Քննարկվել է 20.02.2020 - 07.03.2020 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻԳՐԱՑԻՈՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ՝ ԻՆՏԵԳՐՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԻՆՏԵԳՐՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ 2021-2031 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ Ներկայացվող նախագծով սահմանվում են ինտեգրման և վերաինտեգրման քաղաքականության ութ ռազմավարական նպատակներ, որոնք բխում են թիրախ խմբերի կարիքներից, քաղաքականության սկզբունքներից և սույն ռազմավարությամբ սահմանված ինտեգրման և վերաինտեգրման ձևակերպումից ու չափումներից: Փաստաթղթով ամրագրված ռազմավարական նպատակներն են՝ Ինտեգրման և վերաինտեգրման կազմակերպման համակարգային բարեփոխումներ Կացարանի և բարենպաստ կենցաղային պայմանների հասանելիություն Իրավունքների պաշտպանություն և սոցիալական աջակցություն Կրթության և առողջապահության հասանելիության ապահովում Զբաղվածություն և տնտեսական ներգրավվածության աջակցություն Մշակութային ինտեգրում և վերաինտեգրում (ներառյալ լեզվին և առօրեական պրակտիկաներին տիրապետում) Հասարակությունում ընդունման միջավայրի ստեղծում Ինտեգրման և վերաինտեգրման գործում ներգրավված կառույցների հզորացում և աշխատակիցների կարողությունների զարգացում: Ռազմավարական նպատակներից յուրաքանչյուրն ունի համապատասխան ուղղությունների իր խումբը։ 1 1 0 7744
Լրամշակման փուլում է Քննարկվել է 02.10.2019 - 17.10.2019 «ՀՀ վերադարձող քաղաքացիների վերաինտեգրմանն ուղղված առաջնային աջակցության պետական ծրագրի մասին» ՀՀ կառավարության որոշում ՀՀ վերադարձող քաղաքացիների վերաինտեգրման ուղղությամբ առաջնային աջակցության պետական ծրագրի (այսուհետ` ծրագիր) նպատակն է առաջնային օժանդակություն ցուցաբերել Հայաստան հարկադիր վերադարձող ՀՀ քաղաքացիներին՝ հետագայում նրանց լիարժեք և կայուն վերաինտեգրումը ապահովելու նպատակով, ինչպես նաև ուղղորդում և խորհրդատվություն տրամադրել և՛ կամավոր, և՛ հարկադիր վերադարձածներին։ 8 0 0 15768