ հաստատված ստացականը. 2) փոստային կապի միջոցով ծանուցման դեպքում` ծանուցագիրը ներառող փոստային պատվիրված նամակը քաղաքացուն հանձնված լինելը հաստատող փաստաթուղթը կամ էլեկտրոնային հավաստումը. 3) անհատական ծանուցման դեպքում` «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» օրենքով սահմանված քաղաքացու պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով ուղարկված ծանուցագիրը քաղաքացու կողմից կարդալու մասին էլեկտրոնային հավաստումը. 4) հրապարակային ծանուցման դեպքում` օրենքով սահմանված Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում քաղաքացուն ուղղված ծանուցագրի քաղվածքի տեղադրումը: Նշված հարաբերությունների շրջանակներում անհրաժեշտություն է առաջացել ՀՀ կառավարության 04.10.2018թ. N 1132-Ն որոշմամբ հաստատված պարտադիր զինվորական ծառայության զորակոչի անցկացման կարգում ներառել համապատասխան կարգավորումները, այդ թվում նաև՝ հստակեցնելով օտարերկրյա պետություններում հյուպատոսական հաշվառման կանգնած քաղաքացիներին տրվող ծանուցումների շրջանակը և կարգը:
0 1659

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 27.06.2024 - 13.07.2024

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿԱՄ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ, ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՄԵՐԺՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ    Հայաստանի Հանրապետության շահերի պաշտպանության և ազգային անվտանգության պահպանման նկատառումներից ելնելով՝ Նախագծով նախատեսվում է, որ օտարերկրյա ֆիզիկական կամ իրավաբանական անձինք, քաղաքացիություն չունեցող անձինք, միջազգային կազմակերպությունները և օտարերկրյա պետությունները տարածական տվյալների ձեռք բերման համար թույլտվություն ստանալու նպատակով դիմում են ներկայացնում լիազոր մարմին, որում նշվում են պահանջվող տարածական տվյալների օգտագործման նպատակը, հիմնավորումը, նշում առ այն, որ պարտավորվում են իրենց կողմից ստացված տեղեկատվությունները չօգտագործել դիմումում նշված նպատակներից դուրս, դրանք օգտագործել բացառապես խաղաղ նպատակների համար՝ վնաս չպատճառելով Հայաստանի Հանրապետության շահերին։ Նույն նպատակներից ելնելով, Նախագծով նախատեսվում է, որ թեմատիկ տարածական տվյալները տրամատրվում են համապատասխան ոլորտային լիազոր մարմինների թույլտվությամբ՝ համապատասխան ստորաբաժանումների կողմից։    Նախագծով ներկայացված կարգում, ի թիվս այլնի, նախատեսվում են նաև լիազոր մարմնի կողմից թույլտվության տրամադրման և մերժման հիմքերը:
0 1579

Քննարկվել է 13.06.2024 - 28.06.2024

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՉՈՒՆԵՑՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ, ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ԿԱՅՔԵՐԻ ԱՐԳԵԼԱՓԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ և ԴԵՊՔԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագիծը մշակվել է ՝ «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» 2024 թվականի մարտի 20-ի ՀՕ-132-Ն և «Վիճակախաղերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի մարտի 20-ի ՀՕ-133-Ն  ՀՀ օրենքների կիրար­­կումն ապա­­­­­հո­վելու համար: Նախագծի ընդուն­­­­ման արդ­յուն­քում ակնկալվում է oտարերկրյա պետություններում կազմակերպված և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված համապատասխան լիցենզիա չունեցող կազմակերպությունների կազմակերպած ինտերնետ շահումով խաղերին և վիճակախաղերին մասնակցության հնարավորության և հասանելիության արգելափակման դեպքերի, ժամկետները: և կարգի սահմանում :
1 1508

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 04.06.2024 - 19.06.2024

««Օտարերկրյա ներդրումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծ ««Օտարերկրյա ներդրումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծ
0 1639

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 03.06.2024 - 18.06.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 25-Ի N 1240-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Իրավական ակտի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորողների տեղափոխության և շարժունության ընթացակարգերն առավել արդյունավետ կազմակերպելու անհրաժեշտությամբ՝ բարելավելով համապատասխան օրենսդրական դաշտը:
0 1580