Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 14.06.2023 - 29.06.2023

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐ Նախագծերով առաջարկվող փոփոխությունների արդյունքում կխմբագրվեն խնդրահարույց կարգավորումները, որպիսի պայմաններում գործող օրենսդրական ակտերում ամրագրված դրույթներն ամբողջապես կհամապատասխանեն միմյանց, ինչպես նաև Նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքի պահանջներին, և այլևս չեն գործի օրենսդրական ակտերին հակասող նորմերը։
0 2109

Քննարկվել է 18.10.2022 - 02.11.2022

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Քաղաքացիական դատավարության օրենսգրքով և Վարչական դատավարության օրենսգրքով որպես վերաքննիչ և վճռաբեկ բողոքներ բերելու ժամկետի հաշվարկման սկիզբ համապատասխան դատական ակտը ստանալու պահը նախատեսելու պայմաններում օրենսդրորեն հստակ լուծում կստանա բարձրացված հարցը:
5 3352

Քննարկվել է 03.09.2021 - 19.09.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի №378Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Որոշման նախագծով նախատեսվում է փոփոխություններ կատարել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016 թվականի նոյեմբերի 30-ի №378Ն որոշմամբ հաստատված՝ խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոններում: Մասնավորապես, նախատեսվում է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից իր սպասարկման տարածքի ջրամատակարարման գրաֆիկի՝ թերթում տարեկան առնվազն երկու անգամ հրապարակելու գործող պահանջի փոխարեն սահմանել ընկերության պաշտոնական կայքում տարեկան առնվազն մեկ անգամ՝ յուրաքանչյուր օրացուցային տարվա համար հրապարակելու նվազագույն պահանջ:
0 2194

Քննարկվել է 10.07.2020 - 26.07.2020

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 306-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» կառավարության որոշման նախագիծ նախագծով առաջարկվում է հայտարարատու պաշտոնատար անձին, նրա խնամակալության կամ հոգեբարձության տակ գտնող անձանց, հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամին եկամուտ վճարող կազմակերպության անվանումը կամ ֆիզիկական անձի անունը, հայրանունը, ազգանունը հրապարակելիս որպես բացառություն նախատեսել բանկային ավանդի դիմաց ստացված տոկոսը և այլ հատուցումը վճարող կազմակերպության անվանման կամ ֆիզիկական անձի անվան, հայրանվան, ազգանվան համար:
1 5876