Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 23.09.2024 - 08.10.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ի N 785-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ «Թանկարժեք մետաղների մասին» օրենքում կատարված լրացման ընդունումը պահանջում է կատարել փոփոխություն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 10-ի N 785-ն որոշման նախաբանում, քանի որ ներկայումս այն սահմանում է՝ «հարգորոշման և հարգադրոշմման գործունեություն իրականացնող անձինք պարտավոր են պահպանել կառավարության սահմանած համապատասխան տեխնիկական պահանջները և գործունեության պայմանները» (Հոդված 6 13-րդ մասի 1-ին կետ): Ուստի, անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 10-ի N 785-ն որոշման նախաբանում 6-րդ հոդվածի բառերից հետո լրացնել «1․1 մասը և» բառերը։
0 632

Քննարկվել է 10.06.2024 - 28.06.2024

Թանկարժեք մետաղների մասին օրենքում լրացում կատարելու մասին որոշման նախագիծ Նախագծի ընդունման նպատակն է իրավական հիմքերի ապահումը և մասնավորապես՝ լուծարված Պետական գանձարանի գործառույթներից՝ հարգորոշման և հարգադրոշմման սարքավորումների փորձաքննության իրականացնող լիազոր մարմնի գործառույթի փոխանցումը «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ-ին, որը հանդիսանում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության ենթակա կառույց։ Ուստի՝ անհրաժեշտություն է առաջանում «Թանկարժեք մետաղների մասին» 2006 թվականի մայիսի 23-ի թիվ ՀՕ-83-Ն օրենքի 6-րդ հոդվածը լրացնել նոր բովանդակությամբ, որով թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման գործունեության համար օգտագործվող սարքավորումների փորձաքննության իրականացման կարգը սահմանվում է լիազոր մարմնի կողմից:
0 1060