Քննարկվել է 12.09.2024 - 28.09.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի №378-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոնների (այսուհետ՝ Կանոններ) գործող խմբագրության համաձայն՝ վթարի հետևանքով բաժանորդի ջրամատակարարման ընդհատման տևողությունը չպետք է գերազանցի 36 ժամը, իսկ 500 մմ-ից մեծ տրամագծով մայրուղային ջրատարներով իրականացվող ջրամատակարարման ընդհատման դեպքում՝ 72 ժամը: Ջրամատակարարման ընդհատման վերականգնման սահմանված ժամկետների խախտման համար նախատեսված է մատակարարի կողմից բաժանորդներին տույժի վճարում՝ մատուցված ծառայությունների դիմաց հաշվարկված միջին ամսական գումարի 50 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 2000 դրամը։ Այս առումով խնդիրը կայանում է նրանում, որ բազմաթիվ դեպքերում վթարի հետևանքով բաժանորդի ջրամատակարարման ընդհատման սահմանված ժամկետի խախտման հաճախականությունը կրկնվելու դեպքում՝ Կանոնների գործող խմբագրությամբ տույժի չափի փոփոխություն նախատեսված չէ։ Հետևաբար, նախագծով առաջարկվում է Կանոնների 141-րդ կետով սահմանված ժամկետների խախտումը մեկ տարվա ընթացքում կրկնելու դեպքում մատակարարի կողմից լրացուցիչ տույժի վճարում բաժանորդներին՝ մատուցված ծառայությունների դիմաց հաշվարկված միջին ամսական գումարի 50 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 10000 դրամը։ Միաժամանակ, ի թիվս վերը նշվածի, նախագծով առաջարկվում է նաև Կանոններում իրականացնել մատակարար-բաժանորդ կարգավորվող իրավահարաբերությունները բարելավող այլ լրամշակումներ։ 4 4 0 1569
Քննարկվել է 12.09.2024 - 28.09.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի №221-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական շուկայի բաշխման ցանցային (ԷԲՑ) կանոնների 135-րդ կետով սահմանված՝ սպառողի էլեկտրամատակարարման վթարային ընդհատման ժամկետներից յուրաքանչյուր խախտումը մեկ օրացուցային տարվա ընթացքում կրկնվելու դեպքում էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձի (բաշխողի) կողմից սպառողներին դրամական տույժի վճարում՝ սպառված էլեկտրական էներգիայի միջին ամսական արժեքի 50 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 10000 դրամը։ Առաջարկվող նոր մոտեցումը նպատակաուղղված է բաշխողի կողմից վթարավերականգնման կանխարգելող աշխատանքների իրականացման խթանմանը, ինչպես նաև էլեկտրամատակարարման վերականգնման ԷԲՑ կանոններով սահմանված ժամկետների խախտման կրկնվելու դեպքում՝ դրա արդյունքում սպառողներին պատճառված անհարմարության համար, նախատեսում է բաշխողի կողմից սպառողներին լրացուցիչ դրամական տույժի վճարում։ 9 3 0 1059
Քննարկվել է 04.06.2024 - 20.06.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի №523-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի մշակումը պայմանավորված է էլեկտրաէներգետիկական բաշխման ցանցի աշխատանքի, բաշխողի և սպառողների փոխհարաբերությունների կարգավորման, մշտապես արդիականացման և բարելավման անհրաժեշտությամբ։ 3 6 0 1180
Քննարկվել է 30.05.2024 - 15.06.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 8-Ի №95-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Որոշման նախագծի ընդունումը, որպես շարունակական գործընթաց, պայմանավորված է բնական գազի մատակարարման և օգտագործման կանոներով սահմանված մատակարար-բաժանորդ իրավահարաբերությունների բարելավման և արդիականացման անհրաժեշտությամբ՝ առկա կարգավորումների լրամշակման և նոր կարգավորումների սահմանման միջոցով դրանց հստակեցման, կատարելագործման և բաժանորդների համար առավել ընկալելի դարձնելու, հանձնաժողով ստացվող դիմումների և տեղեկատվությունների վերլուծության արդյունքում ի հայտ եկած թերությունների վերացման և խնդիրների լուծման նպատակով: Մասնավորապես, բնական գազի մատակարարման և օգտագործման կանոնների լրամշակման արդյունքում հստակեցվել է կենցաղային սպառում ունեցող բաժանորդների սահմանումը, սպասարկման որակի բարելավման նպատակով նախատեսվել է տեխնիկական սպասարկման աշխատանքների չիրականացման կամ թերի իրականացնելու համար «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից բաժանորդներին տույժի վճարում, պատշաճ ծանուցման իրականացման ձևերը առավել օպերատիվ դարձնելու նպատակով նախատեսվել է ներդնել էլեկտրոնային տեղեկատվական միջոցներ, հստակեցվել է գազասպառման համակարգերի նախագծման, կառուցման և կարգաբերման աշխատանքների իրականացման գործընացը՝ նախատեսելով աշխատանքներն իրականացնել մատակարարի կողմից տրամադրված տեխնիկական պայմանների հիման վրա, ինչպես նաև բնական գազի մատակարարման անվտանգության բարձրացման նպատակով նախատեսվել է գազամատակարարման պարտադիր դադարեցում այն դեպքում, երբ բաժանորդների գազասպառման համակարգում տեղի է ունեցել նախագծերի և գազասարքերի ինքնակամ փոփոխություններ և գազամատակարարումը կարող է վերականգնվել, միայն նշված թերությունները վերացնելուց հետո: 2 4 0 1266
Քննարկվել է 21.03.2024 - 07.04.2024 <<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի №378-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ԵՎ <<ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ (ԿԵՂՏԱՋՐԵՐԻ ՄԱՔՐՄԱՆ) ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի №379-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Որոշումների նախագծերի ընդունումը, որպես շարունակական գործընթաց, պայմանավորված է խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոններով սահմանված մատակարար-բաժանորդ իրավահարաբերությունների բարելավման և արդիականացման անհրաժեշտությամբ՝ առկա կարգավորումների լրամշակման և նոր կարգավորումների սահմանման միջոցով դրանց հստակեցման, կատարելագործման և բաժանորդների համար առավել ընկալելի դարձնելու, հանձնաժողով ստացվող դիմումների և տեղեկատվությունների վերլուծության արդյունքում ի հայտ եկած թերությունների վերացման և խնդիրների լուծման, ծառայությունների մատուցման պայմանագրի կնքման, վերակնքման, փոփոխման և դադարեցման ընթացակարգերը հստակեցնելու և գործընթացներն առավել դյուրին դարձնելու նպատակով: Մասնավորապես՝ կանոնների լրամշակման և պայմանագրի նոր օրինակելի ձևի մշակման արդյունքում իրականացվել են որոշակի կառուցվածքային փոփոխություններ, նոր կարգավորում է սահմանվել սահմանազատման կետերի մեկից ավելի լինելու դեպքի համար, հստակեցվել են բաժանորդի տարածք մատակարարի ներկայացուցչի մուտք գործելու, բաժանորդի համար հաշվառման քարտ բացելու, ծանուցումների և վեճերի լուծման, պայմանագրի կնքման, փոփոխման, դադարեցման ընթացակարգերը, ֆորս մաժոր հասկացությունը, դիմող անձի և մատակարարի պարտականությունները, ներդրվել է հրապարակային պայմանագրերի կնքման մեխանիզմը, լրամշակվել են հոլոգրաֆիկ կնիքով առևտրային հաշվառքի սարքը կնքելու և վերակնքելու, բաժանորդին մատուցված ծառայության քանակները և դրանց դիմաց վճարման ենթակա գումարները հաշվարկային փաստաթղթում և (կամ) վճարումը հավաստող փաստաթղթում ներառելու, դրանց վերաբերյալ բաժանորդին իրազեկելու, բաժանորդի կողմից դրանց վճարման, բաժանորդին տույժ վճարելու ընթացակարգերը, որոշակի խմբագրական և ճշգրտող բնույթի փոփոխություններ են կատարվել նաև սպասարկման որակի ցուցանիշների բաժնում, վերաշարադրվել է միացման պայմանագիրը, մատակարար-բաժանորդ իրավահարաբերությունները հստակեցվել են նաև մի շարք այլ խմբագրական բնույթի լրամշակումների միջոցով։ 6 5 0 1983
Քննարկվել է 24.05.2023 - 09.06.2023 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N517-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 20-Ի №150-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Ներկայացված նախագծերով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի առևտրային կանոններում և էլեկտրական էներգիայի փոխհոսքերի (ինքնավար էներգաարտադրող-երաշխավորված մատակարար) պայմանագրի օրինակելի ձևում սահմանել կարգավորումներ, որոնք միտված են ինքնավար էներգաարտադրության գործընթացն առավել ճկուն, գրավիչ և տնտեսապես արդյունավետ դարձնելուն, ինչը կնպաստի Հայաստանի Հանրապետությունում վերականգնվող էներգառեսուրսներով էլեկտրական էներգիայի արտադրության խրախուսմանը և երկրի էներգետիկ անկախության մակարդակի բարձրացմանը: 5 2 0 2801
Քննարկվել է 15.05.2023 - 31.05.2023 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի №523-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի մշակումը պայմանավորված է էլեկտրական էներգիայի բաշխման ցանցի աշխատանքի, ինչպես նաև բաշխողի և սպառողների (այդ թվում՝ ինքնավար էներգաարտադրող հանդիսացող սպառողների) փոխհարաբերությունների առավել արդյունավետ կարգավորման, մշտապես արդիականացման և բարելավման անհրաժեշտությամբ, ինչը կնպաստի էլեկտրաէներգետիկական համակարգում էլեկտրական էներգիայի արտադրության և բաշխման համակարգերի աշխատանքների արդյունավետության բարձրացմանը: 4 3 0 2170
Քննարկվել է 12.10.2022 - 28.10.2022 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 8-Ի №95-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 5-Ի N176-Ն ԵՎ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N383-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի հուլիսի 8-ի №95-ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» և «Բնական գազի մատակարարման պայմանագրի օրինակելի ձևը սահմանելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի հունիսի 5-ի №176-Ն և 2014 թվականի հոկտեմբերի 15-ի №383-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումների նախագծերի ընդունումը պայմանավորված է բնական գազի մատակարարման և օգտագործման կանոնների հստակեցմամբ, կատարելագործմամբ և բաժանորդների համար այն ավելի ընկալելի, բնական գազի մատակարարման պայմանագրի կնքման, վերակնքման, փոփոխման գործընթացներն առավել դյուրին դարձնելու, ինչպես նաև պայմանագրի կնքման, փոփոխման, դադարեցման ընթացակարգերը հստակեցնելու նպատակով: Մասնավորապես, բնական գազի մատակարարման և օգտագործման կանոնների լրամշակման և պայմանագրի նոր օրինակելի ձևի մշակման արդյունքում՝ ա. կենցաղային սպառում ունեցող կազմակերպությունների առևտրային հաշվառքի սարքերը բոլոր դեպքերում ձեռք կբերվեն և կփոխարինվեն մատակարարի հաշվին, բ. սպասարկման որակի բարելավման նպատակով սահմանվել է նաև առևտրային հաշվառքի փոխարինման դեպքում բաժանորդների գազամատակարարման դադարեցման տևողություն՝ կենցաղային սպառում ունեցող բաժանորդների դեպքում 2 ժամ, իսկ ոչ կենցաղային սպառում ունեցող բաժանորդների դեպքում 6 ժամ, գ. գործող ԳՄՕԿ-ով նախատեսված էին կետեր, որտեղ առևտրային հաշվառքի սարքի խախտման դեպքում բնական գազի թերի հաշվառման գնահատումը կատարում էր մատակարարը, մինչդեռ նոր ԳՄՕԿ-ով այն կվերապահվի չափագիտական մարմնին, դ. հստակեցվել են, թե որ դեպքերում գազամատակարարումը պարտադիր պետք է դադարեցվի և որ դեպքերում գազամատակարարումը կարող է դադարեցվել։ Ինչպես նաև հստակեցվել են գազամատակարարման դադարեցման և վերականգնման պայմանները, ե. բնական գազի անվտանգության բարձրացման նպատակով ամրագրվել են գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայության մատուցման մատակարարի և բաժանորդի պարտականությունները և աշխատանքի ծավալները, զ. հստակեցվել են գազամատակարարման ցանցին միանալու համար դիմած անձի և մատակարարի պարտականությունները՝ հստակ տարանջատելով յուրաքանչյուրի կողմից իրականացվող քայլերի հաջորդականությունը, է. հստակ սահմանվել են պայմանագրի կնքման, փոփոխման, դադարեցման ընթացակարգերը, որոնք նախկինում բացակայում էին, ը. պայմանագրի թղթային տարբերակով վերակնքման աշխատանքներից խուսափելու նպատակով ներդրվել է հրապարակային պայմանագրերի կնքման մեխանիզմը, թ. սպասարկման որակի բարելավման նպատակով սահմանվել են մատակարարի, գազամատակարարման ցանցին միանալու համար դիմած անձանց և բաժանորդների կողմից ԳՄՕԿ-ով սահմանված պայմանների խախտման դեպքերում նախատեսված տույժերի վճարման կարգավորումներ, ժ. նախատեսվել են կարգավորումներ գազամատակարարման ցանցին միանալու համար դիմող անձանց և բաժանորդների դիմումները էլեկտրոնային եղանակով ներկայացնելու համար, ժա. նախատեսվել են կարգավորումներ գազասպառման համակարգերի նախագծման, կառուցման և կարգաբերման աշխատանքները մրցակցային հիմունքներով իրականացնելու համար։ Նշված աշխատանքները կիրականացվեն համապատասխան լիցենզիա ունեցող անձանց կողմից՝ գազամատակարարման ցանցին միանալու համար դիմող անձի ընտրությամբ, ժբ. մի շարք խմբագրային բնույթի լրամշակումների շնորհիվ հստակեցվել են մատակարար-բաժանորդ հարաբերությունները։ 3 1 0 3048
Քննարկվել է 02.06.2022 - 17.06.2022 «Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 10-ի N 1441-Լ որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Կառավարության որոշման լրամշակված նախագիծ Արդարադատության նախարարության կողմից վեր է հանվել դատական և իրավական բարեփոխումների 2019-2023թթ. ռազմավարության կատարողականը և այն ենթարկվել համեմատական վերլուծության Կառավարության 2021-2026թթ. գործունեության ծրագրի հետ: Վերլուծության արդյունքում մշակվել է դատական և իրավական բարեփոխումների ռազմավարություն՝ ի վերանայումն 2019-2023թթ. ռազմավարության, որը կներառի առաջիկա հինգ տարիների ընթացում արդարադատության ոլորտի բարեփոխումներին ուղղված միջոցառումները: Ռազմավարությունը մշակելիս հաշվի են առնվել ինչպես 2019-2023թթ. ռազմավարությամբ նախատեսված և չկատարված կամ թերի կատարված միջոցառումների կատարման անհրաժեշտությունը, այնպես էլ Հայաստանի Հանրապետության իրավական համակարգում և դատական իշխանությունում առկա խնդիրների վերաբերյալ այն նկատառումները և առաջարկությունները, որոնք ներկայացվել են տարբեր շահագրգիռ անձանց կողմից: Միևնույն ժամանակ, հիմք է ընդունվել դատաիրավական բարեփոխումների միջազգային առաջադեմ փորձը, որի հիման վրա սահմանվել են ռազմավարության ընդհանուր նպատակը, դրանից բխող առանձին ռազմավարական նպատակները և դրանց համապատասխան ռազմավարական ուղղությունները: Փոփոխությունները ընդգրկում են հետևյալ նպատակները. - ««Էլեկտրոնային արդարադատություն» միասնական կառավարման համակարգի ստեղծում եվ տվյալների էլեկտրոնային բազաների մատչելիության ապահովում ու արդիականացում - Անցումային արդարադատության գործիքների կիրառում՝ փաստահավաք գործունեության միջոցով մարդու իրավունքների համակարգային խախտումների բացահայտմամբ - Ժողովրդավարական ինստիտուտների զարգացում - Դատական համակարգի բարեփոխումների շարունակականության ապահովում - Քրեաիրավական ոլորտի բարեփոխումներ - Քաղաքացիական եվ քաղաքացիական դատավարության օրենսդրության բարեփոխումներ - Վարչական և վարչական դատավարության օրենսդրության բարեփոխումներ - Սնանկության ոլորտի բարեփոխումներ - Վեճերի լուծման այլընտրանքային եղանակների զարգացում - Իրավաբանական օգնության ոլորտի բարեփոխումներ - Հարկադիր կատարման համակարգի բարեփոխումներ - Ռազմավարական այլ ուղղություններ 1 0 1 4613