Քննարկվել է 06.02.2024 - 21.02.2024 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 8-Ի N531-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի N531-Լ որոշմամբ հաստատված՝ քաղաքաշինության բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրի իրագործումն ապահովող միջոցառումների ծրագրի փոփոխման նապատակը դա համապատասխանեցումն է Կառավարության ծրագրի ժամկետներին և զարգացման ուղղություններին։ 10 18 1 1702
Քննարկվել է 29.01.2024 - 13.02.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 792-Ն ԵՎ 728-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Որոշման ընդունման արդյունքում քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքներում կառուցապատման կարգավորման նպատակով սահմանվում են ճարտարապետական և պատմական միջավայրի անվտանգ, գրավիչ և հարմարավետ կազմավորմանն ու կատարելագործմանն ուղղված պահանջներ ու կարգավորվում են քաղաքաշինական գործունեություն իրականացնող սուբյեկտների փոխհարաբերությունները, ինչպես նաև հստակեցվում է այդ տարածքներում նախատեսվող քաղաքաշինական գործունեության համար անհրաժեշտ փաստաթղթերի կազմն ու բովանդակությունը և դրանց ներկայացման ընթացակարգը: 12 6 0 1723
Քննարկվել է 03.02.2023 - 18.02.2023 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 128-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ Քաղաքաշինական ծրագրերի արդյունավետության, ծրագրից ակնկալվող արդյունքային ցուցանիշների՝ նոր կառուցվող և վերակառուցվող օբյեկտների շահագործման արդի և բավարար պահանջների (կահավորման, տեխնիկական սարքերով համալրման և այլն) ապահովում: 11 2 0 3011
Լրամշակման փուլում է Քննարկվել է 12.11.2021 - 29.11.2021 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 5-ի N 1753-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է ՀՀ կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 5-ի N 1753-Լ որոշմամբ հաստատված «Աշխատիր, Հայաստան» ռազմավարության և վերջինիս գործողությունների շրջանակով նախատեսված գործողությունները բովանդակությամբ և ժամկետներով համապատասխանեցնել ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրի կատարումն ապահովող միջոցառումներում նախատեսվող համանման միջոցառումներին ու ժամկետներին, ինչպես նաև «Աշխատիր, Հայաստան» ռազմավարությունից և վերջինիս գործողությունների շրջանակից հանել այն միջոցառումները, որոնք նախատեսվում է իրականացնել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից մշակվող «Զբաղվածության խթանման 2022-2026 թթ. ռազմավարության» շրջանակներում։ 0 1 0 4385
Լրամշակման փուլում է Քննարկվել է 15.07.2021 - 30.07.2021 «Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի 2022 թվականի միջոցառումների ծրագիրը և ժամանակացույցը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Ծրագրի դրույթների իրականացումը կնպաստի Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության հետագա զարգացման նվազեցմանը, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունների նախականխմանն ու հայտնաբերմանը, հիշյալ ոլորտի հանցատեսակների դեմ պայքար իրականացնող ծառայողների տեսագործնական և մասնագիտական գիտելիքների բարձրացմանը, ինչպես նաև թմրամոլության և թմրամիջոցներից հասցված վնասի վերաբերյալ բնակչության իրազեկմանը: 0 0 0 6336
Քննարկվել է 04.10.2018 - 19.10.2018 «ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՈՒՄ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԱՆՑՄԱՆ ԿԵՏԵՐՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՀԱՄԱՏԵՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Պետական սահմանում և պետական սահմանի անցման կետերում արտակարգ իրավիճակներում հասարակական անվտանգությունն ապահովող համատեղ միջոցառումների ծրագիրը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի նիստի N 14-14 արձանագրային որոշման հավելվածի 2.13. կետի պահանջներից և նախատեսվում է այն իրականացնել 2019-2021 թվականների ընթացքում: Պետական սահմանում և պետական սահմանի անցման կետերում արտակարգ իրավիճակներում հասարակական անվտանգությունն ապահովող միջոցառումների կատարումը կնպաստի շահագրգիռ պետական կառավարման մարմինների համագործակցության և կառավարման արդյունավետության բարձրացմանը: 2 1 0 8236
Քննարկվել է 29.12.2017 - 18.01.2018 «Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2018 թվականի միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Ձեռնարկատիրական զարգացման համար կարևոր է պետական կարգավորումների, ծառայությունների և վարչարարական ընթացակարգերի պարզ, թափանցիկ և քիչ ծախսատար միջավայր ձևավորելու, հավասար մրցակցային պայմաններ և գործարարությանն օժանդակող զարգացած շուկայական ենթակառուցվածքներ ապահովելու քաղաքականությունը: Չնայած մի շարք ոլորտներում Հայաստանի արձանագրած լուրջ հաջողություններին` բիզնեսով զբաղվելու համար անհրաժեշտ պայմանների բարելավումն իրականացվում է ոչ համաչափ և որոշ ոլորտներում առկա են խնդիրներ` առավելապես վարչարարական բնույթի: Այդ խնդիրները լուծելու և գործարար միջավայրի զարգացման համաչափությունն ապահովելու նպատակով առաջարկվում է իրականացնել գործարար միջավայրի բարելավման միջոցառումների ծրագիրը:Սույն նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել ՀՀ գործարար և ներդրումային միջավայրի բարելավմանն ուղղված ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների շարունակականությունը: Ակնկալվում է առաջին հերթին թեթևացնել այլ երկրների համեմատությամբ կատարելագործման մեծ պոտենցիալ ունեցող ոլորտներում առկա վարչարարական և ֆինանսական բեռը` միաժամանակ ապահովելով վերջին տարիներին հաջողություններ գրանցած ոլորտների զարգացումը:Նախագծով հաստատվող հավելվածում սահմանվող միջոցառումների իրականացման արդյունքում կնվազի պետական և համայնքային մարմինների հետ շփման վարչարարական բեռը, կկրճատվեն կոռուպցիոն ռիսկերը, կբարձրացվի գործարարներին ծառայություններ մատուցող մարմինների գործունեության թափանցիկությունը: 2 2 0 9773
Նախագիծը ընդունվել է Քննարկվել է 19.10.2017 - 04.11.2017 «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսության սուբսիդավորման ուղղությունների հայեցակարգի կատարումն ապահովող միջոցառումներին ծրագրին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծ Որոշման ընդունման հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսության սուբսիդավորման ուղղությունների հայեցակարգի կատարումն ապահովող ծրագրերի համակարգված իրականացումն է: Ծրագրի ընդունումը կնպաստի առաջիկա տարիներին գյուղատնտեսությունում իրականացվող սուբսիդավորման միջոցառումների հստակեցմանը, որոնց իրականացումն էլ իր հերթին կնպաստի գյուղատնտեսությունում տնտեսավարողների գործունեության համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, ռեսուրսային ներուժի առավել նպատակային և արդյունավետ օգտագործմանը, արտադրության մրցունակության բարձրացմանը, արդյունքում՝ երկրի պարենային անվտանգության հիմնախնդրի աստիճանական լուծմանը: 0 1 0 9639