Լրամշակման փուլում է Քննարկվել է 21.11.2022 - 06.12.2022 «ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔ Նախագծի նպատակն է ստեղծել իրավական պայմաններ ՍԵՅՖ (SAFE) պայմանագրի միջոցով ՀՀ ընկերություններում ներդրումների ներգրավման համար: Նախագծով առաջարկվում է լրացումներ կատարել «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում` դրանում սահմանելով ՍԵՅՖ (SAFE) պայմանագրի հասկացությունը և դրա կիրառման հիմնական պայմանները` հիմք ընդունելով աշխարհում և Հայաստանի Հանրապետությունում արդեն իսկ ձևավորված գործարար պրակտիկան: 8 2 0 4724
Նախագիծը ընդունվել է Քննարկվել է 15.11.2019 - 01.12.2019 Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու, առանց մրցույթ դրամաշնորհ տրամադրելու եվ գնման գործընթաց կազմակերպելու մասին Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության 2019 թվականի օգոստոսի 29-ի N 1137-Ն որոշմամբ, որի համաձայն «Հայրենադարձության ծրագիր» ծրագրի «11002» «Ներուժ» սփյուռքահայ երիտասարդների սթարթափ ծրագիր» միջոցառուման մեջ կատարվել է բյուջետային գլխադաս և ստորադաս կարգադրիչի մասով փոփոխություն, արդյունքում` ծրագրի իրականացումը և դրա համար նախատեսված բյուջեն վերապահվել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը: 2 1 0 7458