Քննարկվել է 15.05.2020 - 30.05.2020 «ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 1204-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծերով առաջարկվում է տեղեկատվություն ստանալու հարցմանը ներկայացվող պարտադիր պահանջների շարքից հանել քաղաքացիության նշման և ստորագրության առկայության հետ կապված դրույթները: Միևնույն ժամանակ առաջարկվում է հստակեցնել «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի շրջանակներում ներկայացվող հարցումը ստորագրելու պահանջը: Նախագծերի ընդունմամբ ակնկալվում է ապահովել տեղեկություն ստանալու հարցումներ ներկայացնելու մատչելիությունը և հասանելիությունը, որպեսզի յուրաքանչյուրը տեղեկություն և գաղափարներ փնտրելու, ստանալու և տարածելու ազատությունից անարգել օգտվի, այդ թվում՝ էլեկտրոնային եղանակով: 7 2 2 7407
Նախագիծը չի ընդունվել Քննարկվել է 13.02.2020 - 29.02.2020 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 25-ի N 115-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Օտարերկրացիների մասին ՀՀ օրենքում 24.10.2019թ. կատարված փոփոխություններով: Նախագծով նախատեսվում է ՀՀ կառավարության 2008 թվականի հունվարի 25-ի N 115-Ն որոշման մեջ օրենքով սահմանված հնարավորություն ապահովել Հայաստանի Հանրապետության տարածքում անցանկալի հանդսացող օտարերկրացու մասին տեղեկությունների տվյալների բանկ մուտքագրման համար Օտարերկրացիների մասին ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան Հայաստանի Հանրապետությունում հանցագործություն կատարելու համար օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված անձանց՝ եթե օրինական ուժի մեջ մտած արտաքսման մասին որոշումն ի կատար ածելուց հետո ոչ մեծ կամ միջին ծանրության հանցագործություն կատարելու դեպքում երեք տարի չի անցել, ծանր հանցագործություն կատարելու դեպքում՝ հինգ տարի, իսկ առանձնապես ծանր հանցագործություն կատարելու դեպքում՝ ութ տարի: 6 0 0 6003