Քննարկվել է 30.12.2022 - 14.01.2023 «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից մշակվել է «Խաղային գործունեության կարգավորման մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ Օրենքը կարգավորելու է խաղային գործունեության ոլորտում առաջացող իրավահարաբերությունները, ինչպես նաև սահմանելու է դրանց նկատմամբ պետական վերահսկողությունը: Նախագծի մշակմամբ պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ կատարել ««Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում։ 7 1 0 3245