Քննարկվել է 05.09.2024 - 20.09.2024 ««Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», ««Պետություն-մասնավոր գործընկերության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Վիճակախաղերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծեր «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի հավելվածի 15-րդ կետի համաձայն՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը մշակում և իրականացնում է (...) պետություն-մասնավոր գործընկերության զարգացման (...) ոլորտներում Կառավարության քաղաքականությունը: Նույն հավելվածի 17-րդ կետի համաձայն՝ ՀՀ ֆինանսների նախարարությունը մշակում և իրականացնում է (...) խաղային գործի (...) ոլորտներում Կառավարության քաղաքականությունը: Ներկայումս խաղային ոլորտի կարգավորման ապահովումը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության մշակումը և կատարելագործումը, լիցենզավորման գործընթացի քաղաքականության մշակումը և կատարելագործումը, լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնող անձանց լիցենզավորումը, լիցենզիայի պահանջների կատարման մասով վարչարարության իրականացումը, ինչպես նաև օրենսդրական ակտերով սահմանված այլ լիազորություններ իրականացվում են «Խաղային գործունեության կարգավորման մասին», «Վիճակախաղերի մասին», «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքներով լիազոր մարմին հանդիսացող Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից: ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի մասին» թիվ 1363-Ա որոշմամբ հավանության արժանացած Հայաստանի Հանրապետության կառավարության հնգամյա ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) 6.2-րդ կետի համաձայն՝ Կառավարությունն արմատապես բարեփոխելու է պետության կողմից հանրությանը մատուցվող ծառայությունների որակը՝ դրանք դարձնելով քաղաքացիակենտրոն և արդիական, առաջադեմ տեխնոլոգիական հիմքով՝ նպատակ ունենալով թեթևացնել պետության հետ հարաբերություններում քաղաքացիների և գործարար հատվածի անհարկի բեռն ու քաշքշուկը: Ելնելով վերոգրյալից և նկատի ունենալով, որ խաղային ոլորտն առավելապես առնչվում է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի հավելվածի 15-րդ կետով ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը վերապահված գործունեության հիմնական ոլորտներին, նպատակահարմար է այդ մասով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում որպես քաղաքականություն մշակող մարմին և «Խաղային գործունեության կարգավորման մասին», «Վիճակախաղերի մասին», «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքների իմաստով լիազոր մարմին սահմանել ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը, իսկ ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը վերապահված գործունեության հիմնական ոլորտներից պետություն-մասնավոր գործընկերության զարգացման ոլորտը տեղափոխել ՀՀ ֆինանսների նախարարություն: Այս կապակցությամբ համապատասխան փոփոխություններ են իրականացվել նաև «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» օրենքում: 0 2 0 812
Քննարկվել է 26.06.2023 - 11.07.2023 «ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկում ենք սահմնաել, որ օտարերկրյա պետություններում կազմակերպված և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված «Վիճակախաղերի կազմակերպման» գործունեության լիցենզիա չունեցող, ՀՀ տարարածքում ինտերնետ կամ նմանօրինակ ցանկացած գլոբալ համակարգի և ցանկացած համակարգված ցանցային կապուղիների միջոցով խաղացողին որևէ շահումով խաղի մասնակցելու հնարավորության ստեղծող կազմակերպությունների կայքերն ենթակա են արգելափակման: 5 3 3 2483
Քննարկվել է 19.09.2022 - 04.10.2022 «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին», «Վիճակախաղերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր Նախագծերով առաջարկվում է բարձրացնել ինտերնետ շահումով խաղերի և վիճակախաղերի (տոտալիզատորի, ինտերնետ տոտալիզատոր) պետական տուրքի գծով բեռը և կարգավորել խաղադրույքների հասկացության, ինչպես նաև կարգավորել խաղադրույքներ ընդունելու իրավունքի հետ կապված հարաբերությունները: 4 0 0 4636
Քննարկվել է 04.04.2022 - 19.04.2022 «ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Նախագծով առաջարկվող կարգավորումների նպատակը կատարողական վարույթի շրջանակում հարկադիր կատարողի համար վճարահաշվարկային կազմակերպություններում պարտապանի անձնական հաշվին (էլեկտրոնային դրամապանակում) առկա դրամական միջոցները և ինտերնետ շահումով խաղերի, վիճակախաղերի (այդ թվում՝ տոտալիզատորի) կազմակերպմամբ զբաղվող կազմակերպություններում պարտապանի անձնական էլեկտրոնային հաշիվներում առկա դրամական միջոցները (միավորները) հայտնաբերելու և դրանց նկատմամբ բռնագանձում տարածելու գործիքակազմով օժտելն է։ 2 0 0 3480