Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 08.04.2024 - 23.04.2024

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-Ի ԹԻՎ 889-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 28-Ի ԹԻՎ 3-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀՐԱՁԳԱՐԱՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՇԵՆՔԱՅԻՆ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ, ՏՆՏԵՍԱԿԱՆ, ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՅԼ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀՐԱՁԳՈՒԹՅԱՆ ՀՐԱՀԱՆԳԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ՀՐԱՁԳՈՒԹՅԱՆ ՀՐԱՀԱՆԳՉԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ, ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄԻՑ ԶՐԿԵԼՈՒ ԴԵՊՔԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆՆԵՐԻ ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ-ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 24-Ի ԹԻՎ 5-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿԵՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ-ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԵՐ Նախագծերի ընդունման արդյունքում կսահմանվի հրաձգարաններին ներկայացվող շենքային, տեխնիկական, տնտեսական, անվտանգության այլ պահանջները, ինչպես նաև հրաձգության հրահանգիչների համար քննություն հանձնելու կարգը, հրաձգության հրահանգչի որակավորման տրամադրման, որակավորումից զրկելու դեպքերը և կարգը։ Բացի այդ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունիսի 1-ի թիվ 889-Ն որոշումը կհամապատասխանեցվի «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի դրույթներին։
1 1563

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 17.01.2023 - 01.02.2023

«Հրաձգարաններին ներկայացվող շենքային, տեխնիկական, տնտեսական, անվտանգության այլ պահանջները, ինչպես նաև ուսումնական, սիրողական, սպորտային վարժանքների, հրաձգության և տակտիկական պարապմունքների, մրցումների անցկացման պահանջները սահմանելու, հրաձգության հրահանգիչների ուսուցմանը ներկայացվող պահանջները և հրաձգության հրահանգիչների համար քննություն հանձնելու կարգը, հրաձգության հրահանգչի որակավորման տրամադրման, որակավորումից զրկելու դեպքերը և կարգը սահմանելու մասին» ՀՀ ներքին գործերի նախարարի հրամանի նախագիծը: Նախագծի ընդունման դեպքում կապահովեն «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի պահանջները, մասնավորապես՝ կսահմանվեն հրաձգարաններին ներկայացվող շենքային, տեխնիկական, տնտեսական, անվտանգության պահանջները, ինչպես նաև ուսումնական, սիրողական, սպորտային վարժանքներ, հրաձգության և տակտիկական պարապմունքների, մրցումների անցկացման, հրաձգության հրահանգիչների ուսուցմանը ներկայացվող պահանջները, հրաձգության հրահանգիչների համար քննություն հանձնելու կարգը, ինչպես նաև հրաձգության հրահանգչի որակավորման տրամադրման, որակավորումից զրկելու դեպքերն և կարգը։
17 3913