Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 30.11.2023 - 15.12.2023

ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԲԱԶԱՅԻՆ, ՆՊԱՏԱԿԱՅԻՆ–ԾՐԱԳՐԱՅԻՆ, ԳԻՏԱԿԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՁԵՎԵՐՈՎ ՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն հանրային քննարկման է ներկայացրել «Գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային, նպատակային-ծրագրային, գիտական դրամաշնորհային ֆինանսավորման ձևերով պետական ֆինանսավորման կարգերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։ Առաջարկվում է, համաձայն համապատասխան հավելվածների, հաստատել՝ գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման կարգը, գիտական և գիտատեխնիկական գործունեության նպատակային-ծրագրային ֆինանսավորման կարգը, գիտական և գիտատեխնիկական գործունեության գիտական դրամաշնորհային ֆինանսավորման կարգը՝  նկարագրելով ֆինանսավորման ամբողջական գործընթացը, գիտական և գիտատեխնիկական փորձաքննության տեսակները և կատարողականի վրա հիմնված ֆինանսավորման գործիքները: Միաժամանակ, առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել ՀՀ կառավարության 2001թ․ նոյեմբերի 17-ի «Գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման կարգը հաստատելու մասին» N 1121-Լ, «Գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման կարգը հաստատելու մասին» N 1122 և «Գիտական և գիտատեխնիկական պետական ծրագրերի նպատակային-ծրագրային ֆինանսավորման կարգը հաստատելու մասին» N 1123 որոշումները: Նախագծի ընդունումը բխում է ՀՀ ԱԺ 2021թ․ օգոստոսի 26-ի N ԱԺՈ-002-Ն որոշմամբ հավանության արժանացած՝ ՀՀ կառավարության հնգամյա ծրագրի՝ Գիտության բաժնի՝ «Գիտության ոլորտում պետական ֆինանսավորման արդյունավետության բարձրացում»  և  «Գիտության ոլորտը  կարգավորող իրավակա դաշտի կատարելագործում» նպատակներից: Առաջարկվող փոփոխությունների և լրացումների ծավալը մեծ է, ինչի պատճառով էլ գործող որոշումների մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու փոխարեն առաջարկվում է ընդունել նոր որոշում: Նախագծի ընդունումը հնարավոր կդարձնի ոլորտը կանոնակարգող իրավական ակտերի համապատասխանեցումը գիտության զարգացման արդի վիճակին և միջազգային չափանիշներին, կնպաստի գիտության ոլորտում պետական ֆինանսավորման արդյունավետության բարձրացմանը, կապահովի ՀՀ գիտության ոլորտի առաջընթացը և դինամիկ զարգացումը, ինչպես նաև սահմանված կլինի գիտական արդյունքի որակի ավելի բարձր նշաձող:
0 2311

Քննարկվել է 17.02.2020 - 03.03.2020

ՀՀ կառավարության «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, ՀՀ կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1919-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» որոշման  Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության էկոհամակարգի և շուկայի զարգացման ծրագրի իրականացման ընթացքում անհրաժեշտություն է առաջացել կատարել եռամսյակային միջծրագրային բաշխում
0 7434

Գտնվում է ՀՀ կառավարությունում

Քննարկվել է 17.01.2020 - 02.02.2020

«ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ» Սույն փաստաթղթի մշակումը պայմանավորված է արդյունաբերության  ոլորտի զարգացման ապահովմամբ և բխում է ՀՀ կառավարության ծրագրից և «Արդյունաբերական քաղաքականության մասին» ՀՀ օրենքից։        2011 թվականին ՀՀ կառավարության  N 49 արձանագրային որոշմամբ ընդունվել է և հավնության է արժանացել՝ «Հայաստանի Հանրապետության արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությունը», որը ներկայումս արդիականացման կարիք ունի։        Ուստի նոր փաստաթղթի մշակումը կապված է ոլորտում իրականացվող բարեփոխումների արդյունավետ իրագործման տեսանկյունից, ինչպես նաև բարեփոխումների հիմնական ուղղությունների և դրանցից ակնկալվող արդյունքների, ձեռքբերման առաջընթացի չափելի ցուցանիշների սահմանման անհրաժեշտությամբ:
0 8460

Քննարկվել է 23.10.2019 - 12.11.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9-Ի № 1015-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 9-ի № 1015-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 52-րդ հոդվածի պահանջի դրույթով, որի համաձայն ԵԱՏՄ անդամ պետություններին չի թույլատրվում իրենց օրենսդրությամբ սահմանել միասնական ցանկում չընդգրկված արտադրանքին առնչվող պարտադիր պահանջներ (ԵԱՏՀ 2011թ. հունվարի 28-ի թիվ 526 որոշում):
0 7318

Քննարկվել է 17.10.2019 - 02.11.2019

ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀՆԳԱՄՅԱ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ  Արդյունաբերության զարգացման հնգամյա ռազմավարություն Հայաստանի Հանրապետության տնտեսության մեջ դեռևս խորհրդային տարիներից մեծ դերակատարում է ունեցել արդյունաբերության ճյուղը: Ներկայումս էլ ճյուղը պահպանում է իր դերակատարումը: Հանրապետության տնտեսության վրա համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցությունը մեղմելու, արդյունաբերական ճյուղերի զարգացման համար նպաստավոր պայմաններ ստեղծելու, տեղական արտադրությունը խթանելու, նոր աշխատատեղեր ստեղծելու նպատակով ՀՀ կառավարության կողմից ընդունվեց «Հայաստանի Հանրապետությունում արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությունը», որը միտված էր տնտեսական աճի նոր շարժիչ ոլորտների ձևավորմանն ու զարգացմանը` ի հաշիվ արտահանող և արտահանման ներուժ ունեցող ոլորտների զարգացման: Հաշվի առնելով համաշխարհային շուկայում ընթացող գործընթացները, միջազգային համագործակցության տենդենցները և այն, որ զարգացումն ինքնին դինամիկ գործընթաց է, արդյունաբերության ճյուղը զարգացման մեկ այլ մակարդակ փոխելու նպատակով, անհրաժեշտություն է առաջանում նոր լրացուցիչ ռազմավարական մոտեցումների կիրառման, որտեղ հաշվի կառնվեն ներկա ժամանակաշրջանի ներքին և արտաքին մարտահրավերները: Նոր` արդյունաբերության զարգացման հնգամյա ռազմավարության (այսուհետ` ռազմավարություն) անհրաժեշտությունը հիմնավորվում է նաև Հայաստանի առանձնահատկություններով, մասնավորապես փոքր շուկայի առկայությունը, արտահանման հետ կապված լոգիստիկ բարդությունները՝ պետք է շեշտադրում կատարել այն ճյուղերի զարգացմանը, որոնք կարող են ապահովել առավել բարձր ավելացված արժեք ստեղծող արտադրանք (գիտատար, նորարարական), ինչպես նաև արտահանման տեսանկյունից առավել հեշտ լոգիստիկա ունեցող:
0 8083

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 13.09.2019 - 29.09.2019

ՀՀ 2019 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը գումար հատկացնելու մասին 2019 թվականի հունիսի 1-ից ուժի մեջ մտած «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի դրույթների համաձայն ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարությունն անվանափոխվել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության` վերջինիս վերապահվելով նոր գործառույթներ, որից ելնելով էլ վարչապետի 2019 թվականի  հունիսի 1-ի թիվ 660-Լ որոշմամբ աշխատողների թվաքանակը գործող 130-ի դիմաց սահմանվել է 198:  Թերֆինանսավորման ռիսկից խուսափելու համար անհրաժեշտություն է առաջացել անհրաժեշտ ֆինանսական ռեսուրսների չափով կատարել վերաբաշխում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից   2019 թվականին հատկացնելով 39,8 մլն. դրամ՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ» հոդվածով և 11,9 մլն.  դրամ` «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ» հոդվածով, ընդհանուրը` 51,8 մլն. դրամ:
0 7030

Գտնվում է ՀՀ կառավարությունում

Քննարկվել է 06.12.2017 - 21.12.2017

«Հայաստանի տեխնոլոգիական համալսարանի հիմնման հայեցակարգին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծ Հայեցակարգը սահմանում է Տեխնոլոգիական համալսարանի ռազմավարական նպատակները, ստեղծման, գործունեության կազմակերպման սկզբունքներն ու առանձնահատկությունները և հիմք է հանդիսանում տեղական և միջազգային գործընկերների հետ բանակցությունների համար: Տեխնոլոգիական համալսարանը կարևոր դեր կունենա Հայաստանի ներուժին և զարգացման ուղուն լավագույնս համապատասխանող համաշխարհային բեկումնային տեխնոլոգիաները և հետազոտական նորարար ուղղությունները երկրում  ներդնելու և զարգացնելու գործում։  Տեխնոլոգիական համալսարանի հիմնումը երկրի մակարդակով նախաձեռնություն է, որը նպատակաուղղված է Հայաստանը գիտության, կրթության, նորարարության և ձեռներեցության ժամանակակից հարթակի վերածելու` համաշխարհային տեխնոլոգիական զարգացման միտումներին համընթաց:
1 9826