Նախագիծը ընդունվել է Քննարկվել է 10.01.2025 - 25.01.2025 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՇՐՋԻԿ ԱՌԵՎՏՐԻ ԿԵՏԵՐԸ ԿԱՄ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՀԱՏՈՒԿ ՏԱՐԱԾՔ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ, ԴՐԱՆՔ ԱՅՆՏԵՂ ՀԱՇՎԱՌԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՇՐՋԻԿ ԱՌԵՎՏՐԻ ԿԵՏԵՐԸ ԿԱՄ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՀԱՏՈՒԿ ՏԱՐԱԾՔ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ ՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համայնքի ավագանու որոշմամբ սահմանվում է ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի վարչական տարածքում շրջիկ առևտրի կետերը կամ տրանսպորտային միջոցները հատուկ տարածք տեղափոխելու, դրանք այնտեղ հաշվառելու կարգը և շրջիկ առևտրի կետերը կամ տրանսպորտային միջոցները հատուկ տարածք տեղափոխելու և պահպանման համար վճարների չափը։ 2 0 0 882
Նախագիծը ընդունվել է Քննարկվել է 10.01.2025 - 25.01.2025 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՇՐՋԻԿ ԱՌԵՎՏՐԻ ԿԵՏԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ԺԱՄԿԵՏՆԵՐԸ, ՇՐՋԻԿ ԱՌԵՎՏՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՎԱՅՐԵՐԸ, ԴՐԱՆՑ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ (ՀԱՏԿԱՑՄԱՆ) ԿԱՐԳԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՎԱՃԱՌՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԿԱՄ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉԹՈՒՅԼԱՏՐՎՈՂ ՏԵՍԱԿՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համայնքի ավագանու որոշմամբ կարգավորվում է ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի վարչական տարածքում շրջիկ առևտրի կետերին ներկայացվող պահանջները, պայմանները, շրջիկ առևտրի իրականացման թույլատրելի վայրերը, դրանց տրամադրման (հատկացման) կարգը, ժամկետները, պայմանները և գործունեության իրականացման ժամերը, ինչպես նաև վաճառվող ապրանքների կամ մատուցվող ծառայությունների չթույլատրվող տեսակները։ 0 0 0 895
Քննարկվել է 10.01.2025 - 25.01.2025 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐՆ ՈՒ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համայնքի ավագանու որոշմամբ կարգավորվում է ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքում տեղական տուրքերի և վճարների հետ կապված հարաբերությունները՝ օրենքով սահմանված տեղական տուրքերի և վճարների տեսակների և դրույքաչափերի շրջանակներում տեղական տուրքերի և վճարների սահմանումը։ 0 0 0 935
Նախագիծը չի ընդունվել Քննարկվել է 10.01.2025 - 25.01.2025 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Կապան համայնքի 2025 թվականի բյուջեի նախագիծը կազմվել է <<Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին>> և <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքների պահանջներին համապատասխան, որի ձևավորման հիմքում ընկած են հիմնական սկզբունքները՝ ֆինանսական միջոցների պլանավորումը,պահուստային ֆոնդի ստեղծումը, խնայողականությունը, հաշվեկշռվածությունը, արդյունավետությունը, հավաստիությունը և հստակությունը, հրապարակայնությունը։ Կապան համայնքի տարեկան ֆինանսական ծրագիրը հիմնված է 2022-2026թթ հնգամյա զարգացման ծրագրի, 2025թ․ միջնաժամկետ ծախսերի ծրագրի, տարեկան աշխատանքային պլանի, ինչպես նաև համայնքի 2024 թվականի ֆինանսական գործունեության արդյունքների վրա: Համայնքի բյուջեի կառուցվածքը տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրականացվող լիազորությունների և դրանց համապատասխանության ապահովման անհարաժեշտությունից ելնելով բաժանվում է վարչական և ֆոնդային մասերի: Եկամտային կանխատեսումներն ու ծրագրավորումներն իրականացվում են յուրաքանչյուր մասի համար առանձին: Համայնքի բյուջեի պլանավորումն իրականացվել է համեմատական մեթոդով, որի ժամանակ հիմնվել ենք վերջին երեք տարիների ընթացքում փաստացի համայնքային բյուջե մուտքագրված եկամուտների հոսքի և առկա բազաների հիման վրա: Բյուջեն պլանավորված է նպաստելու համայնքի մեջ մտնող բնակավայրերի համաչափ և կայուն զարգացմանը, բարեկարգ, հարմարավետ և մատչելի միջավայրի ձևավորման շարունակականության ապահովմանը, համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների արդիականացմանը, բնակչության կենսական շահերի ապահովմանը:Կանխատեսվող ծառայությունների քանակը և որակը հիմնականում կախված են կանխատեսվող եկամուտների ծավալից, առկա տնտեսական պայմաններից, մասնավորապես՝ սղաճից։Կապան համայնքի 2025թ․ բյուջեն կանխատեսվում է՝ Եկամուտների գծով՝ 4,892,490.8 հազ․դրամԾախսերի գծով 4,892,490.8 հազ․դրամ: 0 0 0 717
Նախագիծը չի ընդունվել Քննարկվել է 04.12.2023 - 19.12.2023 ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Կապան համայնքի 2024 թվականի բյուջեի նախագիծը մշակվել է հիմք ունենալով համայնքի 2022-2026 թվականների հնգամյա զարգացման ծրագիրը, համայնքի 2024 թվականի միջնաժամկետ ծախսերի ծրագիրը և համապատասխան ,,Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին,, և ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքների պահանջներին, որի ձևավորման հիմքում ընկած են հիմնական սկզբունքները՝ ֆինանսական միջոցների պլանավորում, պահուստային ֆոնդի ստեղծում, խնայողականությունը, հաշվեկշռվածությունը, արդյունավետությունը, հավաստիությունը և հստակությունը, հրապարակայնությունը։Համայնքի բյուջեի պլանավորումն իրականացվել է միտումնային մեթոդով, որի ժամանակ հիմնվել ենք անցած տարվա ընթացքում փաստացի համայնքային բյուջե մուտքագրված եկամուտների հոսքի և առկա բազաների վրա։Կանխատեսվող ծառայությունների քանակը և որակը հիմնականում կախված են կանխատեսվող եկամուտների ծավալից, առկա տնտեսական պայմաններից, մասնավորապես՝ սղաճից։Հաստատել Կապան համայնքի 2024 թվականի բյուջեն`1) եկամուտների գծով` 4,255,705․5 հազար դրամ,2) ծախսերի գծով` 4,255,705․5 հազար դրամ: 0 0 0 2597
Նախագիծը ընդունվել է Քննարկվել է 28.11.2022 - 14.12.2022 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Կապան համայնքի 2023 թվականի բյուջեի նախագիծը մշակվել է հիմք ունենալով համայնքի 2022-2026 թվականների հնգամյա զարգացման ծրագիրը, համայնքի 2023 թվականի միջնաժամկետ ծախսերի ծրագիրը և համապատասխան ,,Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին,, և ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքների պահանջներին, որի ձևավորման հիմքում ընկած են հիմնական սկզբունքները՝ ֆինանսական միջոցների պլանավորում, պահուստային ֆոնդի ստեղծում, խնայողականությունը, հաշվեկշռվածությունը, արդյունավետությունը, հավաստիությունը և հստակությունը, հրապարակայնությունը։ Համայնքի բյուջեի պլանավորումն իրականացվել է միտումնային մեթոդով, որի ժամանակ հիմնվել ենք անցած տարվա ընթացքում փաստացի համայնքային բյուջե մուտքագրված եկամուտների հոսքի և առկա բազաների վրա։ Կանխատեսվող ծառայությունների քանակը և որակը հիմնականում կախված են կանխատեսվող եկամուտների ծավալից, առկա տնտեսական պայմաններից, մասնավորապես՝ սղաճից։ Կապան համայնքի 2023 թվականի բյուջեն կանխատեսվում է՝Եկամուտների գծով՝ 3,195,465․5 հազ․դրամ,Ծախսերի գծով՝ 3,195,465․5 հազ․դրամ։ 0 3545