15.11.2024 01.12.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 14-Ի N 48-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Անհրաժեշտություն է առաջացել վերանայել և թարմացնել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագիրը (մինչև 2040 թվականը) և դրա իրագործումն ապահովող ծրագիր-ժամանակացույցը՝ հաշվի առնելով էներգետիկայի բնագավառի ռազմավարությամբ նախանշված միջոցառումների իրականացման ընթացքը՝ համապատասխանեցնելով այն ներկա իրավիճակին և միջոցառումների իրականացման իրատեսական ժամկետներին: 1 3 0 348
Լրամշակման փուլում է Քննարկվել է 04.11.2024 - 19.11.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-Ի N 1951-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Որոշման նախագծի նպատակն է վերանայել Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի նոյեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետության մշակույթի պահպանության, զարգացման և հանրահռչակման 2023-2027 թվականների ռազմավարությունը և դրա կատարումն ապահովող գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» N 1951-Լ որոշման N 2 հավելվածը։ Արդյունում «Հայաստանի Հանրապետության մշակույթի պահպանության, զարգացման և հանրահռչակման 2023-2027 թվականների ռազմավարության կատարումն ապահովող գործողությունների ծրագիրը» շարադրվել է նոր խմբագրությամբ, վերանայվել են գործողությունների համար սահմանված ժամկետներն ու ցուցանիշները։ 3 0 0 511
Քննարկվել է 28.10.2024 - 13.11.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1871-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ներդնել Հակակոռուպցիոն ռազմավարության մոնիթորինգի և գնահատման առավել ներառական և ամբողջական մոնիթորինգի և գնահատման կառուցակարգեր, որոնք կապահովեն նաև միջազգային պարտավորություններով ստանձնած հանձնառությունների կատարումը և գործնականում առաջացած խնդիրների հաղթահարումը։ 1 6 0 508
Քննարկվել է 23.10.2024 - 08.11.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2024 – 2030 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով նախատեսվում է հաստատել Հայաստանի Հանրապետության տարածքային զարգացման 2024-2030 թվականների ռազմավարությունը։ Վերջին տարիների զարգացումները և երկրի տնտեսության կառուցվածքում տեղի ունեցած փոփոխություններն իրենց ուղղակի արտացոլումն են գտել նաև տարածքային զարգացման բնութագրիչներում։ Միաժամանակ, իրականացված բարեփոխումների արդյունքում էական փոփոխություններ են տեղի ունեցել երկրի վարչատարածքային բաժանման կառուցվածքում։ Այս համատեքստում, էլ ավելի են կարևորվում սոցիալ-տնտեսական զարգացման տարածքային անհամաչափությունների առավել ամբողջական գնահատմանը, դրանց թիրախավորմանը և դրանց մեղման ուղղությամբ միջոցառումների պլանավորմանն ու իրականացմանը վերաբերող հարցերը։ 22 3 6 905
Քննարկվել է 10.10.2024 - 30.10.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 23-Ի N 356-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մարտի 23-ի N 356-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» նախագծի ընդունմամբ ուժը կորցրած կճանաչեն մի շարք միջոցառումներ, քանի որ դրանք արդեն իսկ իրականցված են կամ դրանց իրականացումը բխում են այլ իրավական ակտերից, ինչպես նաև կփոփոխվեն միջոցառման կատարողները և կլրամշակվի միջոցառման անվանումը և կսահմանվեն նոր ժամկետներ, ինչի արդյունքում հնարավոր կլինի իրականացնել տվյալ ենթակետերով սահմանված միջոցառումները։ 5 3 0 764
Լրամշակման փուլում է Քննարկվել է 06.09.2024 - 21.09.2024 ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐԻ ԳՈՐԾԱԾՄԱՆ ԵՎ ԱՊՕՐԻՆԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԴՐԱՆԻՑ ԲԽՈՂ 2025-2027 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՆԱԽԱԳԻԾ Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի գործածման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարությունը և դրանից բխող 2025-2027 թվականների միջոցառումների ծրագիրը մշակվել են նախանշելու համար թմրամիջոցների ապօրինի շրջանառության և դրանց օգտագործման դեմ պայքարում ՀՀ կողմից ծրագրվող հիմնական միջոցառումները, դրանց իրականացման սկզբունքներն ու նպատակները, ինչպես նաև հստակեցնելու պետական մարմիններից յուրաքանչուրի դերը թմրամիջոցների դեմ պայքարի գործում։ 3 2 13 984
Նախագիծը չի ընդունվել Քննարկվել է 09.08.2024 - 25.08.2024 «Ոստիկանության բարեփոխումների ռազմավարական ծրագիրը և դրանից բխող՝ 2024-2026 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունմամբ կհաստատվի Ոստիկանության բարեփոխումների նոր ռազմավարությունը, կնախանշվեն ոլորտում առկա առաջնահերթությունները, հիմնական զարգացումները և հստակ կսահմանվեն ոլորտային քաղաքականությունը մշակող մարմնի՝ Ներքին գործերի նախարարության առաջնորդությամբ առաջիկա երեք տարիների ընթացքում նախանշված առաջնահերթությունների ուղղությամբ հաջողություններ գրանցելու նպատակով կատարման ենթակա միջոցառումները՝ պատասխանատու մարմինների, վերջնաժամկետների և չափելի ու հստակ վերստուգիչ արդյունքների ամրագրմամբ։ 1 3 1 1178
Քննարկվել է 30.07.2024 - 15.08.2024 ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ կառավարության որոշման նախագիծը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարության և պետական կառավարման համակարգի մարմինների ռազմավարական կառավարման ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության գործառույթների և լիազորությունների իրականացման ընթացակարգերը և ռազմավարական պլանավորման փաստաթղթերի մշակման, իրականացման, մշտադիտարկման և վերանայման գործընթացները։ 5 3 9 1952
Քննարկվել է 12.06.2024 - 03.07.2024 Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայության առաջիկա հինգ տարիների զարգացման ռազմավարությունը և դրանից բխող միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին Սահմանել առաջիկա տարիներին մաքսային վարչարարության բարեփոխումների, մաքսային ծառայության զարգացման հիմնական ռազմավարական ուղղությունները: , նպատակները, որոնց արդյունավետ իրագործմամբ կապահովվեն նաև ՀՀ կառավարության ռազմավարական փաստաթղթերով, մասնավորապես, ՀՀ կառավարության գործունեության ծրագրով սահմանված մաքսային քաղաքականության ու վարչարարության բարեփոխումների ուղենիշները։ 5 4 0 1315