Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Նախագիծը չի ընդունվել

Քննարկվել է 20.01.2025 - 04.02.2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 11-ի N 1025-Ն որոշման նոր նախագծով նախատասված առանձնահատկույթուններով հաղորդակցուղիների տեղադրման և վերատեղադրման համաձայնեցման կարգով սահմանվում են նոր կարգավորումներով։ Ուստի առաջարկվում է ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման մեջ կատարել լրացում՝ N 1 հավելվածում ավելացնելով նոր 23․2․ կետ՝ համաձայն որի ՀՀ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտում կամ պաշտպանական գոտում հաղորդակցուղիների տեղադրման և վերատեղադրման, ավտոմոբիլային ճանապարհների հետ դրանց հատման համաձայնեցման գործընթացը իրականացվում է «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասով հաստատված կարգին համապատասխան։ 
1 973

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 20.01.2025 - 04.02.2025

«Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհները ոռոգման առուներով, էլեկտրոնային հաղորդակցության և էլեկտրականության գծերով, խողովակաշարերով և այլ հաղորդակցուղիներով, ավտոմոբիլային ճանապարհներով և երկաթուղագծերով հատման, ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտում կամ պաշտպանական գոտում ավտոմոբիլային ճանապարհների տնօրինողների հետ դրանց տեղադրման և վերատեղադրման համաձայնեցման կարգը, նոր կառուցվող և վերակառուցվող ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտում հեռահաղորդակցության ենթակառուցվածքների անցկացման համար նախատեսված դիտահորերի, խրամուղիների, հենասյուների կառուցման, ինչպես նաև դրանք հեռահաղորդակցության օպերատորներին վարձակալությամբ տրամադրման կարգը և պահանջները հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 11-ի N 1025-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի լրամշակված փաթեթ Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհները հաղորդակցուղիներով, ավտոմոբիլային ճանապարհներով, երկաթուղագծերով հատման, օտարման շերտում և (կամ) պաշտպանական գոտում դրանց տեղադրման և վերատեղադրման համաձայնեցման կարգը (Կարգ) մշակվել և հաստատվել է դեռևս 2008 թվականին (Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 11-ի N 1025-Ն որոշում)։  Վերջին 15 տարիների ընթավցքում որոշումը գրեթե փոփոխության չի ենթարկվել։ Հաշվի առնելով, որ ՀՀ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների պաշտպանական գոտիներում և օտարման շերտում կառուցապատումները վերջին տասը տարիների ընթացքում մի քանի անգամ բազմապատկվել է, ուստի անհրաժեշտ է վերանայել գործող որաշմամբ նախատեսված իրավական կարգավորումները։   
0 683

Նախագիծը չի ընդունվել

Քննարկվել է 21.11.2024 - 12.12.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 1025-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհները հաղորդակցուղիներով, ավտոմոբիլային ճանապարհներով, երկաթուղագծերով հատման, օտարման շերտում և (կամ) պաշտպանական գոտում դրանց տեղադրման և վերատեղադրման համաձայնեցման կարգը (Կարգ) մշակվել և հաստատվել է դեռևս 2008 թվականին (Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 11-ի N 1025-Ն որոշում)։  Վերջին 15 տարիների ընթավցքում որոշումը գրեթե փոփոխության չի ենթարկվել։ Հաշվի առնելով, որ ՀՀ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների պաշտպանական գոտիներում և օտարման շերտում կառուցապատումները վերջին տասը տարիների ընթացքում մի քանի անգամ բազմապատկվել է, ուստի անհրաժեշտ է վերանայել գործող որաշմամբ նախատեսված իրավական կարգավորումները։
0 1738