Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Նախագիծը չի ընդունվել

Քննարկվել է 25.10.2024 - 10.11.2024

Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հոինիսի 8-ի № 934-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին Նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետությունում շահագործվող կարուսելների (զվարճահարմարանքների) փորձարկում իրականացնելու գործառույթը քաղաքացիաիրավական պայմանագրի հիման վրա կվերապահվի փորձաքննող կազմակերպությանը, որն անձամբ պատասխանատվություն կկրի իր կողմից տրված փորձարկման ակտի հավաստիության համար։
2 461

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 16.08.2024 - 31.08.2024

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 26-ի N 1864-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունման արդյունքում Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր պաշտպանություն ստացած անձանց կարգավիճակը կերկարաձգվի ևս մեկ տարով՝ մինչև  2025 թվականի  դեկտեմբերի 31-ը՝ երկարաձգման հնարավորությամբ, և նրանց հնարավորություն կտրվի ՀՀ տարածքից դուրս գտնվելու դեպքում ժամանակավոր պաշտպանության փախստականի վկայականով առանց խոչընդոտ մուտք գործել ՀՀ տարածք։  
0 791

Քննարկվել է 30.05.2022 - 15.06.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 18-Ի N 1333-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունումը պայմանավորված է նրանով, որ լաբորատոր կարողությունների ոչ բավարար/ոչ համալրված լինելու պատճառով հայտատուն ՀՀ-ում գործող տեխնիկական կանոնակարգերի օբյեկտ հանդիսացող արտադրանքի անվտանգության համար պարտադիր լաբորատոր բոլոր փորձարկումներն ապահովելու նպատակով դիմում է ԵԱՏՄ անդամ-պետության հավատարմագրված, միասնական ռեեստրում ներառված այն փորձարկման լաբորատորիաներին, որոնք հագեցած են բոլոր լաբորատոր ուղղություններով և համապատասխան սարքավորումներով, ամբողջ ծավալով ապահովում են տվյալ արտադրանքի համապատասխանության գնահատման գործընթացը։ Բացի այդ, ՀՀ-ում տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող որոշ արտադրանքի մասով ընդհանրապես բացակայում են համապատասխան փորձարկման լաբորատորիաները։ Վերոգրյալ առկա խնդիրների արդյունքում ավելանում են տնտեսվարողների ֆինանսական ծախսերը և արտադրանքի համապատասխանության գնահատման ժամկետները։
0 3251