Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 16.10.2024 - 31.10.2024

«ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի N 1055-Ն ԵՎ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-Ի N 1791-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» և «Հայաստանի հանրապետության ներքին գործերի նախարարության կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միացման ձևով վերակազմակերպելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 29-ի N 1055-Ն և 2006 թվականի նոյեմբերի 9-ի N 1791-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու և «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման արդյունքում ապահովվում է «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Փրկարար ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքների անցումային դրույթների պահանջների կատարումը՝ ուսումնական հաստատության կանոնադրության ընդունման վերաբերյալ: 
0 514

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 08.02.2023 - 23.02.2023

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 2-ի N 1694-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հուլիսի 14-ի N 1091-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 29-ի N 1055-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 9-ի N 1791-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 8-ի N 534-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2334-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 3-ի N 407-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 25-ի N 1241-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշումների նախագծերի և «Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի սեպտեմբերի 24-ի N 1085-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագծի 2022 թվականի դեկտեմբերի 30-ին օրենքի ուժով ստեղծվել է ՀՀ ներքին գործերի նախարարությունը։ Նախարարության ձևավորմամբ պայմանավորված առաջարկվում է ներքին գործերի նախարարության ենթակայության ներքո դիտարկել մի շարք կառույցներ։ 
0 5123

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 03.11.2022 - 18.11.2022

«Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը Նախագծի ընդունմամբ ակնկալվում են հետևյալ արդյունքները՝1) ուսման (վերապատրաստման) ծախսերի փոխհատուցման կամ չփոխհատուցման հարցի հստակ օրենսդրական կարգավորումը ոստիկանությունում ծառայությունից ազատելու ցանկացած հիմքի դեպքում,2) անբավարար առաջադիմության պատճառով ոստիկանության ուսումնական հաստատությունից ազատվելը որպես ուսման (վերապատրաստման) ծախսերը փոխհատուցելու պարտականությունից ազատվելու հիմք օրենսդրորեն չդիտարկելը,3) «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածում առկա որոշ ձևակերպումների հստակեցումն ու միատեսակ տերմինաբանության ապահովումը, ինչպես նաև ներքին հակասության վերացումը,4) ուսման (վերապատրաստման) ծախսերը չփոխհատուցելու հիմքերի ցանկի ընդլայնումը՝ երկու նոր հիմք նախատեսելու միջոցով (ժամանակավոր անաշխատունակության հետևանքով մեկ տարվա ընթացքում վեց ամսից ավելի ծառայության չներկայանալու պատճառով (չհաշված հղիության, ծննդաբերության և մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդը) ծառայությունից ազատումը և ծառայողի մահվան դեպքում ծառայությունից ազատումը):
0 3323

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 30.07.2020 - 14.08.2020

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 9-ի թիվ 1791-Ն որոշման մեջ փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծի ընդունմամբ կապահովվի ՀՀ ոստիկանության կրթահամալիրի արտաքին և ներքին շահակիցների իրավունքների իրացման ամբողջական գործընթացը, ինչպես նաև կրթահամալիրի կառավարման գործընթացից բխող որոշակի միջոցառումներ կդառնան առավել կանխատեսելի և չափելի։
0 6544