Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 20.05.2024 - 05.06.2024

Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2011 թվականի հունիսի 8-ի №285-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագիծ Նախագծով, ի թիվս շարժական բջջային կապի բաժանորդագրության պայմանագրերի կնքման արդեն իսկ որոշմամբ նախատեսված տարբերակների, առաջարկվում է նախատեսել նաև օպերատորների կայքերի կամ հավելվածների միջոցով, էլեկտրոնային եղանակով, շարժական բջջային կապի բաժանորդագրության պայմանագրերի կնքման հնարավորություն։
1 732

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 10.05.2024 - 26.05.2024

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016 թվականի մայիսի 25-ի №122-ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագիծ Նախագծով նախատեսվում է արդիականացնել և հստակեցնել հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի օպերատորների կողմից միջազգային կապուղիների կամ տվյալների հոսքերի վարձակալման կամ ձեռքբերման դեպքում, դրանց աշխարհագրական երթուղիների կազմակերպման՝ Հանձնաժողովի հետ նախապես համաձայնեցման վերաբերյալ հանրային կամ ազգային անվտանգության շահերից բխող կարգավորումները:
0 571

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 26.02.2024 - 13.03.2024

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի հունվարի 9-ի N1-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2022 թվականի հոկտեմբերի 5-ի N391-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումների նախագծեր Նախագծերով նախատեսվում են հանրային շարժական կապի օպերատորների կողմից իրենց հանրային շարժական կապի ցանցերի հասանելիության վերաբերյալ տեղեկատվության հրապարակման և ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացման պահանջներ սահմանել ՀՀ ընդհանուր օգտագործման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների (մայրուղիների) մասով։
0 890

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 04.12.2023 - 19.12.2023

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2021 թվականի դեկտեմբերի 29-ի N 494-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագիծ Նախագծով նախատեսվում է էլեկտրոնային հաղորդակցության բնագավառում ծառայություններ մատուցող անձանց կողմից ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացվող հաշվետվությամբ ներկայացվող ցուցանիշների ցանկում ներառել նաև շարժական կապի 5G տեխնոլոգիան, ինչպես նաև տվյալ ցանկից հանել ամրակցված կապի մի քանի ոչ արդիական տեխնոլոգիաները, որոնց մասով տեղեկատվության առկայության դեպքում, դրանք կարող են լրացվել հաշվետվության մեջ՝ այլ տեխնոլոգիաների համար նախատեսված տողում: Միևնույն ժամանակ, նախատեսվում է սահմանել է, որ «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքի համաձայն ցանցի լիցենզիայի կամ ծանուցում ներկայացրած անձի գործունեության կասեցման ժամանակահատվածի ընթացքում որոշմամբ սահմանված ձևերին համապատասխան հաշվետվությունները հանձնաժողով չեն ներկայացվում:
0 1201

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 14.09.2023 - 01.10.2023

«Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ մատուցողների կողմից բաժանորդային պայմանագրերի փոփոխությունները, լրացումները հրապարակելու, դրանց վերաբերյալ բաժանորդներին ծանուցելու և համապատասխան փաստաթղթերն արխիվացնելու և պահպանելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագիծ Նախագծով նախատեսվում է սահմանել հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ մատուցողների կողմից բաժանորդային պայմանագրերի փոփոխությունները, լրացումները հրապարակելու, դրանց վերաբերյալ բաժանորդներին ծանուցելու և համապատասխան փաստաթղթերն արխիվացնելու և պահպանելու պայմանները: Նշված նախագծի ընդունումը կնպաստի էլեկտրոնային հաղորդագրության բնագավառում վերջնական օգտագործողների իրավունքների առավել պաշտպանված լինելուն։
0 2115

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 14.07.2023 - 30.07.2023

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի օգոստոսի 24-ի №341-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագիծ Նախագծի ընդունման և հանձնաժողովի անհատական իրավական ակտով՝ ՀՀ կապի նախարարության կողմից «Տելեկոմ Արմենիա» բաց բաժնետիրական ընկերությանը 1995 թվականի փետրվարի 27-ին տրամադրված №60 լիցենզիայի պայմանները նոր խմբագրությամբ շարադրելու արդյունքում տվյալ իրավակարգավորումները կհամապատասխանեցվեն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին։
0 1891

Քննարկվել է 11.07.2023 - 01.08.2023

«ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի մշակմամբ իրավական հիմք է ստեղծվում Հայաստանի Հանրապետության տարածքում էլեկտրոնային հաղորդակցության բոլոր ցանցերի և ենթակառուցվածքների միասնական տեղեկատվական շտեմարանի ստեղծման և վարման կարգը մշակելու և հաստատելու համար:
0 2050

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 30.06.2023 - 31.07.2023

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2011 թվականի ապրիլի 13-ի №169-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է լրամշակել հանձնաժողովի 2011 թվականի ապրիլի 13-ի №169-Ն որոշմամբ հաստատված՝ ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվությունների տրամադրման կարգի 4-րդ կետի 10-րդ և 18-րդ ենթակետերը՝ սահմանելով, որ թույլտվություն չի պահանջվում 5150-5350ՄՀց, 5470-5875ՄՀց ռադիոհա-ճախականությունների շերտերում աշխատող, մինչև 100մՎտ էֆեկտիվ ճառագայթող հզորությամբ (e.r.p.), լոկալ ցանցերի սարքավորումների օգտագործման համար (միայն շենքերի ներսում, ինչպես նաև օդանավերում` թռիչքի բոլոր փուլերում)՝ օգտագործելով հաճախականության դինամիկ ընտրություն (DFS) և հաղորդչի հզորության հսկողություն (TPC), ինչպես նաև 17,7-20,2ԳՀց, 27,5-30,0ԳՀց ռադիոհաճախականությունների շերտերում աշխատող արբանյակային կապի երկրային կայանների (օդանավերում` թռիչքի բոլոր փուլերում, ինքնաթիռ-արբանյակ կապուղու կազմակերպման համար) օգտագործման համար։
0 1875

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 14.06.2023 - 30.06.2023

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2008 թվականի սեպտեմբերի 10-ի №487-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է լրամշակել մրցութային դիմումների միջոցով տրամադրվող ռադիոհաճախականությունների ցանկը՝ դրանում ներառելով մրցութային հիմունքներով տրամադրման ենթակա ռադիոհաճախականությունների ամբողջական ցանկը՝ անկախ դրանց ազատ լինելու կամ ներկայումս ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվություն ունեցող անձանց կողմից օգտագործման հանգամանքից։
0 1695