Քննարկվել է 31.08.2022 - 16.09.2022 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 7-Ի N 1038-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 2022 թվականի հուլիսի 7-ին ընդունվել է «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի N 2121-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» N 1038-Ն որոշումը (այսուհետ՝ Որոշում): Որոշման կատարումն ապահովելու նպատակով ՀՀ Կոտայքի մարզպետի 2022թ․ օգոստոսի 02-ի N 245-Ա որոշմամբ ստեղծված հանձնաժողովի կողմից վկայագրի միջոցով ֆինանսական աջակցություն ստանալու մասին բնակիչների ներկայացրած դիմումներին կից փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել է որոշ անհամապատասխանություններ Որոշման N5 հավելվածի հետ կապված։ Նշված անհամապատասխանությունները կարող են առաջացնել որոշակի խնդիրներ շահառուների համար՝ նոտարական կարգով վավերացման ենթակա բնակարանի /բնակելի տան/ առուվաճառքի պայմանագրի կնքման ընթացքում։ 0 1 0 2772