Քննարկվել է 24.05.2023 - 09.06.2023 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N517-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 20-Ի №150-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Ներկայացված նախագծերով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի առևտրային կանոններում և էլեկտրական էներգիայի փոխհոսքերի (ինքնավար էներգաարտադրող-երաշխավորված մատակարար) պայմանագրի օրինակելի ձևում սահմանել կարգավորումներ, որոնք միտված են ինքնավար էներգաարտադրության գործընթացն առավել ճկուն, գրավիչ և տնտեսապես արդյունավետ դարձնելուն, ինչը կնպաստի Հայաստանի Հանրապետությունում վերականգնվող էներգառեսուրսներով էլեկտրական էներգիայի արտադրության խրախուսմանը և երկրի էներգետիկ անկախության մակարդակի բարձրացմանը: 5 2 0 2762
Քննարկվել է 01.06.2021 - 17.06.2021 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի №358Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման դեպքում կհստակեցվեն ինքնավար էներգաարտադրության շրջանակում էլեկտրական էներգիայի փոխհոսքերի հաշվառման մոտեցումները և կբարելավվեն մատակարարի և ինքնավար էներգաարտադրող հանդիսացող սպառողների կարգավորվող իրավահարաբերությունները: Մասնավորապես, նախագծով առաջարկվող լրամշակումներից է էլեկտրական էներգիայի հաշվառման և վերահսկման ավտոմատացված համակարգում ներառված ինքնավար էներգաարտադրողների առևտրային հաշվառքի սարքի խախտման դեպքում մատակարարի կողմից էլեկտրական էներգիայի քանակի և արժեքի վերահաշվարկման մեխանիզմի ներդրումը: Ինչպես նաև, ինքնավար էներգաարտադրողին հնարավորություն է տրվում տեղակայելու առևտրային հաշվառքի սարքի հարաչափերին համապատասխան վերստուգիչ հաշվառքի սարք: Բացի այդ, հաշվարկային փաստաթղթում սխալի փաստը հաստատվելու դեպքում, երբ սպառողի փաստացի սպառած էլեկտրական էներգիայի քանակից ավելի քանակություն է նշվել հաշվարկային փաստաթղթում, նախագծով առաջարկվում է մատակարարի նկատմամբ ի օգուտ սպառողի տույժի վճարման կարգավորումներ: 2 0 0 2118