Քննարկվել է 17.10.2024 - 02.11.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի №523-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Որոշման նախագծի ընդունման կնվազեն սպառման հակարարգերն էլեկտրական ցանցին միացման աշխատանքների ուշացման դեպքերը, թույլ կտան սպառողների մոտ ստեղծել ողջամիտ ակնկալիք իրենց սպառման համակարգերի էլեկտրական ցանցին միացման աշխատանքները սահմանված վերջնաժամկետին ավարտին հասցնելու առումով։ 2 2 0 555
Քննարկվել է 12.09.2024 - 28.09.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի №221-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական շուկայի բաշխման ցանցային (ԷԲՑ) կանոնների 135-րդ կետով սահմանված՝ սպառողի էլեկտրամատակարարման վթարային ընդհատման ժամկետներից յուրաքանչյուր խախտումը մեկ օրացուցային տարվա ընթացքում կրկնվելու դեպքում էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձի (բաշխողի) կողմից սպառողներին դրամական տույժի վճարում՝ սպառված էլեկտրական էներգիայի միջին ամսական արժեքի 50 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 10000 դրամը։ Առաջարկվող նոր մոտեցումը նպատակաուղղված է բաշխողի կողմից վթարավերականգնման կանխարգելող աշխատանքների իրականացման խթանմանը, ինչպես նաև էլեկտրամատակարարման վերականգնման ԷԲՑ կանոններով սահմանված ժամկետների խախտման կրկնվելու դեպքում՝ դրա արդյունքում սպառողներին պատճառված անհարմարության համար, նախատեսում է բաշխողի կողմից սպառողներին լրացուցիչ դրամական տույժի վճարում։ 9 3 0 984
Քննարկվել է 04.06.2024 - 20.06.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի №523-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի մշակումը պայմանավորված է էլեկտրաէներգետիկական բաշխման ցանցի աշխատանքի, բաշխողի և սպառողների փոխհարաբերությունների կարգավորման, մշտապես արդիականացման և բարելավման անհրաժեշտությամբ։ 3 6 0 1144
Քննարկվել է 22.08.2023 - 07.09.2023 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի №523-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն որոշման նախագծով նախատեսվում է բացառություն՝ սպառողի կամ սպառման համակարգի տեղակայման տարածքի (շենքի, շինության) նկատմամբ իրավունք ունեցող անձի կողմից գրավոր պահանջի և առաջարկվող ժամկետի ներկայացման պարագայում բաշխողի կողմից սպառողի էլեկտրամատակարարումը դադարեցնելու դեպքից, երբ վերջինիս և սպառման համակարգի տեղակայման տարածքում (շենքում, շինությունում) փաստացի բնակվող սպառող չհանդիսացող անձի միջև առկա է տվյալ տարածքի նկատմամբ իրավունքի վերաբերյալ վեճ, որի պարագայում կապահովվի տվյալ տարածքում որևէ հիմքով բնակվող անձի կենսական նշանակություն ունեցող ծառայության մատակարարումը: Միաժամանակ, վերոնշյալ իրավակարգավորման կիրառման հնարավորությունն ու վերոնշյալ անձի օրինական շահերի պաշտպանությունն ապահովելու նպատակով նախատեսվում է նաև բաշխողի պարտավորությունը՝ էլեկտրամատակարարման դադարեցման վերոնշյալ պահանջների դեպքում ծանուցելու նաև համապատասխան տարածքում փաստացի բնակվող, բայց սպառող չհանդիսացող անձին՝ վերջինիս վերաբերյալ բաշխողի մոտ տեղեկատվության առկայության պարագայում: 0 6 0 2142