Քննարկվել է 08.05.2019 - 30.05.2019 «Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդին գումար հատկացնելու, Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ լրացումներ, փոփոխություններ կատարելու մասին» Որոշման նախագծով նախատեսվում է «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական ընկերության լրատվական ծառայության նոր մասնաշենքի կառուցման, տեխնիկական վերազինման, անհրաժեշտ դեկորացիայի պատրաստման և տեղադրման, ինչպես նաև տնտեսական գույքի ձեռքբերման նպատակով «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական ընկերությանը որպես նվիրաբերություն տրամադրելու համար Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդին 2019 թվականի առաջին կիսամյակում հատկացնել 300,000.0 հազար (երեք հարյուր միլիոն) ՀՀ դրամ` Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին» հոդվածով): 1 1 0 6798