Լրամշակման փուլում է Քննարկվել է 18.05.2023 - 05.06.2023 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1381-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով առաջարկվում է՝ ներդնել ընտանիքում բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառման համար հատուկ էլեկտրոնային համակարգ, որը թույլ կտա մարդկային և ժամանակային ռեսուրսների արդարացված խնայողության պայմաններում հավաքագրել և վերլուծել վերաբերելի տվյալներ, ինչպես նաև ամփոփել տվյալներն ըստ տարբեր ցուցանիշների և հատկանիշների. առաջարկվող համակարգը հնարավորություն կտա ապահովել անձնական տվյալների պաշտպանությունը՝ դրանց ծանոթանալը թույլատրելով միայն հատուկ հասանելիություն ունեցող աշխատակիցներին և միայն իրենց պարտականությունների կատարման համար անհրաժեշտ չափով՝ սահմանելով անհրաժեշտ սահմանափակումներ. նոր համակարգը թույլ կտա նաև հետևել արդարադատության համակարգում անձի կարգավիճակին և գործի ընթացքին՝ թույլ տալով գնահատել ընտանիքում բռնության համար պատասխանատվության անխուսափելիությունը, պատասխանատվության միջոցները և խստությունը, պաշտպանության միջոցների կիրառման և կատարման նկատմամբ հսկողության արդյունավետությունը և այլ անկյունաքարային նշանակության տվյալներ, վերանայել ընտանիքում բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառման վերաբերյալ հաշվետվության բովանդակությունը, որը պարունակելու է ոչ միայն քանակական, այլև որակական վերլուծություն՝ ուղղված առկա համակարգային խնդիրների վերհանմանը և դրանց հաղթահարման ուղղությամբ գործողությունների ձեռնարկմանը։ 3 2 0 2397
Քննարկվել է 15.12.2021 - 03.01.2022 «Ընտանիքում բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 10-ի N 1381-Ն որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ներդնել ընտանիքում բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառման արդյունավետ համակարգ, որը թույլ կտա ընտանիքում բռնության դեպքերի տարածվածության, դրա առանձին տեսակների տոկոսային հարաբերակցության, ընտանիքում բռնություն գործադրած և բռնության ենթարկված անձանց փոխհարաբերությունների, սեռի, տարիքի, պաշտպանության և աջակցության միջոցների տրամադրման և ընթացքի, այլ վերաբերելի հանգամանքների վերհանման և վերլուծության հիման վրա մշակել և իրականացնել առավել թիրախային և առարկայական կանխարգելման, աջակցության և պաշտպանության միջոցներ և քաղաքականություններ։ Նախագծով առաջարկվում է՝ ա. ներդնել ընտանիքում բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառման համար հատուկ էլեկտրոնային համակարգ, որը թույլ կտա մարդկային և ժամանակային ռեսուրսների արդարացված խնայողության պայմաններում հավաքագրել և վերլուծել վերաբերելի տվյալները. բ. առաջարկվող համակարգը հնարավորություն կտա ապահովել անձնական տվյալների պաշտպանությունը՝ դրանց ծանոթանալը թույլատրելով միայն հատուկ հասանելիություն ունեցող աշխատակիցներին և միայն իրենց պարտականությունների կատարման համար անհրաժեշտ չափով. գ. նոր համակարգը թույլ կտա նաև հետևել արդարադատության համակարգում անձի փորձառությանը և գործի ընթացքին՝ թույլ տալով գնահատել ընտանիքում բռնության համար պատասխանատվության անխուսափելիությունը, պատասխանատվության միջոցները և խստությունը, պաշտպանության միջոցների կիրառման և կատարման նկատմամբ հսկողության արդյունավետությունը և այլ անկյունաքարային նշանակության տվյալներ, դ․ ի լրումն, նախագիծը նախանշում է ընտանիքում բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառման վերաբերյալ հաշվետվության բովանդակությունը, որը պարունակելու է ոչ միայն քանակական, այլև որակական վերլուծություն՝ ուղղված առկա համակարգային խնդիրների վերհանմանը և դրանց հաղթահարման ուղղությամբ գործողությունների ձեռնարկմանը։ 1 1 0 4524
Լրամշակման փուլում է Քննարկվել է 17.10.2019 - 01.11.2019 «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ընտանիքում բռնության բոլոր դեպքերի բացահայտման և արդյունավետ կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց, այդ թվում, երեխաների լավագույն շահի արդյունավետ պաշտպանության ապահովման, ուղղորդման և համարժեք աջակցության միջոցներ տրամադրելու խնդիրներով: 19 82 27 28267