Քննարկվել է 16.02.2017 - 05.03.2017 «Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման հայեցակարգին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշման նախագիծ Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման հայեցակարգի նպատակն է նպաստել ոլորտի կայուն զարգացմանը՝ վեր հանելով առկա խնդիրները` հիմք հանդիսանալով հանքարդյանբերության ոլորտի քաղաքականության և ռազմավարության մշակման համար: Հայեցակարգում նախ ներկայացված է հանքարդյունաբերության ներկա իրավիճակը, անդրադարձ է կատարված առկա խնդիրներին, որոնք խմբավորվել են ութ հիմնական խմբերի մեջ, տրվել են այդ խնդիրների լուծման հնարավոր ուղղությունները: 0 0 0 9986