Քննարկվել է 24.07.2019 - 08.08.2019 Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը մասնակցած անձանց մարտական գործողությունների մաuնակցի կարգավիճակ տալու կարգը սահմանելու մասին Որոշման նախագծի համաձայն սահմանվում են մարտական գործողության մասնակցի հասկացությունը, մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակի վերաբերյալ եզրակացություն տվող միջգերատեսչական հանձնաժողովի ստեղծման պայմանները և գործունեության կարգը, մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակի ստանալու համար դիմելու և մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակը հաստատող վկայական տալու ընթացակարգը: Հաշվի առնելով նաև, որ մինչև ներկայացված կարգի ընդունումը, ՀՀ օրենսդրությամբ նախկինում ևս անձանց տրվել է մարտական գործողության մասնակցի կամ երկրապահ կամավորականի կարգավիճակ՝ սահմանվում է, որ դրանք պահպանում են իրենց ուժը: 2 1 1 9645