Քննարկվել է 18.04.2019 - 03.05.2019 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 27-Ի N 568-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով անպտղության բարձր տարածվածությունը (14.9%) և առողջապահական գործոնով, մասնավորապես անպտղության բուժման միջոցով պայմանավորված ծնելիության բարձրացման հնարավորությունը, մշակվել է սույն որոշման նախագիծը, որի իրականացման համար ՀՀ առողջապահության 2019 թվականի բյուջեում վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման համար նախատեսվել է 210 մլն դրամ: Նախագծում սահմանվել են շահառուներին ներկայացվող ընդհանուր և լրացուցիչ պահանջները, վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման ընթացակարգը: Նախագծի ընդունումը կնպաստի բնակչության որոշ խմբերի անպտղությամբ տառապող զույգերի մոտ անպտղության բուժմանն ու հաղթահարմանը, ինչպես նաև ծնելիության որոշակի բարձրացմանը: 14 1 3 12115