Լրամշակման փուլում է Քննարկվել է 27.07.2022 - 11.08.2022 «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծեր Նույնականացման քարտերի մասին» և «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերի ընդունման արդյունքում ՀՀ քաղաքացիները իրենց իրավունքներն իրացնելու նպատակով հնարավորություն կունենան բիոմետրիկ անձը հաստատող փաստաթղթերից բացի ստանալ նաև ՀՀ կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված անձնագիրը՝ մինչև նոր կենսաչափական համակարգի ամբողջական ներդրումը։ 0 0 0 3966
Լրամշակման փուլում է Քննարկվել է 02.03.2021 - 17.03.2021 «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծեր «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է իրավակիրառ պրակտիկայում առաջացած խնդիրների լուծման և միևնույն ոլորտը կարգավորող իրավական ակտերի հետ համապատասխանեցման անհրաժեշտությամբ: 0 0 1 6838
Լրամշակման փուլում է Քննարկվել է 14.07.2020 - 29.07.2020 «Պետական սահմանի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծեր Նախագծերի ընդունումը նախևառաջ պայմանավորված է օրենքով ՀՀ քաղաքացիների ՀՀ մուտքի և ելքի հետ կապված հարաբերությունները կանոնակարգելու անհրաժեշտությամբ: Օրիագծի հետ փաթեթով ներկայացված մյուս նախագծերի մշակումը իր հերթին պայմանավորված է ՀՀ կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 25-ի թիվ 1141-Ն որոշման 4-րդ հավելվածով հաստատված Ոստիկանության կողմից քաղաքացիներին ծառայությունների մատուցման ոլորտում հայտնաբերված կոռուպցիոն ռիսկերի և դրանց չեզոքացմանը և (կամ) նվազեցմանն ուղղված միջոցառումների ծրագրի 20-րդ կետից, որի համաձայն հստակ օրենսդրական կարգավորումներ պետք է նախատեսվեն նաև հետախուզվող պարտապանների ՀՀ-ից ելքի սահմանափակման համար: 1 3 0 7022