Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 04.07.2023 - 19.07.2023

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 19-Ի N 1730-Լ ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ «Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի նոյեմբերի 19-ի N 1730-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության վարչապետի (այսուհետ՝ Վարչապետ) որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունումը պայմանավոված է համապատասխան իրավահարաբերությունների ոլորտը կարգավորող վերոնշյալ նորմատիվ իրավական ակտի գործողության անհնարինությամբ, քանի որ, ներկայումս Ներքին գործերի նախարարության ոստիկանության զորքերի կանոնադրությունը և դրոշի նկարագրությունը սահմանված է Վարչապետի որոշմամբ, ինչը տեղի ունեցած օրենսդրական փոփոխությունների արդյունքում այսուհետ պատվիրակված է Ներքին գործերի նախարարության ոստիկանության պետին։   
0 2556

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 03.09.2021 - 18.09.2021

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 12-ի 1446-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Ներկայացվող նախագծով նախատեսվում է Ոստիկանության զորքերում ներդնել ամառային համազգեստի, ինչպես նոր տեսակներ, այնպես էլ համազգեստի այնպիսի տեսակներ, որոնք նախատեսված չեն Ոստիկանության զորքերի զինծառայողների համար, սակայն արդիական են այսօրվա խնդիրների իրականացման տեսակետից։ Սահմանվում է Ոստիկանության պարեկային ծառայության նոր ստորաբաժանման ծառայողների համազգեստի նկարագիրն ու կրման ժամկետները։
0 5463

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 13.03.2020 - 28.03.2020

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 712-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Պայմանավորված է ՀՀ պետական սահմանների պաշտպանության գործում Ոստիկանության զորքերի զինծառայողներին մարտական խնդրի կատարման համար վճարվող հավելումները ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 23-ի N 621-Ն որոշմամբ սահմանված հավելումներին համապատասխանեցնելու հանգամանքով:
1 6903