Քննարկվել է 02.04.2024 - 17.04.2024 ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 22-Ի N 04-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով առաջարկվում է փոփոխություններ կատարել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2022 թվականի հուլիսի 22-ի N 04-Ն որոշման մեջ: Այդ փոփոխությունները նպատակ ունեն պարզեցնել և բարելավել կուսակցությունների տարեկան հաշվետվությունները Հանձնաժողով ներկայացնելու գործընթացը: Փոփոխությունների արդյունքում կսահմանվեն էլեկտրոնային համակարգի միջոցով կուսակցությունների տարեկան հաշվետվությունները ներկայացնելու ընթացակարգեր: Համապատասխան բաժինների ավելացման միջոցով կուսակցությունների տարեկան հաշվետվությունները կլինեն ավելի համապարփակ: Բացի այդ, ներդրվում է առանձին «Հավելված»՝ նպաստելու կուսակցությունների կողմից պետական ֆինանսավորման օգտագործման համակարգված ներկայացմանը: Ընդհանուր առմամբ, փոփոխությունները նպատակ ունեն արդիականացնել և բարելավել կուսակցությունների հաշվետվությունների գործընթացը՝ ապահովելով թափանցիկություն, հաշվետվողականություն և արդյունավետություն կուսակցական ռեսուրսների կառավարման և օգտագործման մեջ: 0 1 0 1851
Լրամշակման փուլում է Քննարկվել է 31.03.2023 - 15.04.2023 ՎԱՐՔԱԳԾԻ ԿԱՆՈՆՆԵՐ (ԿԱՆՈՆԱԳԻՐՔ) ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ, ԴԱՏԱՎՈՐԻ, ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄԻ, ԴԱՏԱԽԱԶԻ, ՔՆՆԻՉԻ), ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ, ՆՐԱՆՑ ՏԵՂԱԿԱԼՆԵՐԻ, ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ, ՆՐԱՆՑ ՏԵՂԱԿԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ Պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարքագծի կանոնագիրք Հանրային ծառայողների վարքագծի տիպային կանոնների հաստատման և ոլորտային կանոնագրքերի մշակման տրամաբանական շարունակությունը հանրային պաշտոն զբաղեցնող անձանց վարքագծի կանոնների ներմուծումն է։ Բարեվարքության համակարգի մաս կազմող պահանջները և սահմանափակումները վերաբերելի են հանրային ծառայողներին և հանրային պաշտոն զբաղեցնող անձանց, հետևապես, բարեվարքության համակարգի կայացման ճանապարհին հաջորդ կարևորագույն քայլը վարքագծի կանոնագրքի հաստատումն է՝ պետական պաշտոն զբաղեցնող անձանց՝ օրենքով սահմանված շրջանակի համար։ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի համաձայն՝ Հանձնաժողովին վերապահված է լիազորություն ընդունելու պետական պաշտոն զբաղեցնող անձանց (բացառությամբ պատգամավորի, դատավորի, Բարձրագույն դատական խորհրդի անդամի, դատախազի, քննիչի), համայնքների ղեկավարների, նրանց տեղակալների, Երևան համայնքի վարչական շրջանների ղեկավարների, նրանց տեղակալների պաշտոն զբաղեցնող անձանց վարքագծի կանոնագիրքը (այսուհետ՝ Կանոնագիրք)։ 5 3 0 4644
Քննարկվել է 07.03.2023 - 23.03.2023 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի նպատակն է ապահովել հակակոռուպցիոն քաղաքացիական և կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործերով կայացված դատական ակտերի վերաքննության կազմակերպումը մասնագիտացված՝ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի կողմից՝ օրենքով սահմանված ժամկետից ավելի վաղ ժամկետում (սույն թվականի ապրիլի 1-ը): 12 1 0 3469
Քննարկվել է 23.07.2022 - 08.08.2022 «ԲԱՑ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022-2024 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության կառավարությունը 2011 թվականին միացել է «Բաց կառավարման գործընկերություն» (այսուհետ՝ ԲԿԳ) նախաձեռնությանը: Նախաձեռնության նպատակն է քաղաքացիական հասարակության ակտիվ ներգրավմամբ նպաստել պետական կառավարման համակարգի բարելավմանը և արդյունավետության բարձրացմանը՝ խթանելով պետություն-քաղաքացի հարաբերությունների թափանցիկությունը և վստահությունը: Անդամակցումից ի վեր մշակվել և իրականացվել է 4 գործողությունների ծրագիր և իրականացրել հետևյալ բարեփոխումները՝ 2015 թվականին ստացել է ԲԿԳ Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի Չեմպիոնի կոչում՝ Տեղային մակարդակում «Խելացի համայնք» մասնակցայնության գործիքով ԲԿԳ գործընթացի միջոցով Հայաստանը ապահովեց Արդյունահանող ճյուղերի թափանցիկություն նախաձեռնության (EITI) պահանջները և դարձավ նախաձեռնության անդամ ԲԿԳ շրջանակներում ստեղծվեց E-draft իրավական ակտերի պորտալը: Սա որոշումների կայացման համար ուղիղ մասնակցության գործիք է բոլոր քաղաքացիների համար՝ առանց տարիքային, մասնագիտական և այլ խտրականությունների ԲԿԳ շրջանակներում կիրառվեց Crowdsourcing գործիքը: ԲԿԳ գլոբալ գործընթացում այս գործիքը դարձավ լավ օրինակ մյուս մասնակից կառարավությունների և տեղային իշխանությունների համար: Բոլոր քաղաքացիները հնարավորություն ունեն իրենց մասնակցությունը և ներդրումը ունենալ ԲԿԳ գործողությունների մշակման փուլում՝ համաձայն ԲԿԳ կողմից սահմանված պահանջների Բարելավվեց տեղային մակարդակում ուղիղ ժողովրդավարության մեխանիզմներ. Ներդրվեցին ավագանու նիստերի հեռարձակում` հետադարձ կապի հնարավորությամբ և համայնաքային ծառայությունների հասանելիություն և այլն: Պետական բյուջեի միջոցների հաշվին գործուղվող պաշտոնյաների հաշվետվությունների հրապարակում ՍտեղծվեցԻնտերակտիվ բյուջե Բաց տվյալների ձևաչափով: Հայաստանը դարձավ Իրական սեփականատերեր առաջնորդների թիմի անդամ: Ներդրվեց Իրական շահառուների բացահայտման ինստիտուտ՝ Պետական ռեգիստրի շրջանակներում: 2023 թվականից Հայաստանում գրանցված բոլոր կազմակերպությունները ներկայացնելու են իրենց կազմակերպության իրական շահառուներին: ՀՀ կառավարությունը ստորագրեց համագործակցության հուշագիր «Բաց շահառու» կազմակերության հետ: Հայաաստանը առաջին երկրներից էր, որ կիրառեց «Բաց շահառու» կազմակերպության կողմից մշակված չափորոշիչները Հայաստանում ներդրվեց Հանրագրերի համակարգի ինստիտուտը: Ներդրվեց քաղաքացիների հետադարձ կապի ապահովում պետական ծառայությունների վերաբերյալ՝ https://gnahatir.am/am/ ՀՀ կառավրությունը ԲԿԳ-Հայաստան 2018-2020 թթ. Գործողությունների ծրագրի շրջանակներում իրականացրեց՝ 24 և ավելի դեմ առ դեմ և Town hall հանդիպումներ ՀՀ բոլոր մարզերում: Հանդիպումները կայացել են քաղաքացիական հասարակության (ՔՀ) գործընկերների աջակցությամբ 10 և ավելի թեմատիկ հանրային քննարկումներ և հանդիպումներ ՔՀ կազմակերպությունների և լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Հանձնառությունների վերաբերյալ իրազեկում հանրային հեռուստատեսությամբ՝1, 2, 3, 4, 5 Թեմատիկ հեռուստահաղորդումների ստեղծում ՔՀԿ գործընկերների հետ համատեղ՝ «Բաց կառավարում» հաղորդաշարներ Իրական շահառուների գործընթացի վերաբերյալ «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ հետ 11 հանձնառություն՝ 6-ը քաղհասարակության առաջարկությամբ 5 օրենսդրական նախաձեռնություն և փոփոխություն ՀՀ կառավարության բարձր մակարդակի մասնակցությունը ԲԿԳ գագաթաժողովին Կանադայում Համագործակցություն «Միջազգային բյուջեի նախաձեռնության» (International Budget Initiative) հետ՝ համագործակցության արդյունքում առաջին անգամ մշակվեց Հայաստանի «Բաց բյուջե» հետազոտությունը Կոռուպցիայի ընկալման համաթվի բարելավում 2020 թվականինԳյումրի-Վանաձոր համայնքները միացան Տեղային-ԲԿԳ-ին , 2022 թվականին էլ՝ Երևան քաղաքը և Արմավիր համայնքը դարձան ԲԿԳ նոր անդամներ Մեկնարկեց սերտ համագործակցություն Եվրոպայի խորհրդի գրասենյակի հետ՝ տեղական ժողովրդավարության և բաց կառավարման գործընթացի սկզբունքների իրականացման հարցում ԲԿԳ-Հայաստան նախաձեռնությունը միացավ գործընկեր՝ «Հանուն ժողովրդավարության» համաժողովի՝ նպաստելու ՀՀ կողմից ստանձնած հանձնառությունների լավագույնս և ներառական իրականացմանը Միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության ընդլայնում (USAID, UNDP, UN, ADB, GIZ, WB, EU, EC, UK Embassy) Մշակվեց ԲԿԳ-Հայաստան պաշտոնական կայքը՝ https://ogp.gov.am/hy/ 2022 թվականի մայիսի 18ին «Բաց շաբաթի ընթացքում» կայացավ «Բաց կառավարման կանայք» միջոցառումը: 6 1 22 5336
Քննարկվել է 19.05.2020 - 04.06.2020 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 3-ի N 1584-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 3-ի N 1584-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծով առաջարկվող կարգավորումները Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին կապահովեն հարկային գաղտնիք կազմող տեղեկությունների հասանելիություն։ 5 3 0 6213
Քննարկվել է 19.11.2019 - 05.12.2019 «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի և «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ սահմանադրական օրենքի նախագծեր Նախագծով վերանայվել է հայտարարատու պաշտոնատար անձանց ցանկը: Առաջարկվում է հայտարարագրման պարտականություն նախատեսել նաև 15 000 և ավելի բնակչություն ունեցող համայնքների ավագանու անդամների և աշխատակազմի քարտուղարների համար: Միաժամանակ, սույն Նախագծով սահմանված կարգով առաջարկվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հայտարարագիր ներկայացնելու պարտականություն սահմանել ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի, համայնքի ղեկավարի, համայնքի ավագանու անդամի, Երևան քաղաքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններին մասնակցող թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) վրա: ՀՀ-ում և արտասահմանում պաշտոնատար անձի ունեցած ֆինանսական միջոցների բացահայտումը հեշտացնելու նպատակով Նախագծով առաջարկվում է նախատեսել պաշտոնատար անձի կողմից լիազոր մարմնին իր անունից համապատասխան տեղեկատվության վերաբերյալ հարցումներ կատարելու մասին լիազորագիր տալու պահանջ: Նախագծով առաջարկվում է սահմանել պաշտոնատար անձի կողմից փաստացի պատկանող գույքը հայտարարագրելու պահանջ: Առաջարկվում է ընդլայնել նաև գույքի հայտարարագրման ժամանակ ներկայացվող տեղեկատվության շրջանակը: Առաջարկվում է նվազեցնել Օրենքով սահմանված թանկարժեք գույքի դրամական շեմը, ներդնել ծախսերի հայտարարագրման ինստիտուտ: Դրա շնորհիվ լիազոր մարմինը հնարավորություն կունենա ստանալու ամբողջական տեղեկատվություն հայտարարատու պաշտոնատար անձի գույքային դրության վերաբերյալ և կնպաստի հնարավոր խախտումների բացահայտմանը: 7 2 13 9130
Քննարկվել է 04.05.2018 - 21.05.2018 «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» և «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր Սույն օրենսդրական փոփոխություններով առաջարկվում է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի վերաբերյալ կարգավորումները վերագրել դրա իրավահաջորդ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին, ինչպես նաև հստակեցնել բարձրաստիճան պաշտոնատար անձանց վերաբերյալ կարգավորումների առկա սուբյեկտային շրջանակը: 8 0 0 8549
Քննարկվել է 25.12.2017 - 12.01.2018 ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՌԻՍԿԵՐԻ և ԴՐԱՆՑ ՉԵԶՈՔԱՑՄԱՆԸ և (ԿԱՄ) ՆՎԱԶԵՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ Առողջապահության ոլորտում թափանցիկության, հաշվետվողականության ապահովման, կոռուպցիոն ռիսկերի կրճատման նպատակով իրականացվել է կոռուպցիոն ռիսկերի համապարփակ ուսումնասիրություն: Ուսումնասիրության հիման վրա սահմանվել է առողջապահության ոլորտում հայտնաբերված կոռուպցիոն ռիսկերի և դրանց չեզոքացմանը/նվազեցմանը ուղղված միջոցառումների ծրագիր: Այս միջոցառումների ծրագիրն ուղղված է կոռուպցիայի կանխարգելման միջոցառումների, նոր ինստիտուցիոնալ կառույցների, օրենսդրական դաշտի կատարելագործմանը: 6 1 14 10185
Քննարկվել է 13.11.2017 - 30.11.2017 ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 19-Ի N 165-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ Նախագծով առաջարկվում է Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդին վերապահել կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում ներգրավված միջազգային դոնոր կազմակերպությունների հետ համագործակցության համակարգման իրավասություն: Ըստ այդմ, կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում դոնորների կողմից հետագայում արդյունավետ ու թափանցիկ ֆինանսավորում ապահովելու համար կստեղծվի անհրաժեշտ մեխանիզմ: 12 3 0 8045