Քննարկվել է 07.05.2019 - 22.05.2019 Պետական մարմիններին ամրացված սպառազինության և ռազմական տեխնիկայի, ինչպես նաև ռազմատեխնիկակական ունեցվածքի օտարման կարգը հաստատելու մասին Պետական հիմնարկներում (հիմնականում՝ ուժային) պարբերաբար անհրաժեշտություն է առաջանում սպառազինության և ռազմական տեխնիկայի, որոնց մի մասը շուրջ 30 տարվա վաղեմության են, ինչպես նաև ռազմատեխնիկական ունեցվածքի օտարման, որն էլ, միատեսակ կարգավորման բացակայության հետևանքով, հիմնակնում իրականացվել/ում է ՀՀ կառավարության անհատական որոշումներով, կամ պետական մարմնի ղեկավարի անհատական հրամաններով, ում ամրացված է գույքը: 0 0 0 6276