Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 27.09.2022 - 14.10.2022

«Հայաստանի Հանրապետությունում ճանապարհաշինարարի օրը նշելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունումը պայմանավորված է «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածին համապատասխան Հայաստանի Հանրապետությունում ճանապարհաշինարարի օր նշելու անհրաժեշտությամբ։ Կարևորելով ճանապարհային ոլորտում ընդգրկված ճանապարհների նախագծում, տեխնիկական հսկողություն, շինարարություն և պահպանում իրականացնող կազմակերպությունների պրոֆեսիոնալիզմը և կարևորագույն դերը ճանապարհաշինական ոլորտում իրականացվող ծրագրերում՝ յուրաքանչյուր տարի Ճանապարհաշինարարի օրը անդրադարձ կկատարվի ոլորտում իրականացված բարեփոխումներին և ձեռքբերումներին։ Այդ նպատակով կազմակերպվող միջոցառումների շրջանակներում  նպատակահարմար է տոնը նշել «Ճանապարհաշինարարներ» կամ «Անվերջության ժապավեն» հուշարձանի տարածքում, որը կխորհրդանշի ճանապարարհաշինարարի դերն ու կարևորությունը։ Հուշարձանը գտնվում է Մ-4, Երևան-Սևան-Իջևան–Ադրբեջանի Հանրապետության սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 32-րդ կիլոմետրում, որը ամբողջությամբ վերականգնվել և բարեկարգվել է վերջերս։ 
2 2825