Քննարկվել է 31.10.2023 - 15.11.2023 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-Ի N 274-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության որակի հսկողության ազգային ծրագիրը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հոկտեմբերի 2-ի N 1307-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 274-Ն որոշման հավելվածում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2023 թվականի մայիսի 25-ի «ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2020 թվականի հունիսի 10-ի N 37-Լ հրամանում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» N 24-Լ հրամանով կատարված կառուցվածքային փոփոխություններով, որի արդյունքում Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ավիացիոն անվտանգության ստորաբաժանմանը վերապահվել են լրացուցիչ գործառույթների իրականացման իրավասություն և դրանց համապատասխան մասնագիտական ուսուցմանը և վերապատրաստմանը ներկայացվող պահանջներ։ 0 2 0 1887
Լրամշակման փուլում է Քննարկվել է 11.07.2023 - 27.07.2023 «Հայաստանի Հանրապետության զբոսաշրջության զարգացման 2024-2028թթ․ ռազմավարությունը և ռազմավարության գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագիծը ներկայացվում է ի կատարումն ՀՀ կառավարության 2021թ․ նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N1902-L որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված Հավելված 1-ի «ՀՀ էկոնոմիկայի նախարարություն» բաժնի «10.2 Հայաստանի զբոսաշրջության 2022-2030թթ․ ռազմավարությանը հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության որոշման հաստատում և իրագործում» միջոցառման։ Նախագծով առաջարկվում է սահմանել զբոսաշրջության զարգացման տեսլականը, հիմնական գերակայությունները, որոնք հիմք կհանդիսանան հետագա ռազմավարական ծրագրերի և համապատասխան միջոցառումների մշակման համար։ Առաջարկվում է նաև գործողությունների ծրագիր, որը կսահմանի թե ինչպես կարելի է Հայաստանի զբոսաշրջային ներուժը վերածել ներքին և միջազգայնորեն գրավիչ և մրցունակ զբոսաշրջության արդյունաբերության։ 5 7 4 3948
Քննարկվել է 02.08.2022 - 17.08.2022 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-Ի N 1570-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով նախատեսվում է փոփոխություններ և լրացումներ կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 19-ի N 1570-Ն որոշման մեջ՝ մասնավորապես, կանոնակարգել առաջին անգամ ստուգվող տնտեսավարողների մոտ անհատական ռիսկի հաշվարկումը, ինչպես նաև սահմանել գործունեության ռիսկի միավորներ այնպիսի նոր ոլորտների համար, ինչպիսիք են՝ արտադրական կանեփը, քիմիական արտադրանքը, հանքային պարարտանյութերը, տրանսպորտային փոխադրման և (կամ) օգտագործման համար նախապատրաստված բնական այրվող գազը, Էներգախնայող սարքերի էներգաարդյունավետությունը և փոխադրման և (կամ) օգտագործման համար պատրաստված նավթը: Միաժամանակ, նախատեսվում է նաև կանոնակարգվել ռիսկի գնահատման արդյունքում հավասար միավորներ ստացած տնտեսավարող սուբյեկտների ռիսկայնության գնահատումը։ Նախագծով նախատեսվում է նաև վերանայել վերահսկման այլ ոլորտների ոլորտային ռիսկի միավորները /չափորոշիչները/՝ հիմք ընդունելով Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից վերահսկվող ոլորտների, տեխնիկական կանոնակարգերի պահանջների, հավանական վնաս առաջացնող գործոնների ազդեցության և վնասի աստիճանի փոփոխությունները, այդ թվում՝ նոր ոլորտների ընդգրկման արդյունքում ռիսկայնության աստիճանակարգությունն ապահովելու անհրաժեշտությունը։ Բացի այդ, Նախագծով առաջարկվում է նաև տնտեսավարող սուբյեկտի գործունեության վերլուծության աղյուսակում որպես առանձին ցուցանիշներ առանձնացնել «արտադրող երկրի» և «անվտանգության և որակի համակարգի» սահմանումները, որպես առանձին ռիսկ առաջացնող գործոններ: 3 0 0 3660
Քննարկվել է 25.02.2020 - 15.03.2020 ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ, ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ՆԱԽԱՀԱՇԻՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Ստանդարտների մշակման ծառայությունների 2020 թվականի ծրագիրը, ստանդարտացման 2020 թվականի աշխատանքների ցանկը և ծախսերի նախահաշիվը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Ստանդարտների մշակման ծառայություններ» ծրագրի շրջանակներում իրականացվող ստանդարտացման աշխատանքների 2020 թվականի աշխատանքների դրույթով և ապահովում է ստանդարտացման բնագավառի զարգացումը: Նշված ծրագրի շրջանակներում կատարվելիք աշխատանքների համար բյուջեով նախատեսվել է 14123.4 հազ. դրամ: Սույն որոշման նախագիծը մշակվել է` հիմք ընդունելով «Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու պայմանագիրը: ՀՀ հաշվեքննիչ պալատի 2019 թվականի դեկտեմբերի 24-ի N 28/1 որոշման համաձայն՝ «Ստանդարտների մշակման և հաստատման գործընթացի նկատմամբ իրականացված կատարողական հաշվեքննության արդյունքների վերաբերյալ» ընթացիկ եզրակացության մեջ նշվում է, որ «Ստանդարտների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ այսուհետ ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնել պետական ստանդարտացման ամենամյա ծրագիրը։ 2 1 1 7883
Նախագիծը ընդունվել է Քննարկվել է 03.12.2019 - 18.12.2019 «Բարձրագույն կրթության և գիտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և հարակից օրենքների նախագծեր «Բարձրագույն կրթության և գիտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը կարգավորում և հստակեցնում է բարձրագույն կրթության և գիտության համակարգի իրավական, կազմակերպական և ֆինանսական հարցերի հետ կապված հարաբերությունները, ինպես նաև հնարավոր է դարձնում ոլորտը կանոնակարգող իրավական ակտերի համապատասխանեցումը միջազգային չափանիշներին և նպաստում Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության ոլորտի առաջընթացին ու դինամիկ զարգացմանը: 394 319 77 39852
Քննարկվել է 22.11.2019 - 13.12.2019 ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄՐՑԱՆԱԿՆԵՐ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ Արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում ձեռք բերած նշանակալի արդյունքների, ինչպես նաև որակի կառավարման արդյունավետ մեթոդների ներդրման համար արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մրցանակներ շնորհել` սույն որոշման հավելվածում նշված կազմակերպություններին: 4 3 0 7067
Քննարկվել է 17.03.2018 - 06.04.2018 ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ԵՎ ԱՐԴԻԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ «ԱՊԱԳԱՆ ԱՅՍՕՐ» ԾՐԱԳԻՐ «Հանրակրթության որակի և արդիականության բարելավման «Ապագան այսօր»» ծրագրի նպատակն է հանրակրթության որակի, արդիականության և արդյունավետության բարձրացումը՝ նորարարական տեխնոլոգիաների օգտագործման միջոցով: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ապահովել տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների պարտադիր և արդյունավետ օգտագործումն ուսումնական գործընթացում: 12 2 16 11146
Քննարկվել է 25.12.2017 - 12.01.2018 ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՌԻՍԿԵՐԻ և ԴՐԱՆՑ ՉԵԶՈՔԱՑՄԱՆԸ և (ԿԱՄ) ՆՎԱԶԵՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ Առողջապահության ոլորտում թափանցիկության, հաշվետվողականության ապահովման, կոռուպցիոն ռիսկերի կրճատման նպատակով իրականացվել է կոռուպցիոն ռիսկերի համապարփակ ուսումնասիրություն: Ուսումնասիրության հիման վրա սահմանվել է առողջապահության ոլորտում հայտնաբերված կոռուպցիոն ռիսկերի և դրանց չեզոքացմանը/նվազեցմանը ուղղված միջոցառումների ծրագիր: Այս միջոցառումների ծրագիրն ուղղված է կոռուպցիայի կանխարգելման միջոցառումների, նոր ինստիտուցիոնալ կառույցների, օրենսդրական դաշտի կատարելագործմանը: 6 1 14 10196
Քննարկվել է 18.05.2017 - 03.06.2017 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԴԵՂԱԳՐՔԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Դեղագիրքը (ֆարմակոպեա)` դեղագրքային հոդվածների, դեղերի և դրանց բաղադրատարրերի որակը վերլուծելու, հսկելու մեթոդների և այլ չափորոշիչ պահանջների ժողովածու է, որտեղ նկարագրված են դեղերի և դրանց բաղադրատարրերի որակի ցուցանիշները և հսկելու մեթոդները: Հայաստանի Հանրապետությունում արտադրվող և կիրառվող դեղերի, դրանց ակտիվ և օժանդակ բաղադրատարրերի, տարայի և խցանափակման նյութերի որակը պետք է համապատասխանի դեղագրքերի պահանջներին: Հայաստանի Հանրապետությունում կարող են գրանցվել, արտադրվել, իրացվել միայն որակի միանման պահանջներին համապատասխանող դեղեր: Այդ միասնականությունը ապահովվում է նաև գործող դեղագրքերի ցանկը հաստատելու միջոցով, քանի որ ցանկում ընդգրկված դեղագրքերը միջազգայնորեն ներդաշնակեցված են և պարունակում են դեղի որակի նկատմամբ համարժեք պահանջներ, ներառյալ՝ միասնական չափման միավորներ, ընդհանուր պահանջներ որակի հսկման լաբորատորիաների սարքերի, սարքավորումների նկատմամբ, ընդհանուր պահանջներ ֆիզիկական, ֆիզիկաքիմիական, քիմիական, կենսաբանական և այլ վերլուծության մեթոդների նկատմամբ, ինչպես նաև միանման պահանջներ ստանդարտ նմուշների նկատմամբ: «Հայաստանի Հանրապետությունում գործող դեղագրքերի ցանկը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մշակվել է «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության 2016 թվականի մայիսի 17-ի ՀՕ-86-Ն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 33-րդ կետի հիման վրա և ի կատարումն ՀՀ վարչապետի 2016 թվականի օգոստոսի 11-ի N 736-Ա որոշման հավելվածի 1-ին կետի և պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում գործող դեղագրքերի ցանկը սահմանելու անհրաժեշտությամբ: 3 0 0 9745