Նախագիծը չի ընդունվել Քննարկվել է 21.10.2024 - 10.11.2024 «Հայաստանի Հանրապետությունից Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող երկրներ մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծով առաջարկվում է արգելել Հայաստանի Հանրապետությունից մի շարք գյուղատնտեսական արտադրատեսակների արտահանումը 6 ամիս ժամկետով, այդ թվում՝ ցորեն, մեսլին, գարի, եգիպտացորեն, հնդկացորեն, արևածաղկի սերմ, արևծաղկի ձեթ (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1001 19 000 0, 1001 99 000 0, 1003 90 000 0, 1005 90 000 0, 1008 10 000, 1206 00 990 0, 1512 11 910, 1512 19 900 2, 1512 19 900 9 ծածկագրին դասվող)։ 3 2 0 591
Լրամշակման փուլում է Քննարկվել է 26.08.2024 - 10.09.2024 «ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0103 92 ԾԱԾԿԱԳՐԻՆ ԴԱՍՎՈՂ՝ ԸՆՏԱՆԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԿԵՆԴԱՆԻ ԽՈԶԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՔԱՆԱԿԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ ԿԻՐԱՌԵԼՈՒ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» Նախագծի ընդունմամբ նախատեսվում է ապահովել 50 կգ կամ ավելի կենդանի զանգված ունեցող խոզերի ներմուծման և շրջանառության վերահսկողության ուժեղացումը, ինչպես նաև խոզի մսի տեղական արտադրողների տնտեսական շահերի պաշտպանությունը։ 1 4 0 1571
Լրամշակման փուլում է Քննարկվել է 04.07.2024 - 19.07.2024 «ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԵՎ ԱՊԱՍՏԱՆ ՀԱՅՑՈՂՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՏԵՂԱՎՈՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ԽՄԲԻ ԿԱԶՄԸ ԵՎ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 14-Ի ԹԻՎ 1-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ-ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԵՐ «Ներքին գործերի նախարարության ձերբակալվածներին պահելու վայրերի նկատմամբ և ապաստան հայցողների ժամանակավոր տեղավորման կենտրոնում հասարակական վերահսկողության իրականացման կարգը, ինչպես նաև հասարակական դիտորդների խմբի կազմը և իրավասությունը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի հրամանի և «Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2005 թվականի հունվարի 14-ի թիվ 1-ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալի հրամանի նախագծերի ընդունման արդյունքում կսահմանվի ձերբակալվածներին պահելու վայրերի նկատմամբ և ապաստան հայցողների ժամանակավոր տեղավորման կենտրոնում հասարակական վերահսկողության իրականացնող հասարակական դիտորդների մեկ միասնական խմբի ձևավորման և գործունեության կարգը՝ այդ վայրերում մարդու իրավունքների պաշտպանության նկատմամբ ավելի արդյունավետ հանրային վերահսկողություն ապահովելու նպատակով։ 2 2 0 1142
Քննարկվել է 24.06.2024 - 10.07.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 1519-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է ՀՀ կառավարության 07.09.2023թ. թիվ 1519-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված 1-ին հավելվածի 8-րդ կետի 7-րդ ենթակետում, որպես լրացում ներառել հետևյալը․ «Մասնավորապես, տեղեկատվական անվտանգությունից ելնելով ինտերնետային կապուղին պետք է տրամադրվի առանձնացված VLAN ID-ով և առնվազն 80 մբ/վրկ թողունակությամբ։» 0 5 0 1225
Քննարկվել է 17.04.2024 - 02.05.2024 «Հայաստանի Հանրապետությունից Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող երկրներ մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։ Հայաստանի Հանրապետությունից դեպի Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող երկրներ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1001 19 000 0, 1001 99 000 0, 1003 90 000 0, 1005 90 000 0, 1008 10 000, 1206 00 990 0, 1512 11 910, 1512 19 900 2, 1512 19 900 9 ծածկագրերին դասվող ապրանքների (ցորեն, մեսլին, գարի, եգիպտացորեն, հնդկացորեն, արևածաղկի սերմ, արևածաղկի ձեթ) արտահանումը արգելվում է վեց ամիս ժամկետով։ 6 7 0 1981
Քննարկվել է 11.04.2024 - 26.04.2024 «Հայաստանի Հանրապետության տարածքից ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7112 99 000 0 ծածկագրին դասվող ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորների կերամիկական թափոնների արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։ Սահմանել Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանման ժամանակավոր արգելք՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7112 99 000 0 ծածկագրին դասվող ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորների կերամիկական թափոնների վրա։ 3 7 0 1406
Քննարկվել է 17.11.2023 - 04.12.2023 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի N 993-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 29-ի N 993-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ կապահովի ՀՀ վարչապետի 2023 թվականի նոյեմբերի 8-ի N 1112-Ա որոշմամբ հաստատված հավելվածի 1-ին կետի կատարումը, միաժամանակ որոշման ընդունմամբ կսահմանվեն բնակավայրերում փոքր տիպի սպանդային տարածքին ներկայացվող նվազագույն պահանջները, ինչի արդյունքում կապահովի հասանելիությունը և մատչելիությունը և արդյուքում նվազագույնի կհասնի ոչ սպանդանոցային ծագման սպանդային մթերքի ի հայտ գալու հավանականությունը առևտրի օբյեկտներում, գյուղատնտեսական արտադրանքի շուկաներում: 7 1 11 2935
Լրամշակման փուլում է Քննարկվել է 13.11.2023 - 28.11.2023 «ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ «Փախստականների և ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը ուղղված է ապաստան հայցողների ժամանակավոր տեղավորման կենտրոնում հասարակական վերահսկողություն իրականացնելու նպատակով հասարակական դիտորդների խմբի ստեղծման համար համապատասխան իրավական հիմքերի սահմանմանը, ապաստան հայցողների ժամանակավոր տեղավորման կենտրոնի գործունեության թափանցիկության ապահովմանը, ինչպես նաև դրանով իսկ հասարակական կազմակերպությունների և Միգրացիայի և քաղաքացիության ծառայության համագործակցության ամրապնդմանը։ 1 0 2 2912
Քննարկվել է 11.09.2023 - 26.09.2023 «ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ՝ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԿԱՄ ԿՈՆՏԵՅՆԵՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով նախատեսվում է սահմանել՝ 1) մաքսային մարմինների կողմից երկաթուղային փոխադրողին տեղեկությունների ստացման նպատակով ուղարկվող հարցման ձևաչափը, դրանում պարունակվող տեղեկությունները․ 2) երկաթուղային փոխադրողների կողմից մաքսային մարմիններ ներկայացվող տեղեկությունների կազմը․ 3) երկաթուղային փոխադրողների կողմից մաքսային մարմիններին տեղեկությունների ներկայացման ժամկետը։ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքով Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին վերապահված համապատասխան դրույթի կիրարկման միջոցով ապահովել միջազգային փոխադրումներ իրականացնող ժամանակավոր ներմուծված երկաթուղային տրանսպորտային միջոցների և (կամ) այդպիսի տրանսպորտային միջոցներով փոխադրվող կոնտեյներների վերաբերյալ տեղեկությունների ստացման և դրա արդյունքում արդյունավետ մաքսային հսկողության իրականացման հնարավորությունը։ 2 0 2 1948