Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 18.04.2024 - 04.05.2024

«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի N 162-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ ու 2023 թվականի փետրվարի 9-ի N 166-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծի համաձայն սահմանվում են մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ չունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողների ատեստավորման կազմակերպման և անցկացման պայմաններն ու դրանց արդյունքներով հաշվարկվող հավելավճարների չափերը, հստակեցվում են մարտական խնդիրների համապատասխան գործառույթներով պաշտոններ զբաղեցնող զինծառայողների ֆիզիկական պատրաստության աստիճանի գնահատումից ազատվելու պայմանները, գնդի (բրիգադի) սերժանտի և գումարտակի (դիվիզիոնի) սերժանտի պաշտոնները ներառվում են հավելավճարի չափերի ցանկում:
37 3959

Քննարկվել է 02.02.2024 - 17.02.2024

«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 22-ի N 1091-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծի համաձայն 2023 թվականի համար նախատեսված հիփոթեքային վարկավորման ծրագրից օգտվելու ժամկետը երկարաձգվում է մինչև 2024 թվականի մարտի 31-ը ներառյալ:
2 1914

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 13.04.2022 - 29.04.2022

«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Ներկայացվող նախագծով առաջարկվում է գույքագրել Կառավարության և վարչապետի որոշումները և նախաձեռնել դրանց իրավական հիմքն ապահովող օրենսդրական փոփոխություններ) և ապահովել դրանց կատարումն։  
0 3729

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 01.03.2022 - 16.03.2022

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 25-ի N 1119-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Զինծառայողներին (բացառությամբ պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցնող շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի զինծառայողների), քրեակատարողական ծառայողներին և փրկարար ծառայության ծառայողներին տրվող միանվագ դրամական օգնության գծով ստանձվող պարտավորությունների պատշաճ կատարում։
0 4180

Քննարկվել է 20.10.2021 - 04.11.2021

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 10-ի N 2001-Լ որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ Ներկայացված նախագծով առաջարկվում է աջակցության վճարման ժամկետը 9 ամսվա փոխարեն սահմանել 12 ամիս` անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին ընձեռնելով հնարավորություն դատական կարգով անհայտ բացակայող ճանաչելու գործընթացը ավարտին հասցնելու, ինչպես նաև աջակցության գումարների վճարման շարունակականությունն ապահովելու և հնարավոր բողոքի դրսևորումներից զերծ մնալու նպատակով:
0 4996

Քննարկվել է 10.09.2021 - 25.09.2021

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 6-ի N 1419-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծի համաձայն նախատեսվում է դյուրինացնել ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի՝ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողներին և զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքներին ըստ նրանց հաշվառման վայրի որպես բնակարանային պայմանների բարելավման կարիքավոր հաշվառելու գործընթացը և հանել հաշվառման ժամկետային սահմանափակումները, ինչպես նաև շահառուներին բնակարանային պայմանների բարելավում տրամադրելու առաջնահերթությունը սահմանել ըստ տարիների հաշվառման սկզբունքով:
1 5102

Քննարկվել է 10.09.2021 - 25.09.2021

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվա¬կանի դեկտեմբերի 3-ի N 1457-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կա¬տա¬րելու մասին» Կառավարության որոշման նախագիծÖ Որոշման նախագծով փոփոխություններ և լրացումներ են կատարվում ՀՀ ԶՈՒ բարձրագույն սպայական, սպայական, ավագ ենթասպայական, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության համակարգի զինծառայողների, ինչպես նաև կին զինծառայողների իրային միջոցներով ապահովման չափաքանակներում:
0 4642

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 03.09.2021 - 18.09.2021

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 12-ի 1446-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Ներկայացվող նախագծով նախատեսվում է Ոստիկանության զորքերում ներդնել ամառային համազգեստի, ինչպես նոր տեսակներ, այնպես էլ համազգեստի այնպիսի տեսակներ, որոնք նախատեսված չեն Ոստիկանության զորքերի զինծառայողների համար, սակայն արդիական են այսօրվա խնդիրների իրականացման տեսակետից։ Սահմանվում է Ոստիկանության պարեկային ծառայության նոր ստորաբաժանման ծառայողների համազգեստի նկարագիրն ու կրման ժամկետները։
0 5463

Քննարկվել է 13.10.2020 - 28.10.2020

Հայաuտանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 712-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին     Որոշման նախագծի համաձայն նախատեսվում են ՌԴ և օտարերկրյա պետությունների ռազմաուսումնական հաստատություններ ուսման գործուղված ՀՀ ԶՈՒ այն զինծառայողների հավելումների չափերը, ովքեր համապատասխան ռազմաուսումնական հաստատություններ ընդունվել են արտոնյալ պայմաններով՝ առանց ընդունող կողմի միջոցների հաշվին լրացուցիչ ֆինանսավորման:
0 5417