Քննարկվել է 25.08.2017 - 11.09.2017 Օրացուցային տարվա ընթացքում մինչև 15 աշխատանքային օր ժամկետով արտակարգ իրավիճակի վայր մեկնելու դեպքում կամավոր փրկարարին պետության կողմից փոխհատուցման կարգը և չափը սահմանելու մասին Սահմանվում է` օրացուցային տարվա ընթացքում մինչև 15 աշխատանքային օր ժամկետով արտակարգ իրավիճակի վայր մեկնելու դեպքում կամավոր փրկարարին պետության կողմից փոխհատուցման կարգը և չափը Կարգավորվում է` օրացուցային տարվա ընթացքում մինչև 15 աշխատանքային օր ժամկետով Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության ոլորտում պետական լիազոր մարմնի (այսուհետ՝ լիազոր մարմին) հայտով արտակարգ իրավիճակի վայր մեկնելու դեպքում կամավոր փրկարարին պետության կողմից կատարվող փոխհատուցման կարգի հետ կապված հարաբերությունները 2 0 0 10242
Քննարկվել է 22.08.2017 - 10.09.2017 «ՓՐԿԱՐԱՐ ՈՒԺԵՐԻ ԵՎ ՓՐԿԱՐԱՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ուժը կորցրած է ճանաչվում` «Փրկարար ուժերի եւ փրկարարի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի մայիսի 25-ի ՀՕ-85-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 9-րդ հոդվածի 8-րդ մասը Օրենքի 11-րդ հոդվածում` 3-րդ մասում «կառավարության» բառը փոխարինվում է «վարչապետի» բառով Լրացվում է հետևյալ բովանդակությամբ 3.1-ին մաս 3.1. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս արտակարգ իրավիճակների կանխման, հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման աշխատանքներում փրկարար ուժերի ներգրավման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերում «Հայաստանի փրկարար ծառայության մասին» բառերը փոխարինվում է «Փրկարար ծառայության մասին» բառերով 1 0 0 11037