Քննարկվել է 12.10.2023 - 02.11.2023 «Հայաստանի Հանրապետության պաշտոնական փաստաթղթերը ապոստիլով վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծ Նախագծով առաջարկվում է «Հայաստանի Հանրապետության պաշտոնական փաստաթղթերը ապոստիլով վավերացնելու մասին» օրենքի տեքստից հանել քրեական հետապնդման վերաբերյալ դրույթը՝ հաշվի առնելով ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի 2020 թվականի դեկտեմբերի 23-ի N 1/21/57351-20 դիրքորոշումն առ այն, որ անձի քրեական հետապնդման վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը հնարավոր չէ տրամադրել: 0 3 0 3134