Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 29.12.2023 - 16.01.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 16-Ի N 86-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Կառավարության որոշմամբ կհստակեցվեն բազային և թեմատիկ տարածական տվյալների տրամադրման և հասանելիության ապահովման գործընթացները՝ ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի ազգային գեոպորտալի արդիականությունն ապահովելու նպատակով:
0 2556

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 29.03.2023 - 13.04.2023

Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 24-ի թիվ 305-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 24-ի թիվ 305-Ն որոշմանի մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է` 1.ՀՀ կառավարության 2011 թվականի մարտի 24-ի թիվ 305-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) սահմանված պայմանագրերի կնքման ժամկետի երկարացման արդյունքում թիվ 3 հավելվածում ընդգրկված բնակելի տարածքների բնակիչներին նվիրատվության պայմանագրեր կնքելու հնարավորության տրամադրմամբ, 2.Թիվ 2 հավելվածում ընդգրկված, բայց չբնակեցված բնակելի տարածքների՝ հավելվածի ցանկից հանմամբ, դրանով իսկ հնարավորություն տալով արդյունավետ միջոցներ ձեռնարկել՝ անբարեկարգ, անմխիթար, երբեմն նաև վթարայնություն ունեցող տարածքների հետագա կառավարման ուղղությամբ, 3.Բնակեցված, սակայն հավելված 2-ի ցանկում չընդգրկված նոր բնակելի տարածքի ընդգրկմամբ, ինչը հնարավորություն կտա այնտեղ բնակվող քաղաքացիների հետ կազմակերպել նվիրատվության գործընթաց:
0 2972