Քննարկվել է 03.11.2024 - 18.11.2024 «ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է բարեփոխել Հանձնաժողովի աշխատանքները, նախատեսել Հանձնաժողովի անդամների ընտրության առավել ներառական մեխանիզմ, բարձրացնել Հանձնաժողովի անդամների անհատական հաշվետվողականությունը, ինչպես նաև հստակեցնել Հանձնաժողովի անդամի կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերը և ընթացակարգը։ 0 1 0 425
Լրամշակման փուլում է Քննարկվել է 18.12.2023 - 02.01.2024 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀԱՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքի միջոցով մինչև քվեարկությունը ընտրողների ցուցակի տեղադրում, որում պետք է պարունակվի տեղեկատվություն քվեարկության օրվա և ժամանակի, ընտրողների ընտրական տեղամասի համարի, տեղամասային կենտրոնի հասցեի մասին՝ երաշխավորելու նպատակով ընտրությանը մասնակցելու համար անհրաժեշտ տեղեկատվության հասանելիությունը և գործընթացի թափանցիկությունը։ 0 2 0 1784
Նախագիծը ընդունվել է Քննարկվել է 16.06.2023 - 02.07.2023 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 48-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողի թափուր տեղի համար անցկացվող մրցույթի կազմակերպման և անցկացման կարգում առրկա կարգավորումների լրամշակում և մանկավարժական աշխատողների նշանակիման պահանջների հստակեցում: 4 0 0 2214
Նախագիծը ընդունվել է Քննարկվել է 16.06.2023 - 01.07.2023 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1494 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ««Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2023 թվականի փետրվարի 8-ի ՀՕ-8-Ն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետի սահմանված է՝ հաստատում է արհեստագործական և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատության տնօրենի թափուր տեղի համալրման կարգը, իսկ ներկայիս գործողը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետությունում նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության կարգը հաստատելու մասին» N 1494-Ն որոշումն է: Օրենքի 6-րդ հոդվածով խմբագրվել է 17-րդ մասը և նախկին խորհրդի անդամների կողմից պատահական ընտրությամբ հավակնորդին տրվող կրթության պետական կառավարման լիազոր մարմնի կողմից սահմանած հարցաշարից 5 հարցի փոխարեն սահմանվել է, որ ուսումնական հաստատության տնօրենի հավակնորդին խորհուրդը կարող է տալ հարցեր՝ հավակնորդի կողմից խորհուրդ ներկայացված ուսումնական հաստատության զարգացման հինգ տարվա ծրագրի շրջանակներում: Որոշման նախագծով առաջարկվել է լրացնել նոր 7.1 կետ, որով նախատեսվում է չհայտարարել մրցույթ այն հաստատություններում, որոնք տվյալ տարում նախատեսվում են վերակազմակերպվել կամ լուծարվել՝ նպատակ ունենալով կարճ ժամանակահատվածի համար նոր տնօրեն չընտրել: Խմբագրվել է նաև 31-րդ կետը, որի նպատակն է սահմանել ժամկետներ նոր մրցույթի հայտարարման համար, ինչպես նաև կարգավորել այն դեպքը, երբ քվեարկության արդյունքում երեք և ավելի հավակնորդներին խորհրդի կողմից կստանան հավասար ձայներ: 3 1 0 2192
Քննարկվել է 12.06.2023 - 27.06.2023 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 30-Ի N 420-Լ ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ կառավարության 2006 թվականի մարտի 30-ի թիվ 420-Ն որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը ներկայացնելը պայմանավորված է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 8-րդ կետով՝ համաձայն որի առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկի (ընտանեկան բժշկի, թերապևտի, մանկաբույժի) ընտրության, նրա մոտ բնակչության գրանցման և գրանցումից դուրս գալու կարգը, բնակչի կողմից առողջության առաջնային պահպանման բժշկին փոխելու ընթացակարգը, առողջության առաջնային պահպանման, նեղ ու դիսպանսերային ծառայություններ մատուցող մասնագետների կողմից սպասարկվող բնակչության կողմնորոշիչ թվերը հաստատում է լիազոր մարմինը: Հետևաբար անհրաժեշտություն է առաջանում ուժը կորցրած ճանաչել ՀՀ կառավարության 2006 թվականի մարտի 30-ի թիվ 420-Ն որոշումը և առողջապահության նախարարի հաստատմանը ներկայացնել նշված ոլորտը կարգավորող ենթաօրենսդրական ակտի նախագիծ: 0 4 0 3138
Քննարկվել է 17.09.2019 - 02.10.2019 ««ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ««ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Նախագծերի ընդունումը կհանգեցնի մարզական գործունեություն իրականացնող համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) ողջ գործընթացի, տնօրեններին ներկայացվող պահանջների հստակեցմանը և դրանց համապատասխանեցմանը պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմինների համար գործող կարգին: «Մանկապատանեկան սպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունմամբ կհստակեցվի և կկանոնակարգվի մարզադպրոցներում ուսումնամարզական գործընթացը: 3 0 0 8508
Քննարկվել է 27.03.2019 - 11.04.2019 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N 1392-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N 1392-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներով՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) գործընթացին դպրոցի մանկավարժներին, սովորողների ծնողներին մասնակից դարձնելու, խորհրդի որոշումների կայացման և տնօրենի ընտրության գործընթացին նրանց ձայնն առավել ազդեցիկ դարձնելու նպատակով: 6 0 0 8312
Քննարկվել է 06.09.2017 - 22.09.2017 «ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՈԼՈՐՏՈՒՄ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՇԱՀԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ, ԳՈՒՄԱՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ Նախագծով սահմանվում է հանրային ծառայությունների կարգավորվող ոլորտում սպառողների շահերը պաշտպանող հասարակական կազմակերպությունների ընտրության, գումարի տրամադրման կարգն ու պայմանները: 2 0 0 9392