Քննարկվել է 10.05.2024 - 25.05.2024 «ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Նախագծերով առաջարկվում է. - Սահմանել իրական շահառուների հայտարարագրման՝ օրենսդրությամբ նախատեսված պահանջների խախտման հետ կապված վարչական վարույթի վերաբերյալ գործերը քննելու որոշակի առանձնահատկություններ: Մասնավորապես, նախատեսվում է վարչական վարույթը իրականացնել էլեկտրոնային եղանակով, առանձնացնել վարչական վարույթի 2 տեսակներ՝ իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից օրենքում սահմանված ժամկետում իրական շահառուների վերաբերյալ տեղեկություններ չներկայացնելու վերաբերյալ և իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից հայտարարագրի լրացման նկատմամբ ներկայացվող պահանջների կամ ներկայացման կարգի խախտմամբ ներկայացվելու կամ հայտարարագրում անզգուշությամբ սխալ կամ ոչ ամբողջական տվյալ ներկայացնելու կամ իրական շահառուների բացահայտման նպատակով պատշաճ ուսումնասիրություն չիրականացնելու կամ իրականացված պատշաճ ուսումնասիրության ընթացքում ձեռք բերված տեղեկությունները և փաստաթղթերն օրենսդրությամբ սահմանված ժամկետներում չպահպանելու վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով վարչական վարույթներ, սահմանել յուրաքանչյուրի առանձնահատկությունները, այդ թվում՝ վարչական վարույթի և ակտի ընդունման ու ձևի վերաբերյալ. - սահմանել իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիրը սույն օրենքով նախատեսված պահանջների պահպանմամբ ներկայացնելու պարտականության կատարումը ստուգելու նպատակով Գործակալության կողմից հարուցվող վարչական վարույթների համար իրավաբանական անձանց ընտրության ռիսկայնության չափանիշները. - նախատեսել, որ գրանցամատյանում իրավաբանական անձանց իրական շահառուների վերաբերյալ տեղեկությունների գրառման վերաբերյալ Օրենքով սահմանված կարգավորումների գործողությունը չի տարածվում նաև պետական կամ համայնքային մասնակցությամբ ընկերությունների, որոնց բաժնետոմսերի կամ բաժնեմասերի 100 տոկոսն ուղղակիորեն պատկանում է պետությանը կամ համայնքին, Հայաստանի Հանրապետության կամ համայնքի կողմից հիմնադրված հիմնադրամների, պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների նկատմամբ. - Օրենքի նախագծում նախատեսել դրույթ, առ այն, որ եթե անհատ ձեռնարկատեր է հաշվառվում օտարերկրյա ֆիզիկական անձը, ապա պետական հաշվառման համար նախատեսված անհրաժեշտ փաստաթղթերից բացի պետք է ներկայացնի նաև անձի անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի պատճենը՝ վավերացված և հայերեն թարգմանված. - Օրենքի 34-րդ հոդվածի 3-րդ մասում սահմանել հիմնադիր իրավաբանական անձի կառավարման լիազորված մարմնի որոշումը ներկայացնելու պահանջ՝ համապատասխանեցնելով Օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասի կարգավորումներին և ապահովելով նույնատիպ իրավիճակների համար օրենսդրությունից ակնկալվող միատեսակ կարգավորման հնարավորությունը. - Օրենքում իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի պետական գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը լրացնել բնակության կամ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու վայրի հասցե տրամադրելու վերաբերյալ սեփականատիրոջ համաձայնությամբ, որը կարող է հաստատվել նոտարի կողմից կամ «Բազմաբնակարան շենքերի կառավարման մասին» օրենքով սահմանված բազմաբնակարան շենքի կառավարման մարմնի կողմից տրված տեղեկանքով: - վերացնել Օրենքում առկա տեխնիկական վրիպակները. - Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 37-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված դեպքերի շարքում ներառել նաև 169.29-րդ հոդվածը, ինչը հնարավորություն կտա օրենսգրքի 169.29-րդ հոդվածով նախատեսված իրական շահառուների վերաբերյալ տեղեկությունների բացահայտման կանոնները խախտելու վերաբերյալ վարույթների դեպքում ևս վարչական տույժը նշանակել իրավախախտումը կատարվելուց հետո` մեկ տարվա ընթացքում: 1 1 4 1731
Քննարկվել է 23.07.2022 - 08.08.2022 «ԲԱՑ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022-2024 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության կառավարությունը 2011 թվականին միացել է «Բաց կառավարման գործընկերություն» (այսուհետ՝ ԲԿԳ) նախաձեռնությանը: Նախաձեռնության նպատակն է քաղաքացիական հասարակության ակտիվ ներգրավմամբ նպաստել պետական կառավարման համակարգի բարելավմանը և արդյունավետության բարձրացմանը՝ խթանելով պետություն-քաղաքացի հարաբերությունների թափանցիկությունը և վստահությունը: Անդամակցումից ի վեր մշակվել և իրականացվել է 4 գործողությունների ծրագիր և իրականացրել հետևյալ բարեփոխումները՝ 2015 թվականին ստացել է ԲԿԳ Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի Չեմպիոնի կոչում՝ Տեղային մակարդակում «Խելացի համայնք» մասնակցայնության գործիքով ԲԿԳ գործընթացի միջոցով Հայաստանը ապահովեց Արդյունահանող ճյուղերի թափանցիկություն նախաձեռնության (EITI) պահանջները և դարձավ նախաձեռնության անդամ ԲԿԳ շրջանակներում ստեղծվեց E-draft իրավական ակտերի պորտալը: Սա որոշումների կայացման համար ուղիղ մասնակցության գործիք է բոլոր քաղաքացիների համար՝ առանց տարիքային, մասնագիտական և այլ խտրականությունների ԲԿԳ շրջանակներում կիրառվեց Crowdsourcing գործիքը: ԲԿԳ գլոբալ գործընթացում այս գործիքը դարձավ լավ օրինակ մյուս մասնակից կառարավությունների և տեղային իշխանությունների համար: Բոլոր քաղաքացիները հնարավորություն ունեն իրենց մասնակցությունը և ներդրումը ունենալ ԲԿԳ գործողությունների մշակման փուլում՝ համաձայն ԲԿԳ կողմից սահմանված պահանջների Բարելավվեց տեղային մակարդակում ուղիղ ժողովրդավարության մեխանիզմներ. Ներդրվեցին ավագանու նիստերի հեռարձակում` հետադարձ կապի հնարավորությամբ և համայնաքային ծառայությունների հասանելիություն և այլն: Պետական բյուջեի միջոցների հաշվին գործուղվող պաշտոնյաների հաշվետվությունների հրապարակում ՍտեղծվեցԻնտերակտիվ բյուջե Բաց տվյալների ձևաչափով: Հայաստանը դարձավ Իրական սեփականատերեր առաջնորդների թիմի անդամ: Ներդրվեց Իրական շահառուների բացահայտման ինստիտուտ՝ Պետական ռեգիստրի շրջանակներում: 2023 թվականից Հայաստանում գրանցված բոլոր կազմակերպությունները ներկայացնելու են իրենց կազմակերպության իրական շահառուներին: ՀՀ կառավարությունը ստորագրեց համագործակցության հուշագիր «Բաց շահառու» կազմակերության հետ: Հայաաստանը առաջին երկրներից էր, որ կիրառեց «Բաց շահառու» կազմակերպության կողմից մշակված չափորոշիչները Հայաստանում ներդրվեց Հանրագրերի համակարգի ինստիտուտը: Ներդրվեց քաղաքացիների հետադարձ կապի ապահովում պետական ծառայությունների վերաբերյալ՝ https://gnahatir.am/am/ ՀՀ կառավրությունը ԲԿԳ-Հայաստան 2018-2020 թթ. Գործողությունների ծրագրի շրջանակներում իրականացրեց՝ 24 և ավելի դեմ առ դեմ և Town hall հանդիպումներ ՀՀ բոլոր մարզերում: Հանդիպումները կայացել են քաղաքացիական հասարակության (ՔՀ) գործընկերների աջակցությամբ 10 և ավելի թեմատիկ հանրային քննարկումներ և հանդիպումներ ՔՀ կազմակերպությունների և լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Հանձնառությունների վերաբերյալ իրազեկում հանրային հեռուստատեսությամբ՝1, 2, 3, 4, 5 Թեմատիկ հեռուստահաղորդումների ստեղծում ՔՀԿ գործընկերների հետ համատեղ՝ «Բաց կառավարում» հաղորդաշարներ Իրական շահառուների գործընթացի վերաբերյալ «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ հետ 11 հանձնառություն՝ 6-ը քաղհասարակության առաջարկությամբ 5 օրենսդրական նախաձեռնություն և փոփոխություն ՀՀ կառավարության բարձր մակարդակի մասնակցությունը ԲԿԳ գագաթաժողովին Կանադայում Համագործակցություն «Միջազգային բյուջեի նախաձեռնության» (International Budget Initiative) հետ՝ համագործակցության արդյունքում առաջին անգամ մշակվեց Հայաստանի «Բաց բյուջե» հետազոտությունը Կոռուպցիայի ընկալման համաթվի բարելավում 2020 թվականինԳյումրի-Վանաձոր համայնքները միացան Տեղային-ԲԿԳ-ին , 2022 թվականին էլ՝ Երևան քաղաքը և Արմավիր համայնքը դարձան ԲԿԳ նոր անդամներ Մեկնարկեց սերտ համագործակցություն Եվրոպայի խորհրդի գրասենյակի հետ՝ տեղական ժողովրդավարության և բաց կառավարման գործընթացի սկզբունքների իրականացման հարցում ԲԿԳ-Հայաստան նախաձեռնությունը միացավ գործընկեր՝ «Հանուն ժողովրդավարության» համաժողովի՝ նպաստելու ՀՀ կողմից ստանձնած հանձնառությունների լավագույնս և ներառական իրականացմանը Միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության ընդլայնում (USAID, UNDP, UN, ADB, GIZ, WB, EU, EC, UK Embassy) Մշակվեց ԲԿԳ-Հայաստան պաշտոնական կայքը՝ https://ogp.gov.am/hy/ 2022 թվականի մայիսի 18ին «Բաց շաբաթի ընթացքում» կայացավ «Բաց կառավարման կանայք» միջոցառումը: 6 1 22 5359
Քննարկվել է 05.08.2021 - 20.08.2021 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 4-Ի «ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 10-Ի N 168-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 526-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է փոփոխություն կատարել Հայաստանի Հանրապետության Կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի «Գնումների գործընթացի կազմակերպման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության Կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 526-Ն որոշմամբ հաստատված հալվելվածի 1-ի 32-րդ կետի 1-ին ենթակետի թ պարբերության մեջ՝ այն համապատասխանեցնելով «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքի դրույթներին: 0 0 0 4220
Քննարկվել է 20.07.2021 - 05.08.2021 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 26-Ի «ԻՐԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՈՒՄ ՆԵՐԱՌՎԱԾ՝ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ (ՏՐԱՄԱԴՐՄԱՆ) ԵՆԹԱԿԱ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 408-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ 2021 թվականի հունիսի 28-ին ուժի մեջ է մտել ««Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության ՀՕ-246-Ն օրենքը, որի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով ուժը կորցրած է ճանաչվել «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» 2001 թվականի ապրիլի 3-ի ՀՕ-169 օրենքի 26-րդ հոդվածի 22-րդ մասը: Ուստի անհրաժեշտություն է առաջացել «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» 2001 թվականի ապրիլի 3-ի ՀՕ-169 օրենքի 26-րդ հոդվածի 22-րդ մասի հիման վրա ընդունված Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի «Իրական սեփականատերերի վերաբերյալ հայտարարագրում ներառված՝ հրապարակման (տրամադրման) ենթակա տվյալների ցանկը սահմանելու մասին» N 408-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու: 0 0 0 4405