Քննարկվել է 29.01.2021 - 13.02.2021 «Սեյսմիկ պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության կազմում ստեղծել սեյսմիկ պաշտպանության գրասենյակ (այսուհետ՝ Գրասենյակ): Գրասենյակի ստեղծումը թույլ է տալիս սեյսմիկ պաշտպանության բնագավառում ավելի ընդլայնված գործունեություն ծավալել: Օրենքով սահմանված իրավասությունների և գործառույթների շրջանակը ըստ էության կպահպանվեն, բացի այդ, մինչև նախարարության կառուցվածքային փոփոխությունները «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ը իր կազմում ուներ դիտակայաններ, դիտակետեր և այլ կառույցներ, գրասենյակի ստեղծման դեպքում դրանք ևս կպահպանվեն, քանի որ գրասենյակն իր կազմում ունենում է մասնագիտացված կառուցվածքային ստորաբաժանումներ: Վերոգրյալից ելնելով հարկ է նշել, որ «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Օրենք) համաձայն պետական մարմինների կազմում կարող են ստեղծվել գրասենյակներ: Օրենքի 8-րդ հոդվածի իրավակարգավորումների համաձայն գրասենյակը օրենքով սահմանված դեպքերում և կարգով իրականացնում է պետական կառավարման և (կամ) պետական քաղաքականության առանձին բնագավառի գործառույթներ (այդ թվում՝ վերահսկողական, պետական ծառայությունների մատուցման) կամ ընդունում է արտաքին ներգործության ակտեր, ունի ինքնուրույն, հստակ ձևակերպված սպառիչ խնդիրներ և նպատակներ, պատասխանատու է այդ խնդիրների իրականացման համար: Անհրաժեշտ է նաև հաշվի առնել այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության տարածքը գտնվում է սեյսմիկ ակտիվ գոտում և մեծ են երկրաշարժների առաջացման վտանգները, ուստի սեյսմիկ վտանգների արագ արձագանքման և օպերատիվ կառավարման տեսանկյունից անհրաժեշտություն է առաջանում, որ սեյսմիկ պաշտպանության բնագավառի լիազոր պետական մարմնի գործառույթների շրջանակը ընդլայնվի, միաժամանակ համակարգելու սեյսմիկ ռիսկի նվազեցման բնագավառում տարվող աշխատանքները: Գրասենյակն իր մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների միջոցով ավելի օպերատիվ և արդյունավետ գործունեություն իրականացնելու հնարավորություն է ունենում, ուստի այդ իսկ պատճառով անհրաժեշտ է լիազոր մարմնի կազմում վարչության փոխարեն ստեղծել գրասենյակ: 1 0 2 8655
Քննարկվել է 19.12.2018 - 03.01.2019 «Հայաստանի Հանրապետության տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցման պետական ծրագիրը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի թիվ 429 և 1999 թվականի հունիսի 7-ի թիվ 392 որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է ՀՀ կառավարության 2017 թ. հունիսի 29-ի նիստի N 28 արձանագրային որոշմամբ հաստատված ծրագրի 2-րդ կետի պահանջից: ՀՀ պետական կառավարման համակարգում տեղի ունեցած փոփոխություններն անհրաժեշտություն են առաջացրել փոփոխություններ կատարել նաև ՀՀ կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի N 429 որոշման մեջ: Վերոնշյալ նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նաև ՀՀ Նախագահի 2010 թվականի օգոստոսի 28-ի ՆԿ-140-Ն կարգադրության 1-ին կետով հաստատված հավելվածի 2-րդ կետի 1-ին, 14-րդ կետի 1-ին, 23-րդ կետի 2-րդ ենթակետերով, 46-րդ կետով, ինչպես նաև «Սեյսմիկ պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասով: Նկատի ունենալով, որ ՀՀ կառավարության 1999 թվականի հունիսի 7-ի «Երևանի տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցման համալիր ծրագրի մասին» թիվ 392 որոշումն ընդունվել է Երևանի՝ մարզի կարգավիճակ ունենալու ժամանակ, հիմնականում կրկնակում է ՀՀ կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի թիվ 429 որոշումը: ՀՀ կառավարության որոշման նախագիծը ներկայացվում է Պետական փորձագիտական եզրակացության 1-ն կետի համաձայն. փոփոխվել է նախագծի վերնագիրը, իսկ շրջանառված նախագիծը Պետական փորձագիտական եզրակացության բոլոր դիտողությունների հաշվառմամբ տեղադրվել է (ինկորպորացվել է) գործող ՀՀ կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի թիվ 429 որոշումում: 0 1 0 10598