Լրամշակման փուլում է Քննարկվել է 20.10.2023 - 04.11.2023 <ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 9-Ի N 399-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 22-Ի N 428-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>>ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված լիազորող նորմին համահունչ մշակվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի ապրիլի 9-ի N399-Ն որոշման մեջ փոփոխություն և 2015 թվականի ապրիլի 22-ի N428-Ն որոշման մեջ փոփոխություն մասին» Կառավարության որոշման նախագիծը: Կարգը շարադրվել է Օրենքի փոփոխություններին համահունչ, որի շրջանակներում պարզեցվել և կարգավորվել են հիմնադրույթային փաստաթղթի և նախատեսվող գործունեության՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության պետական փորձաքննության (այսուհետ՝ փորձաքննություն) իրականացման, պետական փորձաքննական եզրակացության տրամադրման, փորձաքննական եզրակացության մեջ փոփոխություն կամ լրացում կատարելու, փորձաքննական եզրակացությունն ուժը կորցրած ճանաչելու գործընթացները, դրանցում առաջացող իրավական հարաբերությունները, ինչպես նաև այդ գործընթացներին մասնակցող անձանց իրավունքները և պարտականությունները: Կարգում ««Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն»» ՊՈԱԿ-ի փորձաքննության իրականացման գործառույթները ներառվել են լիազոր մարմնի լիազորություններում։ 2 0 0 2453